Տագանրոգի փոստատուն (ռուս.՝ Таганрогский почтамт), նաև` Դավիդովիչների բանկիրային տուն (ռուս.՝ Банкирский дом Давидовичей), XX դարի սկզբի մշակութային ժառանգության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Շենքը ստեղծվել է մոդեռն ոճով[2]։ Հասցեն` Ֆրունզեի փողոց, 38։

Տագանրոգի փոստատուն
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1911
Ժառանգության կարգավիճակcandidate heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ժամանակակից գլխավոր փոստատան շենքը կառուցվել է 1911 թվականին՝ բանկիր Ա. Ա. Դավիդովիչի կարգադրությամբ։ Որպես հիմնական շինանյութ օգտագործվել է աղյուսը։ Շինության առաջին հարկը հատկացված էր «Է. Ֆաչինի և ընկ.» բանկի գրասենյակին[2], որի բացումը տեղի է ունեցել 1912 թվականի հունվարի 20-ին։ Այդ գրասենյակի հիմնադիրը եղել է Էմանուիլ Կարլովիչ Ֆաչինին։ Շենքին փակցված էր «Է. Ֆաչինի և ընկ. բանկիրային տուն» ցուցանակը[3]։ Նույն` 1912 թվականին, բանկիրային տան երկրորդ հարկում սկսել է գործել փոստահեռագրային գրասենյակը։ Նախկինում այն գտնվում էր քաղքենի Սկուրիչի տանը Հունական փողոցում։ Այդ շենքը չի հասել մինչև մեր օրերը։ Երբ շենքն ազգայնացվել է, առաջին և երկրորդ հարկերում սկսել է գործել Տագանրոգի կապի հանգույցը։ 1981 թվականին կորսվել են շենքի պատշգամբները։ Տան ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում հիմնանորոգում չի իրականացվել, և, այնուամենայնիվ, շենքը շարունակում է մնալ լավ վիճակում[2]։

Նկարագրություն խմբագրել

Շինությունը սվաղված չէ։ Ճակատը կառուցված է դեղին և մոխրագույն աղյուսներից։ Գլխավոր մուտքը զարդարում է կամարաձև քիվը։ Մոդեռն ճարտարապետական ոճին բնորոշ տարրեր են պատշգամբային վանդակաճաղերը։ Այժմ դրանք հարթ ձևի քիվապատի վանդակաճաղերն են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել