Տարոնի Արծիվ (թերթ)

(Վերահղված է Տարոնի Արծիվից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոնի արծիվ (այլ կիրառումներ)

«Տարոնի Արծիվ», Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում լույս տեսնող հայկական ազգայնական ամսաթերթ։

Պատմություն խմբագրել

1938 թվականի ապրիլին Սոֆիայում Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (Տ.Տ.Հ.Մ.) լույս ընծայեց ամսաթերթի առաջին համարը՝ Հայկ Ասատրյանի խմբագրությամբ։ Պատասխանատու տնօրենն էր Ներսես Աստվածատուրյանը։ «Տարոնի Արծիվ» ամսաթերթով ավետվեց տարոնական ոգու վերածնունդը և սկիզբը դրվեց Տարոնական շարժման։