Տարտուի գեղարվեստական քոլեջ

Տարտուի գեղարվեստական քոլեջ (էստ․՝ Tartu Kõrgem Kunstikool, TKK), կերպարվեստի բարձրագույն ուսումնական հաստատություն էստոնական Տարտու քաղաքում։ Հիմնվել է 2000 թվականի օգոստոսի 1-ին, գտնվում է Կարլովի շրջանում։

Նախորդողներ խմբագրել

1919-1960 թվականներին Տարտուի գեղարվեստական քոլեջին նախորդող հաստատությունները, որպես միջին ու ավագ ուսումնական հաստատություններ, գոյություն են ունեցել տարբեր անվանումներով[1]։

  • 1919-1924. «Պալլաս» արվեստի ասոցիացիայի գեղարվեստական դպրոց
  • 1933-1940. «Պալլաս» արվեստի բարձրագույն դպրոց
  • 1940-1941. Կոնրադ Մյագիի անվան բարձրագույն գեղարվեստական դպրոց
  • 1942-1943. Տարտուի պատկերային արվեստի բարձրագույն կուրսեր
  • 1943-1944. Պալլաս բարձրագույն գեղարվեստական դպրոց
  • 1944. Կոնրադ Մյագիի անվան պետական բարձրագույն դպրոց
  • 1944-1951. Էստոնական ԽՍՀ-ի Տարտուի պետական գեղարվեստական ինստիտուտ
  • 1951-1955. Էստոնական ԽՍՀ-ի պետական գեղարվեստական ինստիտուտի Տարտուի մասնաճյուղ
  • 1951-1960. Տարտուի գեղեցիկ արվեստների դպրոց
  • 1960-2000. Տարտուի գեղարվեստական դպրոց
  • 2000-ից մինչև այժ. Տարտուի գեղարվեստական քոլեջ

Վարչակազմ խմբագրել

  • Ռեկտոր. Վալո Նուուստ (ծնվել է 1962 թվականին, աշխատում է 2005 թվականից)
  • Կրթության հարցերով պռոռեկտոր. Մարլեեն Վիինդուլ (ծնվել է 1981 թվականին, աշխատում է 2012 թվականից)
  • Պրոռեկտոր. Մաարյա Աէլտերման (ծնվել է 1987 թվականին, աշխատում է 2011 թվականից)

Բաժիններ խմբագրել

Լուսանկարչության ֆակուլտետ խմբագրել

1997 թվականին Տարտուի գեղարվեստական դպրոցը բացել է լուսանկարչության ուսումնական ծրագիր, ուսումնական ծրագրի ղեկավարը Վալո Կալամեեսն էր։ Ֆակուլտետի նպատակն էր ուսանողներին ապահովել միջազգային որակի մասնագիտական կրթությամբ, զարգացնել նրանց մասնագիտական հմտություններն ու թույլ տալ նրանց հասնել իրենց ստեղծագործական նպատակներին։ Ֆակուլտետը գլխավորում է փիլիսոփայության դոկտոր, Պեետեր Լիննապը (ծնվել է 1960 թվականին)[2]։

Կերպարվեստի ֆակուլտետ խմբագրել

1997 թվականին սկսվել է «Կերպարվեստ և որմնանկարի ռեստավրացիա» ծրագիրը, որի ղեկավարն է դառնում Հելի Տուկսամը։ Ծրագրի հիմնական նպատակն է պարտադիր կրթություն ապահովել կերպարվեստի և ստեղծագործությունների վերականգնման ոլորտում, թույլատրել շրջանավարտներին իրենց մասնագիտության մասնագետը դառնալ կամ շարունակել կրթությունն ասպիրանտուրայում։ Ֆակուլտետը գլխավորում է Հելի Տուկսամը (ծնվել է 1956 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
  2. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.