Տատյանա Դանիլյանց

հայ կինոռեժիսոր, բանաստեղծ, լուսանկարիչ

Տատյանա Սերգեյի Դանիլյանց (1971, 23 օգոստոսի, Բաթնա, Ալժիր), ռուսաստանաբնակ հայ բանաստեղծուհի, կինովավերագրող, լուսանկարիչ, քննադատ։

Տատյանա Դանիլյանց
Ի ծնեՏատյանա Սերգեյի Դանիլյանց
Ծնվել էօգոստոսի 23, 1971 (52 տարեկան)
ԾննդավայրԲաթնա, Ալժիր
ԱզգությունՀայ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, լուսանկարիչ, բանաստեղծուհի և գրող
 Tatiana Daniliyants Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Դանիլյանցը ծնվել է 1971 թվականին, Ալժիրի Բաթնա քաղաքում[1], հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Վեց տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա[2]։ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում ստացել է արվեստաբանական կրթություն։ Ավարտել է Մոսկվայի Պետկինոյին կից ռեժիսորական դասընթացները։ 1995 թվականից զբաղվում է Վենետիկի կերպարի արտացոլմամբ վավերագրական կինոյում, լուսանկարչության և բանաստեղծության մեջ։ Հեղինակ է երեք հատորների՝ «Վենետիկություն» (Շուպաշքար, 2005), «Ճերմակը» (Մոսկվա, 2006) և «Վենետիկություն-Venezianita» (2007, Վենետիկ, ռուսերեն և իտալերեն

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը[3]։ Նախագիծն իր մեջ ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն՝ «Վենետիկ. ջրի երեսին» և «Anima Russa» (ռուսական հոգի) ֆոտոցուցահանդես, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց քանդակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տատյանա Դանիլյանց». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Տատյանա Դանիլյանցի մասին
  3. Տատյանա Դանիլյանց «Լույսը ներսից» ցուցահանդես (գունավոր լուսանկար, քանդակներ՝ մուրանյան ապակուց)

Արտաքին հղումներ խմբագրել