Վ․ Վոլոդարսկի
Վ․ Վոլոդարսկի (իսկական ազգանունը և անունը՝ Գոլդշտեյն Մոիսեյ Մարկովիչ, 1891—1918), հեղափոխական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917 թվականից։ 1905 թվականին մտել է Բունդ, ապա եղել մենշևիկ։ 1908–1911 թվականներին հեղափոխական աշխատանք է տարել Վոլինի և Պոդոլսկի նահանգներում։
Վ․ Վոլոդարսկի ռուս.՝ В. Володарский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1891 |
Ծննդավայր | Ստարիյ Օստրոպոլ (գյուղ, Ստարոկոնստանտինովի շրջան), Q56042039?, Q11825813?, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 20, 1918 (26 տարեկանում) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն![]() Խորհրդային Ռուսաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Քաղաքական կուսակցություն | General Jewish Labour Bund in Lithuania, Poland and Russia? և ԽՄԿԿ |
V. Volodarsky Վիքիպահեստում |
Բազմիցս ձերբակալվել է, 1911 թվականին՝ աքսորվել Արխանգելսկի նահանգ։ 1913 թվականին տարագրվել է Հյուսիսային Ամերիկա, ուր մտել է Ամերիկայի սոցիալիստական կուսակցության և դերձակների ինտերնացիոնալ արհմիության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) շրջանում եղել է ինտերնացիոնալիստ։
Վոլոդարսկին 1917 թվականին վերադարձել է Պետրոգրադ, հարել «մեժռայոնցիներին» (որոնք փորձում էին միավորել բոլշևիկներին ու մենշևիկներին), ապա ընդունվել բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Ընտրվել է ՌԽԴԲ(բ) կ Պետրոգրադի կոմիտեի անդամ։ ՌՍԴԲ(բ) կ VI համագումարի (1917) պատգամավոր։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Պետրոգրադի սովետի նախագահության անդամ։ Հոկտեմբերյան զինված ապստամբության ակտիվ մասնակից, հաղթանակից հետո՝ մամուլի, պրոպագանդայի և ագիտացիայի գործերի կոմիսար, «Կրասնայա գազետա»–ի (ռուս.՝ «Красная газета») թերթի խմբագիր։ Սովետների II–IV համագումարների պատգամավոր, Համառուսաստանյան ԿԳԿ-ի նախագահության անդամ։ 1918 թվականին սպանել են էսէռները։ Թաղված է Լենինգրադում՝ Մարսյան դաշտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 491)։ ![]() |