Տառային արտահայտություն

Տառային արտահայտություն, գրառում, որում թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից բացի օգտագործվում են նաև տառեր։

ՊատմությունԽմբագրել

Որոնելի թվերի փոխարեն հատուկ նշաններ օգտագործվել են դեռևս Հին Բաբելոնում։ Այդ հնարը միջին դարերում զարգավել է արաբ գիտնականների կողմից։ Թվերը նշանակելու համար տառերի հետևողական կիրառմանը սկիզբ է դրել 16-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոս և պետական գործիչ Ֆրանսուա Վիետը։ Հայտնի մեծությունները Ֆ. Վիետը նշանակում էր բաղաձայններով, իսկ անհայտները՝ ձայնավորներով` երկու դեպքում էլ օգտագործելով մեծատառերը։ Վիետից հետո տառային նշանակումները համատարած գործածություն են ստացել։

Թվային արտահայտությունԽմբագրել

Եթե տառային արտահայտության մեջ տառերի փոխարեն տեղադրենք թվեր, ապա կստանանք թվային արտահայտություն։ Այդ թվային արտահայտության արժեքը կլինի տառային արտահայտության` տեղադրված թվերին համապատասխանող արժեքը։

ԳրականությունԽմբագրել

Բ. Նահապետյան, Մաթեմատիկա 6, հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, 2012 թ.