Տամարա Գոլովանովա

խորհրդային և ռուս պարուհի, գեղարվեստական ղեկավար

Տամարա Սերգեևնա Գոլովանովա (ծննդյան ազգանունը` Մոզալևսկայա, փետրվարի 11, 1924(1924-02-11) - 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս պարուհի, գեղարվեստական ղեկավար։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակի դափնեկիր[1]։

Տամարա Գոլովանովա
Ծնվել էփետրվարի 11, 1924(1924-02-11)
Մահացել է2010
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունբալետի պարող և բալետմայստեր
ԱշխատավայրԻգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Տամարա Սերգեևնա Գոլովանովա ծնվել է 1924 թվականի փետրվարի 11-ին։ Զբաղվել է մարմնամարզությամբ, այնուհետև 1943 թվականին միացել է պարի համույթին։ Չունենալով հատուկ խորեոգրաֆիական կրթություն, յուրացրել է մոիսեևյան պարի դպրոցի մեթոդաբանությունը և շուտով սկսել է կատարել մենապարեր։ 1943-1968 թվականներին եղել է Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի անսամբլի մենակատար։ Կատարել է ծաղրային ռոք-ն-ռոլլ պարեր՝ «Վերադառնալով կապիկին», «Սպորտային վալս», «Պարտիզաններ» խորեոգրաֆիկ պատկերում խաղացել է պարտիզանի դեր։ Հանդես է եկել փայլուն կատարումներով՝ հագեցած դրամաներով։ 1971 թվականին, Մոիսևյան համույթից դուրս գալուց հետո, ստեղծել է իր սեփական«Սուվենիր» համույթը։ Եղել է Մոսկվայի տարածաշրջանային պետական ֆիլհարմոնիայի «Սուվենիր» համույթի գեղարվեստական ղեկավարը։

Մահացել է 2010 թվականին։ Թաղված է Մոսկվայի մարզի Դմիտրովսկի շրջանի Կատուար (Նեկրասովյան) գյուղի մոտակայքում գտնվող գերեզմանատանը, ամուսնու` Լև Գոլովանովի կողքին։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ պարող Լև Վիկտորովիչ Գոլովանով (1926-2015), պարուսույց, ուսուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական դերասան, Ստալինյան 1 աստիճանի մրցանակի դափնեկիր։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1978 - Կրտսեր քույր (Վրաստան-կինոնկար, հեռուստատեսություն) - դրվագում (չկա վերնագրում)։

Գրականություն խմբագրել

  • «In memoriam. Тамара Голованова» // Балет / № 1, 2011// М.: ПРОМЕДИА.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тамара Голованова
  2. Указ Президиума Верховного Совета РСФСР от 9 августа 1958

Աղբյուր խմբագրել

  • «Ансамбль «Сувенир» Тамары Головановой». livejournal.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  • «Ансамбль Моисеева. Танец-пародия на рок-н-ролл «Назад к обезьяне»». liveinternet.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.