Տատյանա Բուլանովա

ռուս խորհրդային էստրադայի երգչուհի և դերասանուհի

Տատյանա Իվանովնա Բուլանովա (մարտի 6, 1969(1969-03-06), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական էստրադային երգչուհի և դերասանուհի, Ռուսաստանի Վաստակավոր արտիստուհի (2004 թվական)[1]։ Ռուսական Ազգային «Օվացիա» մրցանակի կրկնակի հաղթող։

Տատյանա Բուլանովա
Բնօրինակ անունТатьяна Буланова
Ի ծնե անունՏատյանա Իվանովնա Բուլանովա
Татья́на Ива́новна Була́нова
Ծնվել էմարտի 6, 1969 (55 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ (Լենինգրադ)
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, շանսոն, ռոք, ֆոլկ
Մասնագիտություներգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ, կիթառ, դաշնամուր
Գործունեություն1989–այժմ
ԼեյբլСоюз, Q104192449?, Q105763700?, Kvadro-Disk?, Bomba-Piter inc.? և United Music Group
ԿապվածՔրիստինա Օրբակայտե, Սերգեյ Պատրուշև
Օլեգ Պոպկով
ԱմուսինՎլադիմիր Ռադիմով
Պարգևներ
Կայքbulanova.com
 Tatiana Bulanova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Հայրը՝ Իվան Պետրովիչ Բուլանով (1933-1998 թվականներ)[2], ով ավարտել է Սարատովի ռազմածովային նախապատրաստական ուսումնարանը[3] և Ստորջրյա նավարկության Բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, ծառայել է ականորդ-տորպեդիստ Հյուսիսում։ Հրթիռային ստորջրյա նավերի ի հայտ գալուն պես առաջիններից մեկը դարձավ հրթիռային ռազմական ստորաբաժանման հրամանատար։ 1968 թվականին ավարտում է Ռազմածովային Ակադեմիան, սկսում է աշխատել լաբորատորիայի ղեկավար։ Պաշտոնաթող է լինում 1990 թվականին՝ սպառազինման ֆակուլտետի ղեկավարի տեղակալի պաշտոնով, առաջին կարգի կապիտանի կոչումով։ Մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

Մայրը՝ Նինա Պավլովնա Բուլանովան, մասնագիտությամբ լուսանկարիչ է։

Բուլանովների ընտանիքում երկու երեխա են՝ Տատյանի Բուլանովան և նրա ավագ եղբայր Վալենտին Բուլանովը, որը, ինչպես և հայրը, դառնում է զինվորական-սուզանավորդ։ Սովորելով առաջին դասարանում, այցելում է գեղարվեստական մարմնամարզության պարապմունքների, սակայն երածշտական դպրոցում ուսուցման պատճառով ստիպված է լինում հրաժարվել նրանից։ Երաժշտությունով Տատյանան սկսում է հետաքրքրվել մոր շնորհիվ, ավարտում է երաժշտական դպրոցը դաշնամուրի դասարանում։ 15 տարեկանին մոտ սկսում է նվագել քաղաքային ռոմանսներ կիթառով։ 1987 թվականին ընդունվում է Լենինգրադի Մշակույթի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետի երեկոյան բաժինը՝ գրադարանավար-մատենագիր մասնագիտությամբ։

Ինստիտուտում սովորելու տարիներին ապագա երգչուհին զուգահեռաբար աշխատում է Ռազմածովային Ակադեմիայի գրադարանի օտարերկրյա ֆակուլտետում։ Իմանալով, որ Պետերբուրգի մյուզիկ-հոլին կից դպրոց-ստուդիայում սովորողներ են հավաքում, Բուլանովան մշակույթի ինստիտուտի երրորդ կուրսից, 1989 թվականի աշնանը, հեռանում է վոկալի բաժանմունք, որտեղ սովորում է մոտ մեկ տարի։ Տվյալ ժամանակաշրջանում ուսումնական հաստատությունը կրթության մակարդակով հավասարեցվում էր թատերական ուսումնարանին։ 1989 թվականի դեկտեմբերին Տատյանան ծանոթանում է Նիկոլայ Տագրինի[4] հետ, ով տվյալ պահին հանդիսանում էր «Ամառային այգի» («Летний сад») խմբի ղեկավարը, իսկ հետագայում դառնում է Տատյանայի ամուսինը և առաջին երեխայի հայրը։ Այդ խմբի հետ միասին Տատյանա Բուլանովան ձայնագրում է իր առաջին ձայնագրությունները, իսկ հետագայում սկսում է նրա հետ հյուրախաղերի մասնակցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներով։ Բուլանովայի բեմական նորամուտը կայանում է 1990 թվականի ապրիլի 16-ին, Տեխնոլոգիական ինստիտուտի հանդիսությունների դահլիճի բեմում։

Կարիերայի սկիզբը խմբագրել

1991 թվականին Տատյանան «Ամառային այգի» խմբի հետ մասնակցություն է ունենում «Յալթա-1991» փառատոնին, ելույթ է ունենում հեռոստատեսային «Ամանորյա Երկնագույն Օգոնյոկ» ծրագրում՝ «Ո՜նց չէ» («Как бы не так!») երգով։ Նույն թվականին «Մի լացիր» («Не плачь») երգի կատարման համար «Շլյագեր 1991» մրցույթում արժանանում է Գրան-Պրի մրցանակի։ Հետագայում Բուլանովան ելույթներ է ունենում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և շրջաններում։ Այսպես, 1993 թվականին նա խմբի հետ այցելում է Հեռավոր Արևելք։

