Տաթևիկ Գասպարյան

Քաղաքական գործիչ

Տաթևիկ Մաթևոսի Գասպարյան (մայիսի 10, 1983(1983-05-10), Շահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Տաթև Գասպարյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
Մասնագիտություն՝ անգլերենի մասնագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1983, մայիսի 10
Ծննդավայր Արարատ, գյուղ Շահումյան
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1983 թվականի մայիսի 10-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում։ 2005 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Անգլերենի և իսպաներենի մասնագետ, ուսուցիչ։ Ներկայումս Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի հայցորդ է[2]։ Վերապատրաստվել է «Ինթերնեյշնլ Հաուս» լեզվի ուսուցման կենտրոնում։ 2015 թվականին մասնակցել է Քեմբրիջի համալսարանի SELTA (մեծահասակների անգլերենի դասավանդում) ծրագրի դասընթացին։ 2005-2006 թվականներին Օհանյան վարժարանում եղել է անգլերենի ուսուցչուհի։ 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է։ 2016 թվականից «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի[3] տարածքային ընտրական ցուցակով[4]։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տաթևիկ Գասպարյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Parliament Monitoring - Գասպարյան Տաթեւիկ Մաթեւոսի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  3. «Թիվ 5 ընտրատարածքի բոլոր թեկնածուները». Azat TV (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաթևիկ Գասպարյան» հոդվածին։