Տակեո Կանադե

համակարգչային բնագավառի ճապոնացի գիտնական

Տակեո Կանադե (ճապ.՝ 金出 武雄 Kanade Takeo) հոկտեմբերի 24, 1945(1945-10-24), Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ինֆորմատիկայի բնագավառի ճապոնացի գիտնական, համակարգչային տեսլականի աշխարհի առաջատար հետազոտողներից մեկը։ Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր։ Շուրջ 300 գիտական հրապարակումների համահեղինակ և 20 արտոնագրերի հեղինակ է[9]։

Տակեո Կանադե
ճապ.՝ 金出武雄
Ծնվել էհոկտեմբերի 24, 1945(1945-10-24) (78 տարեկան)
Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կիոտոյի համալսարան և Քարնեգի Մելոն համալսարան
Գործունեության ոլորտՀամակարգչային տեսլական
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արհեստական ​​ինտելեկտի առաջխաղացման ասոցիացիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատերԿիոտոյի համալսարան[1]
Գիտական ղեկավարToshiyuki Sakai?[1] և Makoto Nagao?[1]
Եղել է գիտական ղեկավարGudrun Klinker?[1], Peter Rander?, James M. Rehg?, Pradeep Khosla?, Shree K. Nayar?, Richard Szeliski?, James M. Rehg?[1], Nikolaos Papanikolopoulos?[1], Pradeep Khosla?[1], Peter Rander?[1], Shree K. Nayar?[1], Richard Szeliski?[1], Carlo Tomasi?[1], Henry Allan Rowley?[1], Conrad Poelman?[1], Larry Matthies?[1], Anthony Stentz?[1], Ellen Lowenfeld Walker?[1], Richard Wallace?[1], Victor J. Milenkovic?[1], David Smith?[1], Leonard Hamey?[1], Bruce Lucas?[1], Steven Arthur Shafer?[1], Sundar Vedula?[1], Goksel Dedeoglu?[1], Philipp Michel?[1], Yanghai Tsin?[1], Omead Amidi?[1], Devin Vikram Amin?[1], Vladimir Brajovic?[1], Gabriel Brisson?[1], Mei Chen?[1], Kong Man German Cheung?[1], Joao Costeira?[1], Jill Crisman?[1], Joyoni Dey?[1], Michael Fuhrman?[1], Andrew Gruss?[1], Lie Leon Gu?[1], Mei Han?[1], Farhana Bandukwala Kagalwala?[1], Qifa Ke?[1], In So Kweon?[1], David LaRose?[1], Kang Li?[1], Yan Li?[1], Jenn-Jier James Lien?[1], Richard Madison?[1], Bernard Mettler?[1], Pragyana Pragyan, Prag Mishra?[1], Andrew Mor?[1], Daniel Morris?[1], Teck Kim Ng?[1], Henry Schneiderman?[1], Terrence Sim?[1], David Simon?[1], Michael Smith?[1], Thomas Sommer?[1], Jake Sprouse?[1], Yu-Te Wu?[1], Jing Xiao?[1], Hua Zhong?[1] և Charles Zitnik?[1]
Պարգևներ
 Takeo Kanade Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տակեո Կանադեն ծնվել է Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայում, 1945 թվականին։ 1964 թվականին ավարտել է Կիոտոյի համալսարանը՝ էլեկտրատեխնիկայի բնագավառում ստանալով բակալավրի, մագիստրանտի և ասպիրանտի աստիճաններ։ 1973-1980 թվականներին դասավանդել է Կիոտոյի համալսարանի ինֆորմատիկայի բաժնում, այնուհետև տեղափոխվել է Կարնեգի Մելոն համալսարան։ Կանադեն կարևոր ներդրում է կատարել մի շարք ոլորտներում՝ սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգորիթմներ։ Նրա վաղ շրջանի աշխատանքներից է դեմքի արտահայտությունների ճանաչումը. Կանադեն մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ դեմքի արտահայտության շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ՝ ի տարբերություն նախորդ ճանաչման համակարգերի, որոնք լավագույնս նկատում էին այնպիսի արտահայտություններ՝ «ուրախությունը» կամ «զայրույթը»։ Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ՝ ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստանալու հիմնական ալգորիթմը, հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար[10]։

1981 թվականին Կանադեն ստեղծեց օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից վերականգնելու տեսություն (հայտնի է որպես «Origami World» տեսություն)[10]։

Տակեո Կանադեն «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը թույլ է տալիս դիտել միևնույն տեսարանը տարբեր տեսանկյուններից[10]։