«Տարօրինակ հանդիպում» ալբոմը, գրված մոսկովյան բանաստեղծ Սերգեյ Պատրուշևի կողմից, հերթական խթան է հանդիսանում «Ամառային այգի» խմբի գործունեությունում։ Ալբոմից երկու երգ արժանանում են «Տարվա երգ» («Տարվա երգ») մրցանակի՝ «Օրորոցային» («Колыбельная», 1994 թվական) և «Ասա ինձ ճշմարտությունը, ատաման» («Скажи мне правду, атаман», 1995 թվական)։ Չնախատեսված ալբոմի թողարկման և Տատյանայի հղիության պատճառով «Դավաճանություն» («Измена») ալբոմի թողարկումը հարկ է լինում հետաձգել անորոշ ժամանակով։ Արդյունքում, 1994 թվականին հանրությունը լսում է երկար սպաված ալբոմը։ Այդ ժամանակ Տատյանա Բուլանովան և «Ամառային այգի»-ն հայտնվում են վաճառված ժապավենների քանակով առաջատարները՝ ավելի քան 200 հազար։

1995 թվականին Տատյանան պայմանագիր է ստորագրում «Սոյուզ» («СОЮЗ») ստուդիայի հետ և ձայնագրում է «Հետդարձի տոմս» («Обратный билет») ալբոմը, Իլյա Ռեզնիկի հետ համագործակցությամբ։ Սակայն ալբոմը (թողարկվում է 1996 թվականի մարտին), ինչպես խոստովանում է երգչուհին, այնքան էլ մեծ հաջողություն չի ունենում, և Տատյանան որոշում է փոխել ոճը։

Ճանաչման գագաթնակետ խմբագրել

1996 թվականին, երգահան Օլեգ Մոլչանովի հետ միասին, ձայնագրում է «Իմ ռուսական սիրտը» («Моё русское сердце») ալբոմը, որը ուժեղ խթան է հանդիսանում երգչուհու ճանաչման համար։ Տարվա հիթը՝ «Պայծառ իմ լույս» («Ясный мой свет»)։ Բուլանովան մասնակցություն է ունենում «Հին երգեր գլխավորի մասին» հեռուստաֆիլմի նկարահանումներին, «Քնքշություն» («Нежность») երգով։ Անշլագով են անցնում նրա «Ռոսիա» համերգասրահում կազմակերպված համերգները, դրանք ցուցադրվում են հեռուստատեսությամբ և եթեր են հեռարձակվում ռադիոյով։ «Պայծառ իմ լույս» երգը արժանանում է «Ոսկե Գրամոֆոն» և «Տարվա երգ» մրցանակներին։

1997 թվականի հունվարին հայտնի է դառնում, որ Տատյանան շարունակում է համագործակցել Օլեգ Մոլչանովի հետ և պատրաստում է 8-րդ ալբոմը («Альбом № 8») (աշխատանքային անվանում)։ 1997 թվականի գարնանը թողարկվում է ապագա հիթ «Իմ թանկագին» («Мой ненаглядный») երգը, որի հոլովակը նկարահանում է Վլադիմիր Շեվելկովը։ «Կհանդուրժվի-կսիրվի» («Стерпится-слюбится») (նույն «Ալբոմ №8», թողարկվում է 1997 թվականի սեպտեմբերին) ալբոմի երգերով նկարահանվում է ևս երեք հոլովակ՝ «Մարգահավ» («Коростель»), «Կհանդուրժվի-կսիրվի» («Стерпится-слюбится») և «Ահա և արևը մայր մտավ» («Вот и солнце село»)։ Նույն թվականին Տատյանան ստանում է երկրորդ «Զոլոտոյ Գրամոֆոն»-ը՝ «Իմ թանկագին» երգի համար և մասնակցում է «Տարվա երգ» փառատոնին՝ «Կհանդուրժվի-կսիրվի» երգով, իսկ նույն ալբոմում տեղ գտած «Արծաթափայլ բարդի» («Серебристый тополь») երգով մասնակցում է Ալլա Պուգաչովայի ամենամյա «Ծննդյան տոների հանդիպումներին»։

1998 թվական - ներկա ժամանակ խմբագրել

1998 թվականը, պազվում է, սկիզբ է դնում Տատյանա Բուլանովայի առաջին անհաջողություններին։ Ավարտվում է համագործակցությունը «Սոյուզ» ստուդիայի հետ, մահանում է Տատյանայի հայրը։ Տատյանան հաջող շրջագայում է։ «Կանացի սիրտ» («Женское сердце») ալբոմի թողարկումը հետաձգվում է մինչև տարվա վերջ՝ երկրում ճգնաժամի պատճառով։ «Սիրելով չեն ուրանում» («Не отрекаются любя») երգով Տատյանան նկարահանվում է «Հին երգեր գլխավորի մասին» կինոհամերգի 3-րդ մասում։

