Տալնիկովի ջրվեժ
Տալնիկովի (կամ Տալնիկովսկի[1], ռուս.՝ Тальниковый водопад) ջրվեժ Ռուսաստանում ամենաբարձր ջրվեժը, ըստ որոշ պնդումների, նաև Ասիայում[2][3][4][5]։ Գտնվում է Կրասնոյարսկի երկրամասում Պուտորանի սարավանդի վրա (Միջին սիբիրական սարահարթ) Պուտորանի արգելոցում, Դյուպկուն լճի մոտ, 1-ին Գագարիա և 2-րդ Գագարիա գետերի գետաբերանների միջև։
Տալնիկովի ջրվեժ | |
---|---|
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Ռուսաստան |
Հարաբերական բարձրություն | մոտ 600 մետր |
Ջրվեժը ձևավորվում է սեզոնային Տրապեցիա Սեղանաձև լեռներից՝ 1-2 ամիս ժամկետով[6]։ Ջրվեժը կասկադային է, տասնհինգապատ, ավելի քան 600 մ բարձրությամբ[7][8]։
Ջրվեժը դիտվում է որպես զբոսաշրջիկների ներգրավման վայր, սակայն տրանսպորտային և հյուրանոցային ենթակառուցվածքների բացակայության պատճառով այդ վայրերում զբոսաշրջիկների տեղափոխումն ու տեղաբաշխումը չափազանց դժվար է[6][9]։
Ջրվեժի բարձրություն
խմբագրելԻ սկզբանե գիտահանրամատչելի գրականության մեջ հաղորդվում էր, որ Տալնիկովա գետի գետաբերանի շրջանում կասկադի բարձրությունը տեսողականորեն գնահատվում է 600 մետր[7]։ Ջրվեժի գործիքային չափումները (թեոդոլիտով) «Աշխարհագրական գեղադիտակ» գրքի հեղինակ Պյոտր Կրավչուկի նախաձեռնությամբ[10] գիտարշավ է անցկացրել 1990 թվականի սեպտեմբերի 7-ին ջրամաշկի տուրիստական բաժնի սպորտային «Ստալ» ակումբի Դնեպրոպետրովսկի մետալուրգիական գործարանում։ Արշավախումբը բաղկացած էր 8 մարդուց, ղեկավարում էր ԽՍՀՄ սպորտի վարպետ Բորիս Իլյիչ Բաբիցկին։ Նրանց չափումների համաձայն՝ ջրվեժի կասկադի բարձրությունը կազմում է 482 մետր։ Չափումների արդյունքը գրանցվել է Պյոտր Կրավչուկի «Բնության ռեկորդներ» գրքում[2]։
Ըստ անկախ նախագծի՝ «Տալնիկովի ջրվեժը առասպել է, թե իրականություն» այս արշավախմբի ընթացքում չափվել է մեկ այլ ջրվեժ, իսկ Տալնիկովի ջրվեժի իսկական բարձրությունը պետք է համարել 600-700 մետր[11]։ Ըստ ավելի ուշ աղբյուրների ջրվեժի բարձրությունը հասնում է 600-700 մետրի[1][3][9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Шумихина О., Утко Е. Плато Путорана // Сокровища человечества. 981 памятник Всемирного наследия ЮНЕСКО. — С. 225.
- ↑ 2,0 2,1 Кравчук П. А. Рекорды природы. — Любешов: Эрудит, 1993. — С. 65. — 216 с. — ISBN 5-7707-2044-1
- ↑ 3,0 3,1 Гальчук А. П. Плато Путорана // 100 чудес природы России. — М.: Эксмо, 2014. — С. 69. — 96 с. — ISBN 978-5-699-69553-9
- ↑ Арсеев. Г. Т. Крупнейшие водопады СССР и мира // Водопады. — М.: Мысль, 1987. — С. 121.
- ↑ Клитин А. К. Хроника географических заблуждений // Вестник Сахалинского музея. — № 16. — С. 443—450. Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2018.
- ↑ 6,0 6,1 Бутова Т. Г., Мутовин С. И., Судьин К. Н. Туризм как фактор устойчивого развития северных территорий // Сервис в России и за рубежом. —Красноярск, 2013. — № 3 (41).
- ↑ 7,0 7,1 Арсеев. Г. Т. Водопады Советского Союза // Водопады. — М.: Мысль, 1987. — С. 59.
- ↑ Афанасьев М. В. В краю водопадов // Турист. — 1975. — № 7. — С. 8.
- ↑ 9,0 9,1 Астанин Д. М. Влияние транспортной инфраструктуры на рекреационное зонирование региона (на примере территории Красноярского края). — 2013.
- ↑ Кравчук П. А. Географический калейдоскоп[uk]. — Киев: Радянська школа, 1988. ISBN 5-330-00384-9
- ↑ «Тальниковый водопад. Плато Путорана». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին.