Տավուշը հանուն հայրենիքի
Սրբազան երթ կամ Տավուշը հանուն հայրենիքի, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ խաղաղ գործողություններով ուղեկցվող երթեր, ցույցեր, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ Հայաստանում, որոնք սկիզբ են առել մայիսի 4-ին և հաջորդել են Տավուշի մարզում տեղի ունեցած ցույցերին[3]։ Բողոքի գործողությունների նպատակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է։
Տավուշը հանուն հայրենիքի | |||
---|---|---|---|
Մայիսի 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը։ | |||
Ամսաթիվ | մայիսի 4, 2024 - ընթացիկ | ||
Վայր | Հայաստան | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
Կալանավորվածներ | 1 (հունիսի 16)[1][2] |
Նախապատմություն
խմբագրել2024 թվականի մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Գըզըլհաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[4][5]։
Քայլերթ դեպի Երևան
խմբագրելՔայլերթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից[6]։
Ցույցեր Երևանում
խմբագրելՄայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցել է ավելի քան 100 հազար[7] մարդ։ Հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը[8]։
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում ևս մեծ հանրահավաք է եղել, որին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։
Մայիսի 27-ին շարժման կողմնակիցները Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացնում են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը[9]։ Այնուհետև, նրանք Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ավտոշարասյունով վերադառնում են Երևան, և Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի և կհայտարարվի անելիքների մասին[9]։
Մայիսի 29-ին ժամը 08։00-ին Բագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպում[9]։
Հունիսի 4-ին շարժման կողմնակիցները Սուրբ Աննա եկեղեցու մոտից երթով հասնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ[10]։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը երթի մեկնարկին չէր հայտնել վերջնակետը[10]։ Նա ասել էր, որ այցելելու են մի շատ կարևոր վայր, որտեղ հաշվետվություն են պահանջելու[10]։ ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը, հայտնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվում է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Գալստանյանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և մինչ 4 անձի[10]։ Ավելի վաղ Բագրատ Գալստանյանը նշել էր, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա[10]։ Նա ընդգծել է, որ միտք չունեն Անահիտ Մանասյանին համոզելու, այլ նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում[10]։
-
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքը։
-
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
-
Սուրեն Պետրոսյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
-
Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի ելույթը։
-
Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքը։
-
Բագրատ Գալստանյանը ելույթ է ունենում Սուրբ Աննա եկեղեցու բակում։
-
Արցախի դրոշով տղամարդը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքում։
-
Շարժման մասնակիցների երթը Սայաթ-Նովայի պողոտայում։
-
Շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում։
-
Շարժման մասնակիցների երթը Սայաթ-Նովայի պողոտայում։
Հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը դիմում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կառավարության հրաժարականի օրակարգով նիստ գումարելու հարցով[11]։ Ըստ նրա՝ նիստը պետք է գումարվի հունիսի 11-ին[11]։ Շարժման անդամները վրաններ են տեղադրում Ազգային ժողովի շենքի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում[11]։ Ցուցարարները, շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, գիշերում են Բաղրամյան պողոտայում[11]։ Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ ցուցարարները որևէ տեղ չեն գնալու[11]։ Նրա խոսքով՝ «ընդդիմությունը 4 օր՝ 96 ժամ, փողոցում է լինելու՝ իր կամքը պարտադրելու նպատակով»[11]։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ գիշերը Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու քաղաքացու, որոնք ազատ են արձակվել առավոտյան ժամը 5-ի սահմաններում[11]։ Բագրատ Գալստանյանն իր աջակիցների հետ վրաններ է տեղադրել պողոտայում և շուրջօրյա նստացույց հայտարարել[12]։
Հունիսի 10-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ Ազգային ժողովի խորհուրդը մերժել է կառավարության հրաժարականի ուղերձի հարցով արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը[13]։ Ընդդիմությունն ուղերձի նախագծով առաջարկ էր ներկայացրել, որն իրավունքի ուժով պետք է գումարվի հունիսի 17-ին, և առաջարկ է եղել, որ այն գումարվի ավելի շուտ, որը սակայն չի ընդունում խորհուրդը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդի կազմով դեմ է քվեարկում նախագծին[13]։
Հունիսի 12-ի վաղ առավոտյան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ միացումով ներկայացրեց Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը և շարժման մասնակիցներին հաղորդեց, որ «ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում»[12]։
Բախումներ Հայաստանի Ազգային ժողովի հարևանությամբ
խմբագրելՀունիսի 12-ի երեկոյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում։ Բախումներն ընթացել են [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք |Հայաստանի Ազգային ժողովի շենքի]] հարևանությամբ և Սիրահարների այգում։
Ձերբակալություններ
խմբագրելՀունիսի 16-ին, փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով»[1]։ Երվանդ Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ[1]։ Հուլիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեն՝ մեկամսյա կալանքի ժամկետը լրանալու շեմին, դիմել է դատարան՝ Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ[2]։ Ըստ նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսագրության՝ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը)՝ լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցնում է դատարկ պլաստմասե շիշ և նետում առաջ[2]։ Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդ Աղաբալյանն է[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով». aravot.am. 2024 թ․ հունիսի 16. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հունիսի 12-ի գործով Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել». news.am. 2024 թ․ հուլիսի 10. Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան».
- ↑ «ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Արմենիա, Sputnik (20240504T1602+0400). «Հոգին հաղթելու է «դուխին». մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան».
- ↑ 9,0 9,1 9,2 «Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում». news.am. 2024 թ․ մայիսի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան». panarmenian.net. 2024 թ․ հունիսի 4. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում». civilnet.am. 2024 թ․ հունիսի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 12,0 12,1 «Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան «լայվ» է մտել». news.am. 2024 թ․ հունիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 13,0 13,1 «ԱԺ խորհուրդը մերժեց կառավարության հրաժարականի հարցով արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը». civilnet.am. 2024 թ․ հունիսի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.