1999 թվականին Տատյանան գնում է ռիսկային քայլի՝ ձայնագրում է «ալբոմ, որը էականորեն տարբերվում է բոլոր ձայնագրածներից»։ Երաժշտական ալիքներում հայտնվում է «ՏԱԲՈՒ» («ТАБУ») նախագծի «Քամին էր երգում» («Ветер пел») ռոքային հոլովակը։ Հետագայում պարզվում է, որ դա Տատյանա Բուլանովան է։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին թողարկվում է «Երամ» («Стая») ռոքային ալբոմը, գրված Օլեգ Մոլչանովի կողմից։ Ինչպես խոստովանում է երգչուհին. «Ամենասիրելի ալբոմը։ Իսկ «Մեռյալ ծաղիկներ» («Мёртвые цветы») երգը օգնել է անձնական կյանքում»։ Տատյանան մասնակցություն է ուենում «Կոտրված լամպերի փողոցներ» («Улицы разбитых фонарей»), «Բանդիտական Պետերբուրգ» («Бандитский Петербург») սերիալներում, որոնցում նա խաղում է ինքն իրեն։ Այդ նույն ժամանակ Տատյանան ծանոթանում է Անդրեյ Իվանովի հետ, երգահան, որի կողմից սերիալների համար գրված «Սպիտակ գիշեր» («Белая ночь»), «Ծխախոտի ծուխ» («Дым сигарет»), , «Շոգենավ» («Теплоход») երգերը կատարում է Տատյանան։ Արդյունքում Տատյանան Իվանովի հետ ձայնագրում է երկու ալբոմ, որոնցից մեկում տեղ է գտնում նաև Կորնելյուկի «Դու ինձ համար օտար ես» («Ты для меня чужой») ստեղծագործությունը։

2000 թվականին պիտերյան դիջեյ Цветкоff-ը Տատյանային առաջարկում է կատարել ռեմիքս «Գնիր-վաճառիր» («Купи-продай») երգի վրա (որը այդպես էլ չի թողարկվում), արդյունքում, 2000 թվականի դեկտեմբերին թողարկվում է նոր ալբոմ գեր-պարային տրեկներով։ Տվյալ ալբոմի համար երգերը գրում է նոր հեղինակ՝ Օլեգ Պոպկովը։ 2000 թվականի հիթն է «Իմ երազը» («Мой сон») («Ոսկե Գրամոֆոն» փառատոն, «Տարվա երգ»)։ Ալբոմին կից լույս է տեսնում երեք հոլովակ։ Երեք ամիս անց թողարկվում է Անդրեյ Իվանովի հետ ալբոմը՝ «Ծննդյան օր» («День рождения», 2001 թվական, մարտ)։

2001-2004 թվականների շրջանը Տատյանայի համար ամենահագեցածն է «ալբոմային» առումով։ Երգչուհին թողարկում է ալբոմ ալբոմի հետևից։

2001 թվականի ամռանը թողարկվում է «Իմ երազը» ալբոմի վերահրատարակված «Ամառային երազ» («Летний сон») ալբոմը, որի մեջ են մտնում երկու նոր երգեր («Սիրո ոսկին» («Золото любви») ալբոմից) և չորս ռեմիքս։ Պարզվում է, հենց այդպիսի երաժշտություն էին սպասում Տատյանա Բուլանովայից։

Հաջորդ ալբոմը «Ոսկե ժամանակ» («Золотая пора») երգով հանրահայտ է դառնում լույս աշխարհ գալուց մեկ ամիս առաջ՝ «շնորհիվ» պիրատների, որոնց հաջողվել էր գողանալ ֆոնոգրամաները և տարածել «Ոսկե ժամանակ»-ի կրկնօրինակները երկրով մեկ։ Հետագայում բնագրային ալբոմը հարկ է լինում վերանվանել «Սիրո ոսկին»։ Տատյանան շարունակում է համագործակցել Օլեգ Պոպկովի հետ։

2002 թվականին Տատյանան թողարկում է «Կարմիրը սպիտակի վրա» («Красное на белом») հովանավորչական սկավառակը, քավերներ է ձայնագրում «Ռեմշտայն» խմբի վրա՝ «Կարդինալ» խմբի հետ համատեղ, վերաթողարկում է «Ամառային այգի» խմբի կազմում չորս ալբոմները և թողարկում է «Դա խաղ է» («Это игра») նոր ալբոմը՝ Օլեգ Պոպկովի հետ տանդեմով։ Ալբոմի ներկայացումը կայանում է «Մետելիցա» ակումբում, 2002 թվականի դեկտեմբերին։ Ալբոմին նկարահանվել է չորս տեսահոլովակ։ 2003 թվականին Տատյանան թողարկում է Անդրել Իվանովի հետ երկրորդ ալբոմը՝ «Սեր» («Любовь»), երկրով մեկ տարածվում է «Զանգահարիր» («Позвони») հիթը («Դա խաղ է» ալբոմից), իսկ Տատյանան արդեն սկսում է ձայնագրել հաջորդ ալբոմը։ 2003 թվականի օգոստոսին եթեր է դուրս գալիս «Հրեշտակ» («Ангел») երգը, նկարահանվում է տեսահոլովակ։

