Տաբեռնասի ամրոց (իսպ.՝ Castillo de Tabernas), ավերված ամրոց ամրոց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Տաբեռնաս մունիցիպալիտետում: Կառուցվել է 11-րդ դարում՝ Արաբական տիրապետության շրջանում: Կառույցն ունի մավրիտանական ոճ և տեղակայված է բարձրադիր բլրի վրա: Կանգուն ժաման այն զբաղեցրել է ամբողջ բլուրը, սակայն այժմ պահպանվել է նրա միայն մի մասը:

Coa Illustration Elements Building Castle.svg
Տաբեռնասի ամրոց
Castillo de Tabernas
Tabernas castell.jpg
Տեսակդղյակ, հուշարձան, անշարժ գույք, գերեզման, գյուղ և դղյակ
Վարչական միավորՏաբեռնաս
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1][2][2]
Կառուցված11-րդ դար
Ընթացիկ վիճակավերակներ
Castle of Tabernas Վիքիպահեստում
Torre del castell de Tabernas.jpg

ՊատմությունԽմբագրել

Այն եղել է Ալմերիայի շրջակայքի երկրորդ կարևոր միջնաբերդը և Գրանադայի ամիրայության հետ բազմաթիվ ընդհարումների պատճառ է դարձել: Ամրոցը պատկանել է Գրանադայի ամիրա Մուհամադ XIII ազ-Զագալին:

Ամրոցը քրիստոնյաներին է հանձնվել 1489 թվականին: Ալմերիայի պաշարման ժամանակ Կաստիլիայի, Արագոնի, Սիցիլիայի և Նեապոլի թագավորությունների տիրակալներ, ամուսիններ Ֆերդինանդը և Իզաբելան հանգրվանել են Տաբեռնասի ամրոցում[3]:

1522 թվականին արդեն ամրոցը գտնվում էր լքված ու կիսաքանդ վիճակում: Ըստ որոշ տվյալների Տաբեռնասի ամրոցը հանդիսացել է իսպանական Ալբայի հերցոգների ամառային նստավայրը[4]:

1933 թվականի հունիսի 22-ին ամրոցը գրանցվել է Իսպանիայի Պատմական Ժառանգության հուշարձանների ցուցակում: Այսօր ամրոցի մուտքն ազատ է այցելուների համար:

Տաբեռնասի ամրոցին հարում է Տաբեռնասի անապատը, որը հանդիսանում է «սպագետի-վեսթերն» ժանրի բազմաթիվ ֆիլմերի նկարահանման վայր[5][6]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել