Տայրոն Մինգս (անգլ.՝ Tyrone Mings, մարտի 13, 1993(1993-03-13)[1][2], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Աստոն Վիլլայի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Տայրոն Մինգս
Tyrone Mings
Մինգսը Իպսվիչ Թաունի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Tyrone Deon Mings
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Բարբադոս Բարբադոս
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1993(1993-03-13)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 196 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլլա
Համար 40
Պատանեկան կարիերա
2001-2009 Անգլիա Սաութհեմպտոն
2009-2011 Անգլիա Բրիստոլ Ռովերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 ԱնգլիաԵյլ Թաուն
2012 Անգլիա Չիպենհեմ Թաուն 10 (0)
2012-2015 Անգլիա Իպսվիչ Թաուն 57 (1)
2015-2019 Անգլիա Բորնմութ 17 (0)
2019   Անգլիա Աստոն Վիլլա 15 (2)
2019-ներկա Անգլիա Աստոն Վիլլա 16 (1)
Ազգային հավաքական
2019-ներկա Անգլիա Անգլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 27-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Իպսվիչ Թաուն խմբագրել

Մինգսը հանդես է եկել Սաութհեմպտոնի և Բրիստոլ Ռովերսի ակադեմիաներում[4][5]։ Ֆուտբոլիստի կարիերան նա սկսեց Անգլիայի ցածր դիվիզիոններում՝ խաղալով Եյթ Թաունի ու Չիպենհեմ Թաունի կազմում և համատեղելով ֆուտբոլը բարմենի աշխատանքի հետ[6][7][8]։ 2013 թվականին Մինգսը 10.000 ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Իպսվիչ Թաուն[9][10][11]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մայիսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բարնլիի դեմ խաղում[12]։ Օգոստոսի 27-ին Մինգսը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2015 թվականը[13][14][15]։ 2014 թվականի ապրիլի 12-ին անգլիացին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ Սեպտեմբերի 20-ին Մինգսը երկարաձգեց իր պայմանագիրը Իպսվիչ Թաունի հետ մինչև 2017 թվականը[17]։ Սեպտեմբերին նա ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[18][19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի փետրվարի 24-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[20][21]։ Իպսվիչ Թաունի կազմում Մինգսը անցկացրեց 63 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Բորնմութ խմբագրել

2015 թվականի հունիսի 26-ին Մինգսը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[22][23]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[24][25]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 25-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Հարտլպուլ Յունայթեդի դեմ խաղում[26]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ փոխարինման մտնելով Լեսթեր Սիթիի դեմ հանդիպման 45-րդ րոպեին, սակայն վնասվածք ստանալով 12 րոպե անց և փոխարինվելով Ադամ Սմիթի կողմից[27][28]։ Այս վնասվածքի պատճառով Մինգսը բաց թողեց շուրջ 13 ամիս[29][30]։

Մինգսը խաղադաշտ վերադարձավ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[31]։ 2017 թվականի մարտի 8-ին նա 5 խաղով որակազրկվեց Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[32][33] Զլատան Իբրահիմովիչի գլխին դիտավորյալ կանգնելու համար[34][35][36]։ Սեպտեմբերի 6-ին Մինգսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[37][38][39]։ Սեպտեմբերի 22-ին անգլիացին ստացավ մեջքի վնասվածք՝ բաց թողելով 7 ամիս[40][41][42]։ Բորնմութի կազմում Մինգսը անցկացրեց ընդամենը 23 հանդիպում։

Աստոն Վիլլա խմբագրել

2019 թվականի հունվարի 31-ին Մինգսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Աստոն Վիլլային[43][44][45][46]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 2-ին՝ Ռեդինգի դեմ խաղում[47]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 8-ին՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[48][49]։ Մարտի 30-ին Մինգսը գոլ խփեց Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[50][51]։ Ապրիլի 10-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 34-րդ րոպեին[52]։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղում[53], իսկ Աստոն Վիլլան հաղթեց 2-1 հաշվով՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[54][55][56]։ Վարձավճարի ընթացքում Մինգսը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[57]։

2019 թվականի հուլիսի 8-ին Մինգսը 20 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Աստոն Վիլլա[58][59][60][61]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 2-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[62][63]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը անգլիացին խփեց դեկտեմբերի 1-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[64][65]։

