Տիցիան Տաբիձե

(Վերահղված է Տաբիձե Տիցիանից)

Տիցիան Ցուստինի Տաբիձե (մարտի 21 (ապրիլի 2), 1895, Ճկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1937(1937-12-16), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բանաստեղծ։

Տիցիան Ցուստինի Տաբիձե
վրացերեն՝ ტიციან ტაბიძე
Young titsian tabidze.jpg
Ծնվել է1895(1895)
ԾննդավայրՃկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1937(1937)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ԼեզուՎրացերեն
ԱզգությունՎրացի
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Transcaucasian Federation.svg Անդրկովկասյան ԴՖՀ, Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներQ28053557? և Q28053570?
Titsian Tabidze Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1917)։ Վրացական «Երկնագույն եղջյուրներ» (1915) սիմվոլիստական խմբակի կազմակերպիչներից։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո (1921) Տաբիձեի պոեզիայում հնչել է վերածնված երկրի հիմնը։ Տաբիձեն 1927 թվականին եղել է Խորհրդային Հայաստանում, գրել «Վրաց բանաստեղծները Հայաստանում» ակնարկը, իսկ 1932 թվականին ստեղծել է «Հայաստանում» (հրտ․ 1955, «Քարերի աղաղակը», «Կենաց», «Կաղզվանի ճանապարհին», «Պոետների երազանքը մարմնացած» և այլն) բանաստեղծական շարքը։ Սովետական Վրաստանի գեղարվեստական տարեգրությունն են «1918 թվական», «Ճակատներում», «ՌիոնՊորտ» (1928) պոեմները։ Տաբիձեն մեծ քնարերգու է, արտահայտման նոր ձևեր որոնող բանաստեղծ, հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի երգիչ։ Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է գործել վրացական խորհրդային պոեզիայի վրա։