Հենց «Հրեշտակ» երգը վիճաբանության առարկա է հանդիսանում Առաջին ալիքի և «АРС» ընկերության միջև։ Վերջինիս հետ Տատյանա պայմանագիր է ստորագրում երեք տարով։ Տատյանային սկսում են անտեսել Առաջին ալիքում և կտրել հին համերգների կրկնություններից։ «Տարվա երգ 2003»-ի եզրափակիչ համերգի ժամանակ, որտեղ Տատյանան ելույթ է ունենում «Հրեշտակ» և «Քնքշություն» երգերով, երգչուհուն հանձնում են Կ. Ի. Շուլժենկոյի անվան հուշամրցանակ՝ հայրենական երգի զարգացման ավանդի համար։ 2004 թվականի նոյեմբերի 23-ին Բուլանովային շնորհվում է «Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր Արտիստ» կոչումը։ Առաջին ալիքում «լռությունը» շարունակվում է մինչև 2008 թվականը։

Սակայն Տատյանան չի հուսահատվում և շարունակում է աշխատել։ 2004 թվականի ապրիլին լույս է տեսնում «Սպիտակ թխենի» («Белая черёмуха») սկավառակը։ Նկարահանվում է երեք հոլովակ։ 2005 թվականի մայիսին՝ «Թռչում էր հոգին» («Летела душа») ալբոմը։ Երկու ալբոմներն էլ թողարկվում են «АРС» ստուդիայում։ 2005 թվականի ամռանը Տատյանան բաժանվում է ամուսնուց՝ պրոդյուսեր Նիկոլայ Տագրինից։

2005 թվականի հոկտեմբերի 18-ին երկրորդ անգամ է ամուսնանում՝ ֆուտբոլիստ Վլադիսլավ Ռադիմովի հետ։ 2007 թվականի մարտի 8-ին ծնվում է նրանց որդին՝ Նիկիտան։

2007 թվականին Տատյանան, Օքսաննա Ռոբսկու հետ միասին, հրատարակում է իր գիրքը (ինքնակենսագրություն), «Կնոջ տարածք» («Территория женщины») անվանումով։ Նույն թվականին նկարահանվում է Վ. Աքսյոնովի «Սերը գուցե դեռ...» («Любовь ещё быть может…») գեղարվեստական ֆիլմում։ DVD-ն թողարկվում է 2008 թվականին։

2008 թվականին Տատյանան մասնակցում է ՆՏՎ ալիքի նախագծում՝ «Սուպերաստղ 2008։ Երազանքի թիմ» և դուրս է գալիս եզրափակիչ։ Երկրպագուները Տատյանայից սպասում են «նոր պարային արագացում» և Տատյանան ձայնագրում է 2009 թվականի հիթը՝ «Անվերջանալի պատմություն» («Бесконечная история») (հեղինակ «Վինտաժ» խմբի երգահան Ալեքսեյ Ռոմանով)։ Երգը հաջողությամբ հեռարձակվում է «Ռուսսկոյե Ռադիո»-ի եթերում, արժանանում է «Տարվա երգ» մրցանակին։ Տատյանայի հերթական փորձը «Իմ տրանսը» («Мой транс») տրեկն է Noel Gitman-ի հետ, լիովին տապալվում է կոմերցիոն տեսակետից, սակայն արժանանում է որոշակի հայտնության։

2009-2010 թվականներին «СТО» ալիքը, որում Տատյանան 2008 թվականից վարում էր «Դա տղամարդու գործ չէ» («Не мужское это дело») ծրագիրը, նկարահանում է վավերագրական ֆիլմ, նվիրված «Ամառային այգի» խմբի 20-ամյակին։ 2010 թվականի ամռանը թողարկվում է երեք տարիների ընթացքում առաջին ալբոմը՝ «Ռոմանսներ» («Романсы»)։ Երգչուհին ալբոմի վրա աշխատել է հինգ տարի։ Բացի հիմնական բովանդակությունից, բաղկացած 10 տրեկներից, թողարկվում է մի քանի արտալբոմային սինգլներ։

2010 թվականին Տատյանան համագործակցում է Սերգեյ Լյուբագինի հետ, նրա հետ ձայնագրելով զուգերգային «Ծաղիկ» («Цветок») երգը, նկարահանվում է երկու հոլովակներում՝ «Քնիր իմ արև» («Спи моё солнышко») (Ժասմինի, Լերա Կուդրյավցևայի, Ալսուի և Իրինա Դուբցովայի հետ համատեղ) և «Ծաղիկ»։ 2011 թվականին մասնակցում է «Պարեր աստղերի հետ» հեռուստանախագծում, պարող Դմիտրի Լյաշենկոյի հետ զույգով։ Տատյանան դառնում է տվյալ նախագծի հաղթող, ինչպես նաև ստանում է «Տարվա կին 2011» կոչումը[5]։ 2012 թվականին Տատյանան հաղթում է «Սանկտ Պետերբուրգի 20 հաջողակ մարդիկ» մրցանակը «Էստրադային կատարող» անվանակարգում։ Զուգահեռաբար նա շարունակում է երաժշտական կարիերան, վերականգնում է աշխատանքը Օլեգ Պոպկովի հետ, նկարահանվում է «Վիրավորված թռչունները» («Раненные птицы») հոլովակում՝ Սերգեյ Պերևերզևի հետ, մենակատարային համերգներով այցելում է Ուկրաինա։

