Տաճարը ( անգլ. ՝ The Cathedral ), 2021 թվականի ամերիկյան ինքնակենսագրական բնույթի, հասունացման տարիքի դրամա՝ գրված ռեժիսոր Ռիկի Դ'Ամբրոզի կողմից։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բրայան դ'Արսի Ջեյմսը, Մոնիկա Բարբարոն, Մարկ Զայսլերը, Ջերալդին Սինգերը և Ուիլյամ Բեդնար-Քարթերը: Ֆիլմում ներկայացվում է միայնակ երեխայի մտածկոտ, տպավորիչ վկայությունը երկու տասնամյակի ընթացքում ամերիկյան մի ընտանիքի վերելքի և անկման մասին:

Տաճարը (ֆիլմ, 2021)
կինոնկար Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ2021 Խմբագրել Wikidata
ՌեժիսորRicky D'Ambrose Խմբագրել Wikidata
Ստեղծագործության տարածումvideo on demand Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt13658076 Խմբագրել Wikidata

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերին Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է HFPA հատուկ մրցանակին։ Մինչ սեպտեմբերի 9-ին MUBI հարթակով թողարկվելը, այն 2022 թվականի սեպտեմբերի 2-ից սահմանափակ քանակով ցուցադրվել է Միացյալ Նահանգների կինոթատրոններում: Ֆիլմն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ 38-րդ Independent Spirit մրցանակաբաշխության ժամանակ այն արժանացել է Ջոն Կասավետես մրցանակին և առաջադրվել է երկրորդ պլանի լավագույն կատարում (Ջեյմսի համար) և լավագույն մոնտաժ անվանակարգերում ։

Նախադրյալ

խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է Ջեսսի Դամրոշի կյանքն՝ իր ծնվելուց՝ 1987 թվականից մինչև 20 տարեկանում քոլեջ ընդունվելը: Ընտանեկան խնդիրները, ինչպիսին է նրա հորեղբայր Ջոզեֆի ՁԻԱՀ-ով պայմանավորված մահը, և հոր հետ նրա լարված հարաբերությունները, տեղի են ունենում այնպիսի պատմական իրադարձությունների ֆոնին, ինչպիսիք են 1993 թվականին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի ռմբակոծությունը և Ջորջ Բուշի նախագահությունը :

Դերերում

խմբագրել
  • Բրայան դ'Արսին Ջեյմս Ռիչարդ Դամրոշի դերում
  • Մոնիկա Բարբարոն Լիդիա Դամրոշի դերում
  • Մարկ Զայսլեր Նիքը Օրկինի դերում
  • Ջերալդին Սինգերը Ֆլորա Օրկինի դերում
  • Հադսոն Մակգուայրը Ջեսսի դերում (3–5 տարեկան)
  • Հենրի Գլենդոն Ուոլթեր V Ջեսսի դերում (9 տարեկան)
  • Ռոբերտ Լևի II-ը Ջեսսի դերում (12 տարեկան)
  • Ուիլյամ Բեդնար-Քարթերը Ջեսսի դերում (16 տարեկան)

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմն ընտրվել է Biennale College Cinema 2020-2021 ծրագրում [1], որը նրան շնորհել է 150,000 եվրո դրամաշնորհ արտադրության համար[2]։ Այն ինքնակենսագրական ֆիլմ է՝ ստեղծված հեղինակ, ռեժիսոր և մոնտաժող Ռիկի Դ'Ամբրոզի կյանքի հիման վրա։ Դեյվիդ Լոուերին աշխատել է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր[3][4]։

Թողարկում

խմբագրել

Ֆիլմի միջազգային պրեմիերան կայացել է Վենետիկի 78 -- րդ միջազգային կինոփառատոնում [1], իսկ տեղական պրեմիերան՝ Միացյալ Նահանգներում՝ Սանդենս կինոփառատոնում [5]։ 2021 թվականի դեկտեմբերին Visit Films-ը գնել է ֆիլմի համաշխարհային վաճառքի իրավունքները, ընդ որում Mubi-ն ձեռք է բերել համապատասխանաբար Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության տարածման իրավունքները[6]:

