Տակեշի Ուրատա
Տակեշի Ուրատա (ճապ.՝ 浦田 武, 1947 - դեկտեմբերի 15, 2012), ճապոնացի սիրողական աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Նիհոնդայրա աստղադիտարանի Յակիիմո կայանում։
Տակեշի Ուրատա 浦田 武 | |
---|---|
Ծնվել է | 1947 |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2012 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
1978 թվականին նա դարձավ առաջին սիրող աստղագետներից մեկը, ով ինքնուրույն հայտնաբերել էր աստերոիդ, ընդ որում ավելին քան հիսունամյա տարիքում։ Այս աստերոիդը նա անվանեց իր դստեր, Միձուհոյի անունով[1]։ Այս իրադարձությունը բերեց նրան, որ Ճապոնիայում կտրուկ աճեց սիրող աստղագետների քանակը, որոնցից շատերը նույնպես դարձան աստերոիդ հայտնաբերողներ։ Հաջորդ տասնամյակում ճապոնացի սիրող աստղագետների կողմից հայտնաբերվեց ավելին քան 160 նոր աստերոիդներ[2][3]։
Տակեշի Ուրատան չափազանց հաջողակ աստերոիդ հայտնաբերող է, քանի որ իր գործունեության սկզբից 1978 թվականից սկսած հայտնաբերել է ընդհանուր առմամբ 629 աստերոիդ[4], որոնցից որոշները համատեղ այլ աստղագետների հետ։ Բացի աստերոիդներից նրա հայտնաբերումների ցանկում են մեկ պարբերական գիսաստղ՝ 147P/Ուրատա - Նիիջիմա, որը նա հայտնաբերել է Ցունեո Նիիջիմայի հետ համատեղ 1986 թվականին։ Նա նաև հրապարակել է տարաբնույթ նյութեր գիտական ամսագրերում տիեզերական հետազոտությունների թեմաներով[5]։ Հանդիսանում էր նաև «Փոքր մոլորակների Ճապոնական էֆեմերիդների» խմբագիրը։
Ուրատայի ներդրումը գնահատելով, նրա անունով է անվանվել (3722) Ուրատա աստերոիդը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ New York Times. 23 сентября 1978. էջ 34.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Authors: Kosai, H., Urata, T., & Nakamura, T. «Activities of Asteroid Studies by Amateur Astronomers in Japan». Astronomical Society of the Pacific Conference Series. Astronomical Society of the Pacific Conference Series. Seventy-five (75) years of Hirayama asteroid families: The role of collisions in the solar system history. Vol. 63. Sagamihara near Tokyo, Japan; San Francisco. Bibcode:1994ASPC...63..297K. Վերցված է 16 февраля 2010-ին.
{{cite conference}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Liller, William (1992). The Cambridge Guide To Astronomical Discovery. Cambridge University Press. էջեր 37, 222. ISBN 0-521-41839-9.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «A new 1 m telescope for space debris survey observations». Advances in Space Research. Vol. 34, Iss. 5, 2004, pp 917—920
- ↑ IAU. «3722 Ուրատա աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.