2013 թվականին թողարկվում են երգչուհու նոր տրեկները՝ «Նշաններ» («Знаки») և «Հոսանք մարմնով» («Ток по телу»), հայտնվում են նոր զուգերգեր՝ «Այսօրվանից» («С этого дня») (Կ. Կոստոմարովի հետ), «Բացված կամուրջներ» («Разведены мосты») (Ա. Ինշակովի հետ), «Երբեք մի ասա երբեք» («Никогда не говори никогда») (Ա. Լոմինսկու հետ)։ Վերականգնվում է համագործակցությունը Իվանովի հետ՝ «Միակ տունը» («Единственный дом») երգ։ Տվյալ ստեղծագործությունների հիման վրա նկարահանվում են տեսահոլովակներ։ 2013 թվականի դեկտեմբերին թողարկվում է Ամանորյա երգի տեսահոլովակը։ 2013 թվականի դեկտեմբերի 8-ին Բուլանովան դառնում է «Ճանապարհային ռադիոյի Աստղ» մրցանակի դափնեկիր։

2014 թվականը Տատյանան սկսում է երկու տեսահոլովակների նարկայացումով՝ «Շնորհավոր Նոր Տարի» («С Новым роком») (ուկրաիներեն լեզվով, «Солнце Хмари» խմբի մասնակցությամբ) և «Երբեք մի ասա երբեք» հոլովակի հեռուստատարբերակով։ 2014 թվականի փետրվարին դառնում է Առաջին Ալիքի «Точь-в-точь» վերամարմնավորման շոուի մասնակից, կրկնօրինակումներ անելով այնպիսի հայտնի երաժիշտների վրա, ինչպիսին են Նատալին, Sandra, Պատրիսիա Կաաս, Modern Talking, Բրիթնի Սփիրս և ուրիշներ։ Ամռանը թողարկում է «Դիմկա» («Димка») և «Ժամանակ» («Время») պարային տրեկները։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1991 - «Շլյագեր 1991» փառատոնի Գրան Պրի, «Մի լացիր» երգ
  • 1992 - Ազգային երաժշտական մրցանակ «Օվացիա», «Տարվա նորամուտ»
  • 1994 - «Տարվա լավագույն երգչուհի» կոչում «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի «Զվուկովայա դորոժկա» հիթ-շքերթում
  • 1996 (I) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, «Պայծառ իմ լույս» երգ
  • 1996 - «Տարվա լավագույն երգչուհի» կոչում «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի «Զվուկովայա դորոժկա» հիթ-շքերթում
  • 1997 - «Ալլա» ամսագրի մրցանակ «Իմիդջի ամենաանսպասելի և հաջող փոփոխության համար»
  • 1997 (II) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, «Իմ թանկագին» երգ
  • 1999 (IV) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, «Շատը քիչ չէ» երգ
  • 2000 (V) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, «Իմ երազ» երգ
  • 2000 (V) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, Սանկտ Պետերբուրգ, «Իմ երազ» երգ
  • 2001 - «Стильные штучки» ծրագրի մրցանակ, СТС հեռուստաալիք
  • 2001 (VI) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, «Դու չես սիրել» երգ
  • 2001 (VI) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, Սանկտ Պետերբուրգ, «Ոսկե ժամանակ» երգ
  • 2002 - «Արծաթե սկավառակ» մրցանակ, ТВЦ հեռուստաալիք
  • 2002 (VII) - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ, Սանկտ Պետերբուրգ, «Մի լացիր» երգ
  • 2003 - «Զվուկովայա դորոժկա»-ի Փառքի սրահի Հոբելյանական պատվոգիր
  • 2003 - «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնի Կ. Ի. Շուլժենկոյի անվան հուշամրցանակ՝ հայրենական երգի զարգացման ավանդի համար
  • 2004 - «Զվուկովայա դորոժկա»-ի հուշամրցանակ
  • 2004 - «Արծաթե սկավառակ» ծրագրի պատվոգիր և հուշամրցանակ
  • 2004 - «Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր Արտիստ» կոչում
  • 2010 - «Պատիվ և Արիություն» շքանշան ՆԳՆ վետերանների ֆոնդի կողմից՝ «Ռուսական Պետության բարօրության համար արժանիքների և մշակութային գործունեության համար»
  • 2011 - «Տարվա կին 2011» կոչում
  • 2011 - Հաղթանակ «Պարեր աստղերի հետ» նախագծում
  • 2011 - «Տարվա Շանսոն» մրցանակ, «Ծաղիկ» երգ (Ս. Լյուբավինի հետ համատեղ)
  • 2011 - «Պիտեր FM» մրցանակ
  • 2012 - «Ճանապարհային ռադիոյի աստղ» առաջին մրցանակ, «Ծաղիկ» երգ (Ս. Լյուբավինի հետ համատեղ)
  • 2012 - «Պիտեր FM» երրորդ մրցանակ
  • 2012 - «Սանկտ Պետերբուրգի 20 հաջողակ մարդիկ» մրցանակ «Էստրադային կատարող» անվանակարգում
  • 2012 - «Ճանապարհային ռադիոյի աստղ» մրցանակի դափնեկիր (Սանկտ Պետերբուրգ, 09.12.2012), «Կանացի ընկերություն» և «Ահա այդպիսի գործեր» երգեր
  • 2013 - «Ճանապարհային ռադիոյի աստղ» մրցանակի դափնեկիր (Սանկտ Պետերբուրգ, 08.12.2013), «Լուսավոր իմ լույս» երգ
  • 2014 - «Ճանապարհային ռադիոյի աստղ» մրցանակի դափնեկիր (Սանկտ Պետերբուրգ, 14.12.2014), «Լուսավոր իմ լույս» երգ
  • 2015 - «Տարվա Շանսոն» մրցանակ, «Ծաղիկ» երգ (Ս. Լյուբավինի հետ համատեղ)