Կոչումներ, մրցանակներ, իրադարձություններ խմբագրել

  • 1999 թվականին դարձել է Հաշվողական մեքենաների ասոցիացիայի անդամ
  • Բաուեր մրցանակ, «Գիտության ոլորտում ձեռքբերումներ» մրցանակ Ֆրանկլին ինստիտուտից, Ֆիլադելֆիա, 2008[11]
  • TK60 կոչվող հատուկ միջոցառում. Տակեո Կանադեի տեսլականը նշվեց նրա 60-րդ հոբելյանի հետ մեկտեղ[12]։ Միջոցառմանը մասնակցել են համակարգչային տեսողության ակնառու հետազոտողներ։
  • Ընտրվել է Ինժեներական ազգային ակադեմիայի և Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
  • Արհեստական բանականության ամերիկյան ընկերակցության, Ճապոնիայի ռոբոտաշինության ընկերության, Ճապոնիայի էլեկտրոնիկայի և կապի ինժեներների ինստիտուտի ընտրված անդամ
  • Մարր մրցանակ, 1990 թվականին Շրի Կ. Նայերի և Կատշուշի Լկեուչի հետ համատեղ «Փոխադարձ արտացոլումներից» ձևի համար[13]
  • Լոնգե Հիգգինս մրցանակ համակարգչային տեսողության ոլորտում տևական ներդրման համար, այդ թվում՝
    • CVPR 2006 «Դեմքի հայտնաբերում՝ հիմնված նյարդային ցանցի վրա»[14] Հ. Ռոուլիի և Ս. Բալույայի հետ համատեղ[15]
    • CVPR 2008[16] «Օբյեկտի ճանաչման համար տեղական տեսքի և տարածական հարաբերությունների հավանականության մոդելավորում»[17] Հ. Շնայդերմանի հետ համատեղ
  • C&C մրցանակ, Ջոզեֆ Էնգելբերգեր մրցանակ, FIT Funai կատարելության մրցանակ, Ալլեն Նյուվել հետազոտության գերազանցության մրցանակ և Հետազոտության և զարգացման Ճապոնիայի ռոբոտների ընկերակցության մրցանակ
  • Եղել է կառավարական, արդյունաբերական և համալսարանական խորհրդատվական խորհուրդների, այդ թվում` Ազգային հետազոտական խորհրդի օդագնացության և տիեզերական ինժեներության խորհրդի (ASEB), ՆԱՍԱ-ի առաջատար տեխնոլոգիաների խորհրդատվական կոմիտեի, Առողջապահության պանելների փոխակերպման PITAC-ի պանելի և Առաջադեմ հետազոտությունների Կանադայի ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ[18]
  • 2016 թվականին արժանացել է Կյոտոյի գիտատեղեկատվական բնագավառի մրցանակի[19]
  • 2019 թվականին արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի[20]

Հատկանշական աշխատանքներ խմբագրել

  • Լուկաս-Կանադե ալգորիթմ[21]
  • Դեմքի ամենավաղ դետեկտորներից մեկը[14]
  • Տոմասի-Կաանդե ֆակտորիզացման մեթոդ[22]
  • Վիրտուալ իրականություն[23]
  • Բազմա-բազային ստերեո և աշխարհի առաջին լիարժեք պատկերով վիդեո-ստերեո մեքենա[24]
  • VLSI հաշվարկային ցուցիչներ[25]
  • Գծային պատկերից ձևի վերականգնում (հայտնի է որպես «Origami World» տեսություն և շեղ սիմետրիա)[26]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 1,60 1,61 Mathematics Genealogy Project — 1997.
  2. https://www.kyotoprize.org/en/laureates/
  3. https://awards.acm.org/award_winners/kanade_1571645#150
  4. https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
  5. https://awards.acm.org/award_winners/kanade_1571645#158
  6. https://www.fi.edu/laureates/takeo-kanade
  7. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/founders-rl.pdf
  8. https://www.thecvf.com/?page_id=413
  9. Takeo Kanade's personal website
  10. 10,0 10,1 10,2 Դր. Տակեո Կանադե
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. «CVPR and ICCV Best Paper Awards». tab.computer.org.
  14. 14,0 14,1 Henry Rowley; Shumeet Baluja; Takeo Kanade (1996 թ․ հունիս). «Neural Network-Based Face Detection». Computer Vision and Pattern Recognition '96. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. graphics.stanford.edu/~vaibhav/talks/cvpr06.ppt
  16. «Vision Website». vision.eecs.ucf.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. Henry Schneiderman; Takeo Kanade (1998 թ․ հուլիս). «Probabilistic Modeling of Local Appearance and Spatial Relationships for Object Recognition». Proceedings of the IEEE Conference on Computer Vision and Pattern Recognition (CVPR '98): 45–51.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «Kyoto Prize, Inamori Foundation». Kyoto Prize, Inamori Foundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. Հայաստանի սահմանած Global IT Award մրցանակն այս տարի կստանա ճապոնացի գիտնականը
  21. «KLT: Kanade-Lucas-Tomasi Feature Tracker». www.ces.clemson.edu.
  22. Carlo Tomasi; Takeo Kanade (1992 թ․ նոյեմբեր). «Shape and motion from image streams under orthography: a factorization method». International Journal of Computer Vision. 9 (2): 137–154. CiteSeerX 10.1.1.131.9807. doi:10.1007/BF00129684.
  23. Takeo Kanade; Peter Rander; P J Narayanan (1997 թ․ հունվար). «Virtualized Reality: Constructing Virtual Worlds from Real Scenes». IEEE Multimedia. 4 (1): 34–47. CiteSeerX 10.1.1.21.648. doi:10.1109/93.580394.
  24. Takeo Kanade; Atsushi Yoshida; Kazuo Oda; Hiroshi Kano; Masaya Tanaka (1996). «A Stereo Machine for Video-rate Dense Depth Mapping and its New Applications». Proceedings CVPR IEEE Computer Society Conference on Computer Vision and Pattern Recognition. էջեր 196–202. CiteSeerX 10.1.1.33.4657. doi:10.1109/CVPR.1996.517074. ISBN 978-0-8186-7259-0.
  25. Vladimir Brajovic; Takeo Kanade (1998 թ․ օգոստոս). «Computational Sensor for Visual Tracking with Attention». IEEE Journal of Solid-State Circuits. 33 (8): "1199–1207. doi:10.1109/4.705358.
  26. Takeo Kanade (1980 թ․ հունիս). «A Theory of Origami World». Artificial Intelligence. 13 (3): 279–311. doi:10.1016/0004-3702(80)90004-1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակեո Կանադե» հոդվածին։