Տայակի
Տայակի (鯛焼き, ճապոներենից թարգմանաբար նշանակում է «թխած ծովային բրամ»), ճապոնական թխվածքաբլիթ՝ ձկան տեսքով։ Ավելի հայտնի միջուկ է անկո ջեմը՝ ափուկի բակլայից։ Նաև օգտագործում են այնպիսի հավելումներ, ինչպիսիք են եփովի կրեմը, շոկոլադը և պանիրը։ Նաև հանդիպում է տայակի օկոնոմիակայով, գյոձայով և երշիկով։
![]() Տայակիի բաղադրիչները | |
Ճապոնիա | |
Ծագում | |
Տեսակ | Թխվածքաբլիթ |
Ենթատեսակ | wagashi? |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Հեղինակ | Աձաբույի Նանիվայ հրուշակեղենի գործարան |
Ստեղծման տարեթիվ | 1909 թվական |
Բաղադրամասեր | |
Հիմնական | խմոր, միջուկ |
Հնարավոր | եփովի կրեմ, շոկոլադ, պանիր |
Նույնական ուտեստներ | Իմագավայակի |
![]() |
Տայակին պատրաստում են՝ օգտագործելով քաղցրահամ կամ կարագով պատրաստված խմորից։ Խմորը երկու կողմից դնում են հատուկ ձկնանման կաղապարի մեջ, հետո ավելացնում են միջուկը և ամրացնում են բոլոր կողմերից։ Հետո պատրաստում են մինչև խմորի ոսկեգույն երանգ ստանալը[1]։
Տայակի առաջին անգամ սկսել են պատրաստել Տոկիոի Աձաբույի Նանիվայ հրուշակեղենի գործարանում, 1909 թվականին, իսկ հիմա տայակի կարելի է գտնել Ճապոնիայի բոլոր անկյուններում, հատկապես, սուպերմարկետների ֆուդ կորտերում և ճապոնական միջոցառումներին։
Այն նման է իմագավայակիին (今川焼き) – հաստ բլիթներ, նույնպես լցոնված աձուկի՝ բակլայի քաղցր մածուկով կամ կրեմով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.