Հեռուստատեսություն խմբագրել

1996 թվականին Բուլանովան մասնակցում է «Հրաշքների դաշտ» («Поле чудес») հաղորդումում՝ «Քնքշություն» երգով։ Որպես մրցանակ նա ստանում է մանդարիններ և անվավոր չմուշկ։ Նույն թվականին նա մասնակցում է «Կռահիր մեղեդին» («Угадай мелодию») թողարկումներից մեկում։ 1993-1997 թվականներին մասնակցել է «L-клуб» հեռուստախաղին։

2007 թվականին մասնակցություն է ունենում «Երկու աստղ» նախագծում՝ Միխաիլ Շվիդկոյի հետ։

2008 թվականին մասնակցում է ՆՏՎ հեռուստաալիքի «Դու գերաստղ ես» շոուին, որտեղ մտնում է լավագույն հնգյակի մեջ։

2008 թվականին Տատյանա Բուլանովան դառնում է «Տպավորությունների հավաքածու Տատյանա Բուլանովայի հետ» հաղորդաշարի հաղորդավարուհի՝ 100ТВ հեռուստաալիքում։ 2010 թվականի փետրվարի 28-ին՝ նույն ալիքի թոք-շոուներից մեկի՝ «Դա Տղամարդու գործ չէ», հաղորդավարուհի։

2011 թվականին դառնում է հաղթող «Պարեր աստղերի հետ» հեռուստանախագծում։

2012 թվականի մայիսի 2-ից դառնում է «Մեր, աղջիկների, միջև» թոք-շոուի հաղորդավարուհի՝ Առաջին ալիքում։

2013 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 29-ը մասնակցում է «Երգչախմբերի մարտ» նախագծում՝ Россия 1 հեռուստաալիքում, որտեղ առաջի անգամ դառնում է Վորոնեժի և Վորոնեժի մարզի երգչախմբերի դաստիարակ։

2014 թվականի մարտի 2-ից դառնում է Առաջին Ալիքի «Точь-в-точь» վերամարմնավորման շոուի մասնակից։

«Точь-в-точь» շոուի կերպարներ խմբագրել

  • Նատալի - «О, боже, какой мужчина» - 2 մարտի 2014 թվական (19 միավոր 25-ից)
  • Ժաննա Բիչևսկայա - «По диким степям Забайкалья» - 9 մարտի 2014 թվական (25-ը 25-ից)
  • Էդիտա Պիեխա - «Манжерок» - 16 մարտի 2014 թվական (22 միավոր 25-ից)
  • Նատալյա Վետլիցկայա - «Посмотри в глаза» - 23 մարտի 2014 թվական (21 միավոր 25-ից)
  • Պատրիսիա Կաաս - «Mon mec à moi» - 30 մարտի 2014 թվական (25 միավոր 25-ից) «Եթերի լավագույն կատարում»
  • Մերիլին Մոնրո - «I wanna be loved by you» - 6 ապրիլի 2014 թվական (25 միավոր 25-ից)
  • Վիկտոր Սալտիկով - «Кони в яблоках» - 13 ապրիլի 2014 թվական (21 միավոր 25-ից)
  • Ալլա Պուգաչովա - «Делу время» - 20 ապրիլի 2014 թվական (25 միավոր 25-ից)
  • Սանդրա Կրետու - «Maria Magdalena» - 27 ապրիլի 2014 թվական (24 միավոր 25-ից)
  • Բրիթնի Սփիրս - «Oops!… I Did It Again» - 11 մայիսի 2014 թվական (22 միավոր 25-ից)
  • Մարիլյա Ռոդովիչ - «Kolorowe jarmarki» - 18 մայիսի 2014 թվական (25 միավոր 25-ից)
  • Թոմաս Անդերս - «You’re My Heart, You’re My Soul» - 25 մայիսի 2014 թվական (23 միավոր 25-ից)
  • Սեզարիա Էվորա - «Besame mucho» - 1 հունիսի 2014 թվական (25 միավոր 25-ից)
  • Արդիս Ֆագերհոլմ - «Ain’t Nobody’s Business» - 8 հունիսի 2014 թվական (25 միավոր 25-ից)
  • Լյուբով Ուսպենսկայա - «Люба, Любонька» - 1 հունվարի 2015 թվական (Ամանորյա ելույթ)

