Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վրույր Զավենի Առաքելյան (նոյեմբերի 21, 1950(1950-11-21), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և կապի ոլորտի գործիչ։

Վրույր Առաքելյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1950(1950-11-21) (73 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Կրթություն խմբագրել

  • 1965-1969 թթ. սովորել և ավարտել է Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը։
  • 1972-1977 թթ. սովորել և ավարտել է Ա. Պոպովի անվան Օդեսայի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ավտոմատ էլեկտրակապի ֆակուլտետը՝ էլեկտրակապի ինժեների մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1965-1968 թթ. - աշխատել է Երևանի կաբելային և ռադիոռելեային կապուղների վարչությունում որպես էլեկտրիկ։
  • 1969-1971 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1969-1995 թթ. - աշխատել է ըստ մասնագիտության տարբեր կազմակերպություններում՝ հանդիսացել է Հրազդանի կապի հանգույցի պետ, Չարենցավանի կապի ԱՄ տնօրեն։
  • 1995-1997 թթ. - «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության տնօրեն։
  • 1997-1998 թթ. - ՀՀ կապի նախարարի խորհրդական։
  • 1998-2000 թթ. - «Էլինետ» ՍՊԸ վարչության նախագահ։
  • 2000-2005 թթ. - «Հայփոստ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն։
  • 2005 թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[1]։
  • 2009 թ. մարտի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2009 թվականի մարտի 12-ից «ԱրմենՏել» ՓԲԸ տեխնիկական բլոկի տնօրենն է։

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել