Տալլինի բուսաբանական այգի

Տալլինի բուսաբանական այգի (էստ․՝ Tallinna Botaanikaaed), բուսաբանական այգի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, Տալլինի խորհրդանիշերից մեկը։ Այգին տեղակայված է Պիրիտա գետի աջ ափին՝ Տալլինի Պիրիտա շրջանում։ Այգին զբաղեցնում է 123 հա տարածք և ամենամեծն է Էստոնիայում։

Գլխավոր մասնաշենք
Կախովի կամուրջ Պիրիտա գետի վրա

Պատմություն խմբագրել

Տալլինում բուսաբանական այգի հիմնելու գաղափար եղել է դեռ 1860-ական թթ., սակայն իրականացվել է միայն 100 տարի անց։ Տալլինի բուսաբանական այգին հիմնադրվել է 1961 թ. դեկտեմբերի 1-ին որպես Գիտությունների ակադեմիա։ 1995 թ-ից այն պատկանում է քաղաքին։ Այգու բույսերի մեծ մասը տնկվել է առաջին 20 տարիների ընթացքում։ Բացօթյա այգին հաճախորդների համար բացվել է 1970 թ., ջերմոցը՝ 1971 թ.[1]։

1992 թ-ից Տալլինի բուսաբանական այգին անդամակցում է Բալթիկայի բուսաբանական այգիների միությանը (ABBG), 1994 թ-ից՝ Բուսաբանական այգիների պահպանության միջասգային կազմակերպությանը (BGCI)[1]։

Ներկայումս Տալլինի բուսաբանական այգին զբաղեցնում է Էստոնիայի առաջին նախագահ Կոնստանտին Պյատսի նախկին ֆերմայի տարածքը[1]։

Տնօրեններ խմբագրել

Տարբեր տարիների Տալլինի բուսաբանական այգու տնօրեն են եղել՝

  • Առնոլդ Պուկկ (1961–1978)
  • Յուրի Մարտին (1978–1988)
  • Անդրես Տարանդ (1989–1990)
  • Հեյկի Տամմ (1991–1997)
  • Յուրի Օտտ (1997–2001)
  • Վեյկո Լիհմուս (2001–2005)
  • Մարգուս Կինգիսեպ (2005–2009)
  • Կարմեն Կիհր (2009 թ-ից)

Ցուցանմուշներ խմբագրել

Տալլինի բուսաբանական այգում ցուցադրվում են՝

  • Արևադարձային տուն
  • Արևադարձային հատված
  • Մերձարևադարձային հատված
  • Անապատ
  • Վարդեր
  • Կակաչներ
  • Ալպիական անտառ
  • Խառը անտառ
  • Փշատերև անտառ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել