Տանձատափ (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Վերահղված է Տանազատապից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)

Տանձատափ, , գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից 16 կմ հարավ-արևմուտք, Տաթև գյուղից 1,5 կմ հարավ-արևելք, Տաթև գետի ձորակում, բարձրությունը ծովի մակարդակից` 1360-1380 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 47 կմ:

Գյուղ
494 Un village vu depuis le monastère de Tatév.JPG
Ընդհանուր տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՀամայնքՏաթև (համայնք)
Մակերես7,32 կմ²
ԲԾՄ1420 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն88[1] մարդ (2011)
Խտություն14 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտանձատափցի
Ժամային գոտիUTC+4
##Տանձատափ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գյուղը Տանազատապ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի: 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2015 թվականից մասն է խոշորացված Տաթև համայնքի:

ԲնակչությունԽմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Տանձատափի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը` 85 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել գրեթե բացառապես հայերով[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].


ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Տանձատափում է XVII-XVIII դարերի Սբ. Մինաս եկեղեցին, իսկ 1,5 կմ հյուսիս՝ ձորալանջին, գտնվում է “Սրվանց Խաչ” մատուռը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներԽմբագրել