Տատյանա Սպենդիարովա

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Տատյանա Ալեքսանդրի Սպենդիարովա (դեկտեմբերի 21, 1901(1901-12-21), Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1990(1990-07-31), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային թարգմանչուհի, բանաստեղծուհի։

Տատյանա Սպենդիարովա
Ծնվել էդեկտեմբերի 21, 1901(1901-12-21)
ԾննդավայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 31, 1990(1990-07-31) (88 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրը։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է պատանեկության տարիներից։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Նվեր» ժողովածուն։

Սպենդիարովան ռուսական թարգմանական դասական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից էր։ Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Թարգմանել է անգլերենից (Ջոն Քիթս, հին անգլիական երգեր), գերմաներենից (Ֆ. Շիլլեր), իդիշից (Օ. Դրիզ), ինչպես նաև Արևելքի (Օ. Խայամ, Հաֆեզ, Ա. Նավոի, Վագիֆ, Ռ. Թագոր են) և այլ ժողովուրդների պոեզիայի նմուշներից[1]։

Սակայն Սպենդիարովայի գրական գործունեության մեջ առաջատարը հայ պոեզիայից կատարած թարգմանություններն են (Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Գ. Սարյան, Հ. Շիրազ, Ս. Կապուտիկյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան և այլն)։

Հարազատ մնալով հեղինակի մտքերի, զգացմունքների, ապրումների խորությանը՝ Սպենդիարովան տվել է երաժշտականության ու ձևի տեսակետից կատարյալ թարգմանություններ[2]։ Գրել է նաև պատմվածքներ։

Երկեր խմբագրել

  • Пора золотая (переводы, стихи, рассказы). Е., 1983.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
  2. www.ozon.ru https://www.ozon.ru/context/detail/id/31620305/. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 68