Տայտո Կուբո
Տայտո Կուբո (ճապ.՝ 久保 帯人 Կուբո Տայտո, /tаɪtoʊ/), իրական անունը Նորիակի Կուբո (ճապ.՝ 久保 宣章 Կուբո Նորիակի) - մանգակա, «Բլիչ» մանգայի ստեղծող։ Հաճախ մենք հանդիպում ենք նրա անվան սխալ օրինակներին։ Օրինակ, Տիտե Կուբո, Կուբո Տայտ, Կուբոտայտ, Տիտեկուբո, Կուբոտայտո, Կուբոտիտե[4]։
Տայտո Կուբո ճապ.՝ 久保帯人 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1977[1] (44 տարեկան) կամ հունիսի 26, 1977[2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Fuchū, Aki district, Հերոսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Մասնագիտություն | մանգակ, գրող, նկարազարդող, սցենարիստ և character designer |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Anabuki Design College Hiroshima? |
Թեմաներ | Մանգա, անիմե |
Ուշագրավ աշխատանքներ | Բլիչ |
Պարգևներ | |
Ամուսին | անհայտ |
ԿենսագրությունԽմբագրել
Տայտո Կուբոն ծնվել է 1977 թվականի հունիսի 26-ին Հիրոսիմայում, որը գտնվում է Ճապոնիայում։ Մի ինտերվյուի ժամանակ նա պատմեց, որ մի անգամ նա որոշեց մրցույթի մասնակցել, որը անցկացվում էր Shonen Jump ամսագրի կողմից, չհաղթեց, բայց զանգ ստացավ մի խմբագրողի կողմից, որը ուզում էր համագործակցել[5]։ 1996 թվականի Shonen Jump ամսագրում հրատարակվեց Տայտո Կուբոյի «Ultra Unholy Hearted Machine» կրճատ մանգան։
Կուբոյի առաջին մեծաքանակ ֆենթեզի-մանգան դարձավ «Zombie Powder» (ռուս.՝ Порошок зомби), որը հրատարակվել է 1999 թվականին Shonen Jump ամսագրում։ «Zombie Powder» մանգան հատուկ հայտնիության չարժանացավ, և 4 հատորների հրատարակումից հետո հրատարակումը կանգ առավ։ Սակայն այդ մանգայի հետքերով այդ նույն ամսագրում առաջացավ «Բլիչ» մանգան, որը շատ հայտնի դարձավ։ Արդեն վաճառվել է այդ մանգայի ավելի քան 7 միլիոն օրինակ։
Գոյություն ունի մեկ առասպել, ըստ որի «Բլիչ» մանգան սկզբում չէին ուզում հրատարակել։ Խմբագրողի խոսքերով, այն շատ նման է Yu Yu Hakusho մանգային, հայտնի մանգայի, որը հրատարակվում էր այդ նույն Shonen Jump ամսագրում 1990-ական թվականներին։ Տայտո Կուբոն այնպես նեղացավ, որ որոշեց վերջացնել իր մանգակային գործունեությունը, բայց Ակիրա Տորիյաման, Dragon Ball մանգայի ստեղծողը, նկատեց «Բլիչը» և Կուբո նամակ ուղարկեց խնդրանքով, որ նա չվերջացնի իր կարիերան, այլ շարունակի աշխատանքը[6]։ Սակայն, չկան ապացուցող աղբյուրներ, որոնք ապացուցում են, որ այդ նամակը գոյություն ունի։
2005 թվականին «Բլիչ» մանգան մրցանակ ստացավ Shogakukan հրատարակչության կողմից որպես լավագույն մանգան սյոնեն ժանրում[7]։ Կուբոն նաև մշակել է «Բլիչի» անիմե-վերսիայի կերպարների դիզայնը (որոնցով մանգակաները սովորաբար չեն զբաղվում)[8]։ Ինչպես նաև ձայնավորել է Կոն անունով փափուկ արջի OVA «Bleach — Memories in the Rain»-ում։ Տայտոն գեյմեր է, նա խաղացել է «Բլիչ» մանգայի բոլոր համակարգչային խաղերը[9]։
2011 թվականին «Nikkei Entertainment» ամսագրում հրատարակվեց նորօրյա ավելի քան հաջող մանգակաների ցուցակը։ Տայտո Կուբոն այդ ցուցակում զբաղեցրեց հինգերորդ տեղը[10]։
2012 թվականի դեկտեմբերի Կուբոն հայտարարեց, որ ամուսնացել է[11]։
ԱզդեցությունԽմբագրել