Տարվա երգ խմբագրել

Եզրափակիչի երգեր

Թվական Երգի անվանում Երաժշտություն Խոսքեր
Տարվա երգ 1994 Օրորոցային Ի. Դուխովնի Ս. Պատրուշև
Տարվա երգ 1995 Ասա ինձ ճշմարտությունը, ատաման Ի. Դուխովնի Ս. Պատրուշև
Տարվա երգ 1996 Պայծառ իմ լույս Օ. Մոլչանով Ա. Սլավորոսով
Տարվա երգ 1997 Կհանդուրժվի-կսիրվի Ի. Զուբկով Կ. Արսենև
Տարվա երգ 1999 Քիչը շատ չէ Օ. Մոլչանով Կ. Կրաստոշևսկի
Տարվա երգ 2000 Իմ երազը Օ. Պոպկով Օ. Պոպկով
Տարվա երգ 2001 Ոսկե ժամանակ Օ. Պոպկով Օ. Պոպկով
Տարվա երգ 2003 Քնքշություն Ա. Պախմուտովա Ն. Դոբրոնրավով, Ս. Գրեբեննիկով
Տարվա երգ 2003 Հրեշտակ Ն. Կաբլուկով Ս. Շարով
Տարվա երգ 2004 Աշնան աչքերին Ի. Լատիշկո Ի. Լատիշկո
Տարվա երգ 2004 Սպիտակ թխենի Օ. Պախոմով Օ. Պախոմով
Տարվա երգ 2009 Անվերջանալի պատմություն Ա. Ռոմանոֆ Ա. Ռոմանոֆ, Ա. Կովալյով, Ա. Սախարով

Միջանկյալ երգեր, որոնք մասնակցել են «Տարվա երգ» փառատոնին

Թվական Երգի անվանում Երաժշտություն Խոսքեր
Տարվա երգ 1993 Ափսոս Ա. Բոգոլյուբով Ա. Բոգոլյուբով
Տարվա երգ 1993 Կապույտ ծով Ռ․ Պաուլս Ի․ Ռեզնիկ
Տարվա երգ 1994 Միայն դու Ա. Բոգոլյուբով Ա. Բոգոլյուբով
Տարվա երգ 1994 Օրորոցային Ի. Դուխովնի Ս. Պատրուշև
Տարվա երգ 1995 Ասա ինձ ճշմարտությունը, ատաման Ի. Դուխովնի Ս. Պատրուշև
Տարվա երգ 1996 Փյունիկ թռչունը Ռ. Պաուլս Ի. Ռեզնիկ
Տարվա երգ 1997 Կհանդուրժվի-կսիրվի Ի. Զուբկով Կ. Արսենև
Տարվա երգ 1998 Մարգահավ Օ. Մոլչանով Ա. Սլավորոսով
Տարվա երգ 1999 Մեռյալ ծաղիկներ Օ. Մոլչանով Ա. Սլավորոսով
Տարվա երգ 2000 Խաբեց Օ. Մոլչանով Կ. Կրաստոշևսկի
Տարվա երգ 2003 Զանգիր Օ. Պոպկով Օ. Պոպկով
Տարվա երգ 2003 Փուչիկ ի կապույտ երկինք Օ. Պոպկով Օ. Պոպկով
Տարվա երգ 2004 Ահա այսպիսի բաներ (ռեմիքս) Ն. Կաբլուկով Ս. Շարով

«Տարվա երգ» Կիևում

Թվական Երգի անվանում Երաժշտություն Խոսքեր
Տարվա երգ 1997 Քնքշություն Ա. Պախմուտովա Ն. Դոբրոնրավով, Ս. Գրեբեննիկով
Տարվա երգ 1997 Պայծառ իմ լույս Օ. Մոլչանով Ա. Սլավորոսով
Տարվա երգ 2005 Արշալույսից արշալույս Տ. Պոպա Ռ. Ռոժդեստվենսկի
Տարվա երգ 2005 Թռչում էր հոգին Ս. Չեպուրնով Ս. Չեպուրնով
Տարվա երգ 2005 Մի տխրիր մի ափսոսա Ն. Կաբլուկով Պ. Պոպով

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսին - երաժիշտ և պրոդյուսեր Նիկոլայ Տագրին, միասին ապրել են 13 տարի[4][6]
    • Որդի Ալեքսանդր - ծնվել է 1993 թվականի մարտի 19-ին
  • Երկրորդ ամուսին (2005 թվականից) - ֆուտբոլիստ և մարզիչ Վլադիսլավ Ռադիմով
    • Որդի Նիկիտա - ծնվել է 2007 թվականի մարտի 8-ին

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 1990 - 25 մեխակներ
  • 1991 - Մի լացիր
  • 1992 - Ավագ քույր
  • 1993 - Տարօրինակ հանդիպում
  • 1994 - Դավաճանություն
  • 1996 - Հետադարձ տոմս
  • 1996 - Իմ ռուսական սիրտը
  • 1997 - Կհանդուրժվի-կսիրվի
  • 1998 - Կանացի սիրտ
  • 1999 - Երամ
  • 2000 - Իմ երազը
  • 2001 - Ծննդյան օր
  • 2001 - Սիրո ոսկին
  • 2002 - Կարմիրը սպիտակի վրա
  • 2002 - Դա խաղ է
  • 2003 - Սեր
  • 2004 - Սպիտակ թխենի
  • 2005 - Թռչում էր հոգին
  • 2007 - Սիրում եմ և թախծում
  • 2010 - Ռոմանսներ

