Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավրոս (այլ կիրառումներ)

«Տավրոս», քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1898 թվականին, Վառնայում (19 համար)։ Խմբագիր-տնօրեն՝ Հ․ Չագրյան։ «Տավրոս»-ը չպատկանելով որևէ քաղաքական ուղղության, պրոպագանդել է հայկական կուսակցությունների միավորումով հայոց դատի լուծմանը նպաստող միություն ստեղծելու գաղափարը, վերապահ վերաբերմունք ցուցաբերել եվրոպական դիվանագիտության մոտեցմանը հայկական հարցին և, որպես Հայաստանի ազատագրման ճանապարհ, մատնանշել բալկանյան երկրների օրինակը։

Պարբերականը ներկայացրել է բուլղարահայ գաղութի հասարակական-մշակութային կյանքը, ծաղրել այնտեղ գոյություն ունեցող այսպես կոչված՝ «մերժելի բարքերը»։ 1897 թվականին հրատարակվել է «Կատակ» անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 599