Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա

Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա (էստ․՝ Tartu Ülikooli Viljandi Kultuuriakadeemia), բարձրագույն ուսումնական հաստատություն Վիլյանդիում (Էստոնիա

Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1952
Երկիր Էստոնիա
Կայքviljandi.ut.ee/et(էստոներեն) և viljandi.ut.ee/en(անգլ.)
 University of Tartu Viljandi Culture Academy Վիքիպահեստում
Վիլյանդի ակադեմիայի ուսանողները Դաուգավպիլսի համալսարանի փառատոնին

Պատմություն խմբագրել

1952 թվականին Տալլինում ստեղծվեց Kultuurharidusala Kool դպրոցը (ավելի ուշ՝ Tallinna Kultuurharidustöö Kool), որտեղ սկսեցին պատրաստել մասնագետներ գրադարանային գործի և մշակույթի բնագավառում աշխատելու համար։ 1960-ական թվականներին ուսումնական հաստատությունը տեղափոխվեց Վիլյանդի քաղաք։ 1978 թվականին այն սկսեց կոչվել Viljandi Kultuurikool: 1980 թվականին դպրոցը բուհի կարգավիճակ ստացավ։ 1991 թվականին բուհը կոչվում էր Viljandi Kultuurikolledž, որտեղ ուսուցանում էին ըստ մասնագիտությունների, ներառյալ ժողովրդական երաժշտություն, գեղարվեստական դեկորացիա, լույս և մոնտաժ։ 2003 թվականին բուհը սկսվեց կոչվել Viljandi Kultuuriakadeemia ակադեմիա, իսկ 2005 թվականին այն միացավ Տարտուի համալսարանին և նրա ամբողջական անվանումը դարձավ Տարտուի համալսարանի Վիլյանդի մշակույթի ակադեմիա։

Գործունեություն խմբագրել

  • մշակութային կրթության ֆակուլտետ ( ժամանցի կազմակերպում և մշակույթի կառավարում մասնագիտություններ);
  • կատարողական արվեստի ֆակուլտետ (թատերական արվեստ, պարարվեստ, վիզուալ տեխնոլոգիաներ մասնագիտությամբ);
  • երաժշտության ֆակուլտետ (ավանդական երաժշտություն, ջազ, ձայնային ինժինիրինգ մասնագիտություններ);
  • ֆակուլտետ ժողովրդական արհեստների (ժողովրդական ջուլհակություն, ժողովրդական շինարարություն, ժառանգական արհեստներ մասնագիտություններ)։

Ակադեմիայում սովորում է շուրջ 800 ուսանող։ Կան արտասահմանյան երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից[1]։ Ուսումնական հաստատություն զարգացնում է միջազգային համագործակցությունը այլ բուհերի հետ, մասնավորապես՝ գոյություն ունի ծրագիր Պսկովի պետական մանկավարժական համալսարանի հետ[2] 2015 թվականի մարտին Վիլյանդի մշակույթի ակադեմիայում կայացան 35-րդ միջազգային Հենզենյան օրերին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտուի համալսարանի Վիլյանդիի մշակույթի ակադեմիա» հոդվածին։