Հավաքածուներ խմբագրել

Թվական Ալբոմի անվանում Լեյբլ
1 1993 «Բալլադներ» UEP
2 1995 «Ես քեզ խելքահան կանեմ» Սոյուզ ստուդիա, CD-ի վրա 1996 թվականին
3 1995 «Շուտով ցավը կանցնի» Սոյուզ ստուդիա, CD-ի վրա 1996 թվականին
4 1998 «The Best» Սոյուզ ստուդիա
5 2001 «Ամառային երազ» Iceberg musiс
6 2002 «Սպիտակի կարմրի վրա» Միստերիա զվուկա
7 2002 «Հակաալբոմ» (Կարդինալ խմբի հետ համատեղ) Մոնոլիտ ստուդիա
8 2002 «1990-1994 թվականների լեգենդար ալբոմների կոլեկցիոն հավաքածու» Սոյուզ ստուդիա
9 2005 «Grand Collection» Կվադրո-Դիսկ
10 2013 «Միայն լավագույնները (mp3)» Սոյուզ ստուդիա

Վիդեոգրություն խմբագրել

Թվական Տոլովակ Ռեժիսոր Ալբոմ
1 1991 «Մի լացիր» Ա. Բազանով «Մի լացիր»
2 1992 «Ափսոս» Օ. Գուսև «Ավագ քույր»
3 1993 «Կապույտ ծով» անհայտ «Դավաճանություն»
4 1994 «Միայն դու» Վ. Շևելկով «Դավաճանություն»
5 1994 «Լացում եմ» Ս. Բարխատովա «Դավաճանություն»
6 1996 «Պայծառ իմ լույս» Վ. Շևելկով «Իմ ռուսական սիրտը»
7 1997 «Իմ թանկագին» Վ. Շևելկով «Կհանդուրժվի-կսիրվի»
8 1997 «Մարգահավ» Բ. Դեդենև «Կհանդուրժվի-կսիրվի»
9 1997 «Ահա և արևը մայր մտավ» Վ. Շևելկով «Կհանդուրժվի-կսիրվի»
10 1997 «Կհանդուրժվի-կսիրվի» Բ. Դեդենև «Կհանդուրժվի-կսիրվի»
11 1998 «Սառցե սիրտ» Վ. Շևելկով «Կանացի սիրտ»
12 1999 «Քամին երգում էր» Ա. Սոլոխա «Երամ»
13 1999 «Մեռյալ ծաղիկներ» Ա. Սոլոխա «Երամ»
14 2000 «Իմ երազը» Ա. Իգուդին «Իմ երազը»
15 2000 «Ամառ - ձմեռ» Ա. Իգուդին «Իմ երազը»
16 2000 «Ամառ - ձմեռ (Latrack Extasy Techno Mix)» Ա. Իգուդին «Ամառային երազ»
18 2001 «Քեզ եմ սիրում» Ա. Իգուդին «Իմ երազը»
19 2001 «Ոսկե ժամանակ» Ա. Իգուդին «Ոսկե ժամանակ»
20 2001 «Դու մի սիրիր նրան» Ա. Իգուդին «Սիրո ոսկի»
21 2002 «Այո-ն դա ոչ է» Տ. Բուլանովա «Դա խաղ է»
22 2002 «Ուղղակի քամի (Օ. Պոպկովի հետ զուգերգ)» Վ. Ուդալցով «Դա խաղ է»
23 2003 «Զանգիր» Վ. Խատին «Դա խաղ է»
24 2003 «Սիրել եմ միայն քեզ» Վ. Բոնդարյուկ «Դա խաղ է»
25 2003 «Ահա այդպիսի բաներ» Ա. Իգուդին «Սպիտակ թխենի»
26 2004 «Սպիտակ թխենի» Ա. Իգուդին «Սպիտակ թխենի»
27 2004 «Հրեշտակ» Վ. Խատին «Սպիտակ թխենի»
28 2004 «Աշուն աչքերում» Ա. Սմիրնով «Թռչում էր հոգին»
29 2005 «Թռչում էր հոգին» Ա. Սմիրնով «Թռչում էր հոգին»
30 2006 «Սիրում եմ և թախծում» Ն. Ադրիանովա «Սիրում եմ և թախծում»
31 2010 «Ծաղիկ (Սերգեյ Լյուբավինի հետ զուգերգ)» Ե. Կուրիցին
32 2012 «Վիրավորված թռչուններ (Սերգեյ Պերևերզևի հետ զուգերգ)» Ս. Պերևերզև
33 2013 «Այսօրվանից (Կոնստանտին Կոստոմարովի հետ զուգերգ)» Lex Rusakoff
34 2013 «Հեռացված կամուրջներ (Ալեքսանդր Ինշակովի հատ զուգերգ)» Ա. Իգուդին
35 2014 «Երբեք մի ասա երբեք (Ալեքսանդր Լոմինսկու հետ զուգերգ)» «Ուրիշները» ստուդիա
36 2015 «Մանկություն» Օ. Գուսև

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «УКАЗ Президента РФ от 24.08.2004 N 1108 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «ЦНИИ РТК - Энциклопедия космонавтики». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Биография Татьяны Булановой
  4. 4,0 4,1 Биография Николая Тагрина
  5. «Татьяна Буланова - Женщина года 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Татьяна Буланова: «Сын принял мою новую любовь»