Աշխատանքներում Կուբոն ներշնչվում են օտար լեզուներով, երաժշտությամբ, ճարտարապետությամբ, ճապոնական գրականությամբ և կինոմատոգրոֆով։ Նա շատ է հետաքրքրված իսպաներենով, որը նրան համար համարվում է «կախարդական», և իր կերպարներին տալիս է իսպանական անուններ[12]։ Գերբնական ուժերին և գիշատիչներին հեղինակական սերը եկել է Սիգերու Միձուկիի «Ge Ge Ge no Kitaro» մանգայի կարդալուց հետո, իսկ մենամարտերի և զենքերի հանդեպ սերը սկսվել է Մասամի Կուրումադայի «Saint Seiya» մանգայից հետո, որը Տայտո Կուբոն սիրել է մանուկ հասակում[13]։ Բացի դրանից, Տայտո Կուբոն հետաքրքրվում է դիզայնով և ճարտարապետությամբ[14]։
ԱշխատանքներԽմբագրել
Կրճատ պատմություններԽմբագրել
- Ultra Unholy Hearted Machine (1996, Shonen Jump Special, հրատարակվել է Zombie Powder-ի երկրորդ հատորում:)
- Rune Master Urara (ճապ.՝ 刻魔師 麗 Kokumashi Urara, 1996, Shonen Jump, հրատարակվել է Zombie Powder-ի երրորդ հատորում։)
- Bad Shield United (1997, Shonen Jump, հրատարակվել է Zombie Powder-ի չորրորդ հատորում:)
Մանգա-սերիալներԽմբագրել
Երկու մանգաներն էլ հրատարակվել են Shonen Jump ամսագրում Shueisha հրատարակչության կողմից։
- Zombie Powder (ճապ.՝ ゾンビパウダー Ձոմբի պաուդա։, 1999—2000, 4 հատոր, հրատարակումը կանգ առավ։)
- Բլիչ (2001—2016, 74 հատոր, հրատարակումը կանգ առավ, 2012 թվականի մարտի 27-ին կանգ առավ անիմեի հրատարակումը:)
ԱրտբուկներԽմբագրել
ՈւրիշներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ «Куботитэ»։ World-Art։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 17.11.2008
- ↑ Американский Shonen Jump. Интервью с Тайто Кубо // Viz Media. — 2006. — Т. 4. — № 3.
- ↑ См. bleachexile.com(անգլ.)
- ↑ «小学館漫画賞:歴代受賞者» (ճապոներեն)։ Shogakukan։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-08-19
- ↑ Tite Kubo Biography — Tite Kubo Stories
- ↑ Интервью Тайто Кубо от 16.03.2013. Лейпциг. Германия
- ↑ «Top 50 Manga Creators by Sales Since 2010» (անգլերեն)։ Anime News Network։ 5 августа 2011 года։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Tite Kubo Has Gotten Married»։ Anime News Network։ 2012-12-22
- ↑ Shonen Jump. Интервью с Тайто Кубо // Viz Media. — 2008. — Т. 6.
- ↑ Дэб Аоки.։ «Interview: Tite Kubo (стр. 1)» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 25.09.2008
- ↑ Tite Kubo's Big Comic-Con Adventure! // Американский Shonen Jump.. — Viz Media, 2008. — Т. 6. — № 71. — С. 18—22.
- ↑ 15,0 15,1 «BLEACHイラスト集 All Colour But The Black» (ճապոներեն)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2008-04-27
- ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK SOULs»։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2008-04-27
- ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL ANIMATION BOOK VIBEs» (ճապոներեն)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2008-04-27
- ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK 2 MASKED» (Japanese)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2010-08-06
- ↑ «BLEACH―ブリーチ― OFFICIAL CHARACTER BOOK 3 UNMASKED» (Japanese)։ Shueisha։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2011-06-03
Արտաքին հղումներԽմբագրել
- Կաղապար:Ann-people
- Տայտո Կուբոյի մասին տեղեկություն SHONEN JUMP կայքում (անգլ.)
- Օֆիցյալ բլոգ (ճապոներեն) Twitter-ում։