ՏԱՍՄԱՆԻԱ (Tasmania), կղզի Ավստրալիայի հարավ–արևելքում։ Մայրցամաքից բաժանվում է Բասի նեղուցով։ Հարակից կղզինրի հետ Ավստրալիական Միության նահանգն է։ Տարածությունը 68,3 հզ․ կմ2 է, բն․ 417,7 հզ․ (1979), վարչական կենտրոնը՝ Հոբարտը։ Կղզին հանդիսանում է Ավստրալիայի Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի շարունակությունը։ Ափերին առաջացել են բազմաթիվ ծոցեր։ Ռելիեֆում գերակշռում են զառիթափ լանջերով սարավանդներն ու բարձրավանդակները։ Առավելագույն բարձրությունը 1617 г/ է (Օսա լեռ)։ Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ բարեխառն, խոնավ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 8°C է, փետրվարինը՝ 17°C, տարեկան տեղումները՝ 600–2800 г/г/։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ ջրային ռեսուրսներով։ Կենտրոնական սարավանդում կան սառցադաշտային լճեր։ Տիրապետում են խոնավ անտառները (էվկալիպտ, մշտականաչ հաճարենի) և ալպյան մարգագետինները։ Տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունահանում են պղնձի, երկաթի, բազմամետաղային, ցինկի, կապարի, ոսկու, արծաթի հանքանյութ, քարածուխ։ Կա գունավոր մետալուրգիա, թաղանթանյութի, թղթի, տեքստիլ, սննդի արդյունաբերություն։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, բանջարեղեն, զբաղվում՝ այգեգործությամբ։ Խոշոր նավահանգիստը Հոբարտն է։ Հայտնագործել է Աբել Թասմանը, 1642 թվականին։

ՏԱՍՄԱՆՑԻՆԵՐ, Տասմանիա կղզու արմատական բնակչությունը (լիովին ոչնչացվել են անգլիական գաղութարարների ձեռքով 1803–1876 թվականներին)։ Մոտավոր հաշվարկներով՝ XIX դ․ սկզբին բնակչության թիվը հասել է մի քանի հազար մարդու։ Տնտեսության, տեխնիկայի և մշակույթի զարգացման մակարդակով նրանք եղել են ամենահետամնաց էթնիկ, խմբերից մեկն աշխարհում։ Տասմանիայի ցեղային լեզուներն ու բարբառները, ինչպես նաև հասարակական կարգը գրեթե ուսումնասիրված չեն։ Որոշված չէ նաև նրանց ծագման խնդիրը։ Տասմանիայի մեջ կրոն, հավատալիքների գոյության վերաբերյալ տեղեկությունները հակասական են, և գիտնականները գնահատում են տարբեր կերպ։