Միջազգային կարիերա խմբագրել

Անգլիայի ազգային հավաքական Մինգսը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ Բուլղարիայի և Կոսովոյի դեմ խաղերի համար[66][67][68][69], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[70][71]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 14-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բուլղարիայի դեմ խաղում[72][73]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չիպենհեմ Թաուն 2012–13 Անգլիայի 7-րդ դիվիզիոն 10 0 0 0 3 0 13 0
Իպսվիչ Թաուն 2012–13 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
2013–14 16 0 2 0 0 0 18 0
2014–15 40 1 2 0 2 0 44 1
Ընդհանուր 57 1 4 0 0 0 2 0 63 1
Բորնմութ 2015–16 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 1 0 2 0
2016–17 7 0 1 0 1 0 9 0
2017–18 4 0 0 0 1 0 5 0
2018–19 5 0 0 0 2 0 7 0
Ընդհանուր 17 0 1 0 0 0 5 0 23 0
Աստոն Վիլլա 2018–19 Չեմպիոնշիպ 15 2 0 0 3 0 18 2
2019–20 Պրեմիեր Լիգա 16 1 0 0 0 0 16 1
Ընդհանուր 31 3 0 0 0 0 3 0 34 3
Կարիերայի ընդհանուր 115 4 5 0 5 0 13 0 133 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[74]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Աստոն Վիլլա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - T. Mings - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «How Tyrone Mings went from barman and mortgage adviser to England international». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «FOOTBALL: Youngster Mings aims for England». This Is Wiltshire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Tyrone Mings call-up by England makes up for early series of rejections». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Mings' spectacular rise from living in homeless shelter to England debut». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «England player watch: Tyrone Mings». The Coaches' Voice (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Tyrone Mings set to join Ipswich from Chippenham Town». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. Watson, By Stuart. «UPDATED: Teenage defender Tyrone Mings completes move from Chippenham Town». Ipswich Star (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Tyrone Mings makes his mark at Ipswich on and off the pitch». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. «Burnley FC - Ipswich Town, May 4, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «NEW DEAL FOR TYRONE». www.itfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. «Transfer news: Tyrone Mings signs new contract at Ipswich Town». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. «Mings Signs New Contract - Ipswich Town News». TWTD.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. «Ipswich Town - Doncaster Rovers, Apr 12, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Tyrone Mings: Ipswich Town defender signs new contract». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  18. 18,0 18,1 «Tyrone Mings named Sky Bet Championship Player of the Month». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «Sky Bet Football League: Ipswich's Mick McCarthy and Tyrone Mings win September awards». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Ipswich Town - Birmingham City, Feb 24, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. «Ipswich Town 4–2 Birmingham City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  22. «Bournemouth seal club-record signing of Ipswich's Tyrone Mings». Eurosport UK. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «Bournemouth sign defender Tyrone Mings from Ipswich for £8m». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. «Bournemouth break transfer record to sign £8m Tyrone Mings from Ipswich». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. Association, Press (2015 թ․ հունիսի 26). «Bournemouth sign Tyrone Mings for £8m from Ipswich». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  26. «Hartlepool United - AFC Bournemouth, Aug 25, 2015 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  27. «AFC Bournemouth - Leicester City, Aug 29, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  28. «Bournemouth 1–1 Leicester». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  29. «Tyrone Mings: Bournemouth left-back's season over». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  30. «Bournemouth's record signing Tyrone Mings ruled out for the season». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  31. «AFC Bournemouth - Preston North End, Sep 20, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  32. «Manchester United - AFC Bournemouth, Mar 4, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  33. «Man Utd 1-1 Bournemouth: Cherries hold on in incident-packed game». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  34. «Tyrone Mings: Bournemouth defender to serve five-match ban». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  35. «Anger at Bournemouth as Tyrone Mings gets five-match ban for violent conduct». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  36. Jones, Matt. «Tyrone Mings Given 5-Match Ban for Stamp on Zlatan Ibrahimovic». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. «Tyrone Mings: AFC Bournemouth defender signs new contract». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  38. «Mings signs long-term Bournemouth extension | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  39. Morshead, Sam (2017 թ․ սեպտեմբերի 6). «Bournemouth hand new contract to Tyrone Mings». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  40. «Tyrone Mings: Bournemouth defender ruled out for a month with back injury». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  41. «Bournemouth Boss Eddie Howe Confirms Tyrone Mings Will Be Out of Action for a Month with Back Injury». 90min.com (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  42. «Mings suffers fresh injury setback». Bournemouth Echo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  43. «Transfer news: Tyrone Mings joins Aston Villa». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  44. «Tyrone Mings set for Aston Villa loan from Bournemouth». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  45. 161385360554578 (2019 թ․ հունվարի 31). «Mings makes move from Bournemouth to Aston Villa». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  46. Association, Press (2019 թ․ հունվարի 31). «Aston Villa sign defender Tyrone Mings on loan from Bournemouth». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  47. «Reading FC - Aston Villa, Feb 2, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  48. «Aston Villa - Sheffield United, Feb 8, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  49. «Villa come from 3–0 down to deny Sheff Utd top spot». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  50. «Aston Villa - Blackburn Rovers, Mar 30, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  51. «Aston Villa 2–1 Blackburn Rovers». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  52. «Rotherham United - Aston Villa, Apr 10, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  53. «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  54. 54,0 54,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football'». Sky News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  55. «Playoff final: Aston Villa promoted to the Premier League». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  56. «Aston Villa promoted to Premier League after victory over Derby». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  57. «Tyrone Mings | Football Stats | Aston Villa | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  58. «Transfer news: Tyrone Mings joins + new home kit revealed». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  59. «Tyrone Mings joins Aston Villa from Bournemouth». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  60. «Tyrone Mings: Aston Villa complete £20m signing of Bournemouth defender». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  61. «Premier League transfer news: Aston Villa sign Tyrone Mings from Bournemouth in £26.5m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  62. «Aston Villa - Liverpool FC, Nov 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  63. «Aston Villa 1-2 Liverpool: Sadio Mane's 94th-minute winner gives leaders stunning victory». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  64. «Manchester United - Aston Villa, Dec 1, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  65. Ladyman, Ian (2019 թ․ դեկտեմբերի 1). «Manchester United 2-2 Aston Villa: Tyrone Mings scores equaliser». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  66. Association, The Football. «The England Men's squad to play Bulgaria and Kosovo is named by Gareth Southgate». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  67. «England squad: Mason Mount, Aaron Wan-Bissaka and Tyrone Mings win Three Lions call-ups as Kyle Walker misses out | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  68. «England call up for uncapped trio Tyrone Mings, James Maddison and Mason Mount for Euro 2020 qualifiers against Bulgaria and Kosovo». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  69. «England reveal squad for Euro 2020 qualifiers». The Independent (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  70. «England - Bulgaria, Sep 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  71. «England - Kosovo, Sep 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  72. «Bulgaria - England, Oct 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  73. «Bulgaria 0-6 England: Racist chants mar England rout in Bulgaria». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  74. 74,0 74,1 «Tyrone Mings». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայրոն Մինգս» հոդվածին։