Տատյանա Շարանովա

գեղասահորդուհի

Տատյանա Ալեքսանդրի Շարանովա (ռուս.՝ Шаранова, Татьяна Александровна, նոյեմբերի 28, 1946(1946-11-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղասահորդուհի, 1964 թվականի ԽՍՀՄ չեմպիոնատի արծաթե մրցանակակիր, 1967 թվականի ԽՍՀՄ չեմպիոնատի բրոնզե մրցանակակիր, 1967 թվականի Աշխարհի առաջնության, 1964 և1968 թվականների Եվրոպայի առաջնության մասնակից՝ զուգասահքում[1]։

Տատյանա Շարանովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Татьяна Александровна Шаранова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 28, 1946(1946-11-28) (77 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել վեց տարեկանից Մոսկվայի «Лужники» սպորտային համալիրի բարձրագույն սպորտային հմտության մարզադպրոցում։ Տատյանա Շարանովայի առաջին զուգընկերը Ալեքսանդր Գորելիկն էր։ Նրանք միասին դարձել են ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիր, ելույթ ունեցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Նոր զուգընկերը Ալեքսանդր Եվդոկիմովն էր։ Զույգը 1967 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մրցանակակիր և նույն մրցաշրջանում մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնությանը։ Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ է։ Սիրողական կարիերայի ավարտից հետո ելույթ է ունեցել Կիևի սառույցի վրա կատարվող բալետում[2]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Գորելիկի հետ խմբագրել

Մրցումներ 1961—1962 1962—1963 1963—1964
Աշխարհի առաջնություններ 15
Եվրոպայի առաջնություններ 7
ԽՍՀՄ առաջնություններ 6 2
ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադա 3

Եվդոկիմովի հետ

Մրցումներ/Մրցաշրջաններ 1967 1968 1969 1970 1971
Աշխարհի առաջնություններ 8
Եվրոպայի առաջնություններ 5
ԽՍՀՄ առաջնություններ 3 5 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Татьяна Александровна Шаранова [Tatiana Alexandrovna Sharanova] (Russian). solovieff.ru.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Татьяна Александровна Шаранова [Tatiana Alexandrovna Sharanova] (Russian). fskate.ru.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել