Տավուշի մարզի պատմություն

Տավուշի մարզը որպես վարչատարածքային միավոր կազմավորվել է 1995 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հիման վրա[1]։ Սակայն Տավուշի մարզի տարածքը վաղնջական ժամանակներից եղել է Հայաստանի պետականության կարևորագույն կենտրոններից մեկը։

Տարբեր ժամանակաշրջաններում մարզի տարածքը մտել է ինչպես հայկական պետությունների կազմի մեջ, այդպես էլ օտար՝ ենթարկվելով օկուպացիայի։ Այդպիսով, Տավուշի մարզի տարածքը մաս է կազմել Վանի թագավորության, Երվանդունիների թագավորության, Արտաշեսյանների թագավորության, Արշակունիների թագավորության, Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության, Բագրատունիների թագավորության, Զաքարյան իշխանապետության, կրկին Պարսկաստանի, Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության, Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Միության և ի վերջո՝ Հայաստանի Հանրապետության։


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել