Տավուշի մարզային գրադարան

գրադարան Իջևանում
(Վերահղված է ՏՄԳից)

Հայաստանի մշակույթի նախարարության Տավուշի մարզային գրադարան, ՏՄԳ, հանրային գրադարան Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Հանդիսանում է մարզի խոշորագույն գրադարանը, ինչպես նաև տեղեկատվության, լուսավորության կարևորագույն կենտրոններից մեկը։ Գրադարանի տնօրենն է Անահիտ Ղուկասյանը (2014 փետրվարից)[1]։ Գտնվում է՝ Հայաստան, Տավուշի մարզ, Իջևան, Աբովյան փող., 14 շենք հասցեով[2]։

Տավուշի մարզային գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
ՏեղադրությունՀայաստան, Տավուշի մարզ, Իջևան, Աբովյան փողոց, 14
ՀասցեՀայաստան, Տավուշի մարզ, Իջևան,Աբովյան փող., 14 շենք
Այլ տվյալներ
ՏնօրենԱնահիտ Ղուկասյան
Կայքtavush.reglib.am

Մարզային գրադարանը գործում է Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության ներքո, իսկ գրադարանի շենքը Իջևանի քաղաքապետարանի հաշվեկշռում է[3]։

Պատմություն խմբագրել

1980-ականներին գրադարանը գտնվում էր 1950-ականներին կառուցված շենքում, որտեղ այսօր գտնվում է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին։ 1996 թվականին Տավուշի մարզային գրադարանը տեղափոխվել է նախկին Պիոներ պալատի շենք[4]

Նորոգման հետ կապված խնդիրներ խմբագրել

2011 թվականին սկսվել է Տավուշի մարզային գրադարանի նորոգումը, որի համար Հայաստանի պետական բյուջեից հատկվացվել էր 54 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները անցկացրել է Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը։ Նախատեսված էր նորոգումը ավարտել 2012 թվականին, սակայն այն չարաշահումների պատճառով ժամկետը երկարացվել է, իսկ գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ 2012 թվականի հուլիսին Իջևան կատարած այցի ընթացքում Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ծանոթանալով գրադարանի շենքի վիճակին հայտնել է, որ շենքի նորոգումը ավարտելու համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամից լրացուցիչ պետք է հատկացվի 30 միլիոն դրամ[3]։

Ծրագրեր խմբագրել

Գրադարանում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, այդ թվում մարտի 8-ի, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներ, նշվում է Մանկական գրքի միջազգային օրը և այլն[1]։ Գրադարանում անցկացվում է նաև Տարվա լավագույն ստեղծագործող և ընթերցող մրցույթը[5]։

Կառուցվածք խմբագրել

  • Մանկական բաժին (բաժնի վարիչ՝ Կարինե Մարդանյան)

Ղեկավարություն խմբագրել

  • Սաշա Հովսեփյան (մինչև 2014 փետրվար)
  • Անահիտ Ղուկասյան (2014 փետրվարից)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մարզային գրադարանը վերափոխվել է
  2. «Տավուշի մարզային գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 Ուր են անհետացել Տավուշի մարզային գրադարանի փողերը
  4. Իջևանում տասնամյակներ շարունակ եկեղեցի չի եղել(չաշխատող հղում)
  5. Մեր ուսանողուհին Տավուշի մարզային գրադարանի կողմից ճանաչվեց 2016 թ. լավագույն ստեղծագործող և ընթերցող