Տագիլցի զինվորների հուշարձան
Տագիլցի զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-тагильчанам, погибшим в локальных войнах планеты «Брод в неизвестность», հուշարձան Նիժնի Տագիլում՝ նվիրված քաղաքի բնիկներին, ովքեր զոհվել են հակամարտությունների թեժ կետերում։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Լենինսկի շրջանում, Տագիլ լճակի հյուսիսային ափին գտնվող պուրակում։
Տագիլցի զինվորների հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Նիժնի Տագիլ |
Շինության ձև | Բրոնզե հուշարձան |
Ներկա վիճակ | կանգուն |
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանն իրենից ներկայացնում է խոնարհված զինվորի ֆիգուր, որի աջ ուսին ավտոմատ հրացանն է, ձախ ձեռքին՝ բերետը։ Զինվորի ֆիգուրը ձուլվել է թուջից և տեղադրված է լայն գրանիտե պատվանդանի վրա։ Զինվորը գլուխը խոնարհել է երկրի և խաչի վրա։ Զինվորի շուրջ գրանիտե սյուներին անմահացրել են 58 տագիլցիների անունները, որոնք զոհվել են Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում և Չեչնիայում։ Հուշարձանի բարձրությունը պատվանդանի հետ միասին 4,6 մետր է, քաշը`5 տոննա։ Գորոշնիկով փողոցից դեպի հուշարձան է ձգվում ծառուղի, որի վերջում, հուշարձանի մուտքի մոտ դափնեպսակի տեսքով գրանիտե հենքով թուջե կամար է[1]։
Պատմություն
խմբագրել1992 թվականի դեկտեմբերի 18-ին Նիժնի Տագիլում տեղի է ունեցել զինվոր-ինտերնացիոնալիստների համաժողով, որի ընթացքում որոշում է կայացվել հավերժացնելու Աֆղանստանում զոհված զինծառայողների հիշատակը։ Թեև 1988 թվականին քաղաքում արդեն տեղադրվել էր աֆղանցի զինվորներին նվիրված հուշարձան, որոշվել է կանգնեցնել ևս մեկ հուշարձան. Խորհրդային զորքերին Աֆղանստանից դուրս բերմամբ և ԽՍՀՄ փլուզմամբ, տեղական պատերազմները չեն դադարեցվել, և նիժնիտագիլցի զինվորները շարունակում էին զոհվել այդ հակամարտություններում։
1996 թվականին Նիժնի Տագիլի քաղաքային դումայի կազմում ընտրվել են երեք նախկին «աֆղանցի» պատգամավորներ, իսկ Ռուսաստանի աֆղանական վետերանների միության նիժնիտագիլյան վարչությունը որոշել է հուշարձանը նվիրել տեղական հակամարտություններում զոհված բոլոր տագիլցիներին։ Հուշարձանի տեղադրման համար ընտրվել է Նիժնի Տագիլի լճակի առափնյան, Դեմիդովսկի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի հարևանությամբ։ Հուշարձանի համար սկսվել է դրամահավաք, եւ մրցույթ է հայտարարվել հուշարձանի նախագծերի համար։ Մրցույթը հաղթել է տագիլցի քանդակագործ Անատոլի Գլեբովիչ Նևերովի նախագիծը, որը ստացել է «Թափառում անհայտության մեջ»։
Հուշարձանի հիմնարկեքը տեղի է ունեցել 1997 թվականի օգոստոսի 2-ին։ 1998 թվականին հուշարձանը ֆինանսավորման համար հաստատվել է 400 հազար ռուբլի գումար, սակայն մինչև 1998 թվականի ֆինանսական ճգնաժամ շինարարության բյուջեից յուրացվել էր միայն մեկ տասներորդ մասը, իսկ գների հետագա աճով պայմանավորված այդ գումարը բավարար չէր, ուստի քաղաքացիների շրջաում հայտարարվեց դրամահավաք։ 1999 թվականի փետրվարի 20-ի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 324620 ռուբլի։ 1999 թվականի հունիսին քանդակագործն ավարտել է հուշարձանի մակետի աշխատանքները և սկսվել է բրոնզե հուշարձանի ձուլումը, որն իրականացվել է «Тагильское литьё» ֆիրմայում։
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 9-ին, որին մասնակցել են քաղաքապետ Ն. Դիդենկոն, 40-րդ բանակի նախկին հրամանատար, բանակի գեներալ Վիկտոր Երմակովը, Աֆղանստանի վետերանների ռուսական միության ղեկավարներ և այլք։