Տասնորդական հաշվման համակարգեր
Կոտորակները հնարավորություն են տալիս գրել ոչ ամբողջ թվերը։ Կոտորակներով կարելի է լրացնել ամբողջ թվերի միջև եղած միջակայքերը, իսկ դա հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ չափումներ կատարել։
Կոտորակային թվեր խմբագրել
Կա կոտորակային թվերը գրելու 2 եղանակ. այսպես կոչված սովորական կոտորակներ, որը 2 ամբողջ թվերի հարաբերություն է, օրինակ՝ 3/4, և տասնորդական կոտորակներ, օրինակ՝ 0, 75։ Սովորական կոտորակի վերևի թիվն անվանում են համարիչ, ներքևինը՝ հայտարար։
Անկանոն և կանոնավոր կոտորակներ խմբագրել
Այն կոտորակնեը, որոնց համարիչը մեծ է հայտարարարից, կոչվում են անկանոն կոտորակներ, օրինակ՝ 13/7, իսկ այն դեպքում, երբ հայտարարը փոքր է համարիչից, անվանում ենք կանոնավոր, օրինակ՝3/5: Անկաննոն կոտորակները ներկայացվում են հաճախ խառը թվերի տեսքով։
Խառը թվեր խմբագրել
Խառը թվի վերածելու համար համարիչը բաժանում ենք հայտարարին, ստացված ամբողջ թիվը գրում կոտորակի դիմաց, մնացորդը համարիչի տեղում՝ հայտարարը թողնելով նույնը։ Օրինակ կոտորակը խառը թվի տեսքով կգրվի այսպես՝ 2 և կընթերցվի երկու ամբողջ երեք հինգերորդ։
Տասնորդական կոտորակներ խմբագրել
Այն կոտորակը, որի հայտարարը 1-ից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ։ Տասնորդական կոտորակը, օրինակ՝ 16, 25, գրվում է առանց հայտարարի և կարդացվում «տասնվեց ամբողջ քսանհինգ հարյուրերորդական»։ Տասնորդական կոտորակներում ինչպես ամբողջ թվերի, այնպես էլ ստորակետից հետո եղած թվերի արժեքը կախված է դրանց գրաված տեղից՝ կարգից. յուրաքանչյուր կարգ գնահատվում է 10 անգամ ավելի փոքր, քան ձախ կողմի հարևանը։ Այսպիսով՝ 16, 25 տասնորդական կոտորակում 2 թիվը նշանակում է 2 տասնորդական, իսկ 5-ը՝ 5 հարյուրերորդական. արդյունքում՝ քսանհինգ հարյուրերորդական։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |