Արմեն Տատուր

հայ թարգմանիչ, գրող
(Վերահղված է Տատուր Արմենից)

Արմեն Տատուր (Արմեն Հարությունի Տատուրյան, ծնվել է 1920 թ., Կիլիկիայի Սելեկիա քաղաքում (այժմ՝ Ադանայի վիլայեթում, Թուրքիա) - 2008, Լոս Անջելես)[1], հայ գրող։

Արմեն Տատուր
Ծնվել է1920
Վախճանվել էնոյեմբերի 25, 2008(2008-11-25)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
ԿրթությունԿահիրեի ամերիկյան համալսարան (1939) և Լոնդոնի համալսարան (1946)

Կենսագրություն խմբագրել

1922 թ. Տատուրյանների ընտանիքը հաստատվել է Եգիպտոսում։ 1939 թ. Տատուր Արմենը ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանի քոլեջը, 1946 թ.՝ Լոնդոնի համալսարանի ճարտարագիտական (հեռակա) ֆակուլտետը։ Երկար տարիներ զանազան պաշտոններ է վարել Կահիրեի հայ գեղարվեստասիրաց միությունում։ 1980 թ. տեղափոխվել է ԱՄՆ։ Տատուր Արմենի «Կը սիրեմ աշխարհը» (1948), «Անապատին խորերեն» (1963) ժողովածուներում զետեղված պատմվածքների հիմնական նյութը օտար ափեր նետված հայն Է, այնտեղ հասակ առնող հայ նոր սերունդը, որը ստիպված է դիմակայել և՛ սոցիալական անարդարությանը, և՛ ուծացման վտանգին։ Գրողը պատկերել է նաև տարբեր ազգերի աշխատավորների, ներկայացրել նրանց դասակարգային գիտակցության դրսևորումները։ «Գեղջկական պատկերներ» շարքում («Անապատին խորերեն») վերաստեղծված է հայրենի Կիլիկիայի անցյալը (մինչև հայաթափությունը)։ Տատուր Արմենը կազմել է «Հիշատակարան ալբոմ հայ գեղարվեստասիրաց միության» (19561969 թ. այցելել է Սովետական Հայաստան, արգասիքը եղել է «Անկրկնելի ապրումներ» (1971) գիրքը։ Թարգմանել է պիեսներ (Շոուից և ուրիշներից), որոնք 1951-1965 թթ. բեմադրվել են Կահիրեի Հայ գեղարվեստասիրաց միության ուժերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Արմեն Տատուր». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 730 (Տատուրյան Արմեն Հարությունի)։
  • Համանուագ, հ. 1, 32, Գրանադա Հիլզ, Կալիֆոռնիա, 1996, 2004։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 604