Ընդունելություն

խմբագրել

Rotten Tomatoes- ում ֆիլմն ունի 96% հավանության վարկանիշ՝ հիմնված 23 ակնարկների վրա[7]: Այն հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել պատմության ներկայացումն ու նկարահանման որակը: Deadline Hollywood-ում Թոդ Մաքքարթին ֆիլմն անվանել է «էքսցենտրիկ» և բարձր գնահատել Դ'Ամբրոզի ֆիլմարտադրության տեխնիկան[4]: Artforum-ի համար տված ակնարկում Էմի Տաուբինը ֆիլմի զգայական և տեսողական ուղեցույցների օգտագործումը Ջեսի հիշողությունը քննելու համար որակել է որպես «էքսպերիմենտալ»[8]: Ռիչարդ Բրոուդին The New Yorker- ից համեմատել է Տաճարը Թերենս Դեյվիսի ինքնակենսագրական ֆիլմերի հետ[9]։

Բրայան Տալերիկոն RogerEbert.com-ում ավելի հակասական կարծիք է հայտնել: Նրա կարծիքով ֆիլմի սյուժեն չնայած ընդհանուր առմամբ լավը լինելուն, որոշ դրվագների պատճառով նաև փոխկապակցված չէ [3]: The Film Stage-ից Ջորդան Ռաուպը ֆիլմին տվել է «B» գնահատական՝ գովաբանելով դրա հասունացման տարիքր դրաման ներկայացնելու մոտեցումը և քննադատելով որոշ դրվագներ, որոնք նա բնորոշում է որպես «փայտե»[10]:

Ալիսա Ուիլկինսոնը <i id="mwZg">Vox-</i> ից ֆիլմն անվանել է «ապշեցուցիչ զարդատուփ» և այն ներառել 2022 թվականին Sundance-ի 18 լավագույն ֆիլմերի ցանկում [11]: Այն նաև ներառվել է Thrillist- ի «2022 թվականի Սանդենս կինոփառատոնի լավագույն ֆիլմերի» ցանկում[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Tangcay, Jazz (August 20, 2021). «'The Cathedral': First Look at Brian D'Arcy James and Monica Barbaro (EXCLUSIV». Variety.com. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Pearce, Leonard (September 2021). «A Family Fractures in Trailer for Ricky D'Ambrose's The Cathedral». TheFilmStage.com.
  3. 3,0 3,1 Tallerico, Brian (January 23, 2022). «Sundance 2022: A Love Song, Something in the Dirt, The Cathedral | Festivals & Awards | Roger Ebert». RogerEbert.com (անգլերեն). Վերցված է February 8, 2022-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. 4,0 4,1 McCarthy, Todd (January 23, 2022). «Sundance Review: Ricky D'Ambrose's 'The Cathedral'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է February 8, 2022-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:2» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. Patten, Dominic; D'Alessandro, Anthony (December 9, 2021). «Sundance 2022: Hybrid Festival Sees Princess Diana, Michael Kenneth Williams, Dakota Johnson, Bill Cosby, NYC Rock'n'Roll & Regina Hall Fill Lineup». Deadline Hollywood.
  6. Wiseman, Andreas (December 13, 2021). «Sundance Drama 'The Cathedral', With Brian D'Arcy James & Monica Barbaro, Gets Global Sales Deal». Deadline Hollywood.
  7. The Cathedral (անգլերեն), Rotten Tomatoes, Վերցված է August 27, 2022-ին
  8. «Sundance measures humanity's depths in a toxic world». www.artforum.com (ամերիկյան անգլերեն). February 4, 2022. Վերցված է February 8, 2022-ին.
  9. Brody, Richard (January 29, 2022). «At Sundance, There Are No Limits to the Art of the Documentary». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է February 8, 2022-ին.
  10. Raup, Jordan (January 23, 2022). «Sundance Review: The Cathedral is an Ambitious Recollection of a Fractured Family and Country». The Film Stage (ամերիկյան անգլերեն). Վերցված է February 8, 2022-ին.
  11. Wilkinson, Alissa (February 2, 2022). «18 indie movies everyone will be talking about this year». Vox (անգլերեն). Վերցված է February 8, 2022-ին.
  12. «The Best Movies at the 2022 Sundance Film Festival». Thrillist (անգլերեն). January 20, 2022. Վերցված է February 8, 2022-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

«Տաճարը (ֆիլմ, 2021)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում