Վրեժ Գաբրիելյան

հայ ոստիկան,հայ փրկարար

Վրեժ Վրույրի Գաբրիելյան (հունվարի 10, 1952(1952-01-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր։

Վրեժ Գաբրիելյան
հունվարի 10, 1952(1952-01-10) (72 տարեկան) -
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ծառայության տարիներ1983 թ.-
ԿոչումՓրկարարական ծառայության գեներալ-մայոր
ՊաշտոնՓրկարար ծառայության տնօրեն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1973) և ՆԳՆ-ի Վոլգոգրադի ակադեմիա (1990)
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, ԽՍՀՄ գերագույն խորհուրդի «ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի» մեդալ «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալ, ՌԴ Նախագահի պատվոգիր

Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության «Կոլեկտիվ անվտանգության հոբելյանական ՀԱՊԿ 20-ամյակ» մեդալ

Կրթություն խմբագրել

 

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1973 թ. և 1975-1976 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ։
  • 1974-1975 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1976 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմի քարտուղար։
  • 1977 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմի երկրորդ քարտուղար։
  • 1978 թ. նշանակվել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչ։

Ծառայությունը ՆԳՆ-ում խմբագրել

  • 1983 թ. ծառայության է գործուղվել ՀԽՍՀ ներքին գործերի համակարգ և նշանակվել Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ քաղդաստիարակչական աշխատանքների գծով։
  • 1984-1988 թթ. - ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի քաղաքական մասի պետ։
  • 1988 թ. - ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի պետի տեղակալ-քաղաքական մասի պետ։
  • 1988 թ. դեկտեմբեր - 1989 թ. մարտ - ՀԽՍՀ տրանսպորտային ՆԳ վարչության պետի տեղակալ-քաղաքական բաժնի պետ։
  • 1989-1990 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ քաղբաժնի պետի տեղակալ։
  • 1990-1992 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ անձնակազմի և կադրերի վարչության պետի տեղակալ-անձնակազմի բաժնի պետ։
  • 1992-1994 թթ. - ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության գործողություններին։
  • 1994-1996 թթ. - ՀՀ ՆԳՆ ռազմամոբիլիզացիոն և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ։

Փրկարար ծառայությունը խմբագրել

  • 1996-1997 թթ. - գործուղվել է ՀՀ ԱԻՎ և նշանակվել է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների տեսչության պետ։
  • 1997-1999 թթ. - Երևան քաղաքի ՔՊ և ԱԻ շտաբի պետ։
  • 1999-2001 թթ. - Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ։
  • 2001 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչապետի N 334 որոշմամբ նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԻ Վարչության պետի տեղակալ։
  • 2001 թ. մայիսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի N 181 հրամանով նշանակվել է նաև Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ։
  • 2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
  • 2019 թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի Վարչապետի 1607- Ա որոշմամբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն։
  • 2021թ. մարտի 2-ին իր զեկուցագրի համաձայն ՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
  • ՀՀ Նախագահի կողմից շնորհակալագրով,
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալով՝ Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև երկարամյա, օրինակելի և անբասիր աշխատանքի համար ,
  • ՀՀ Վարչապետի շնորհակակալագիր,
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ և պատվոգիր,
  • ՀՀ ԱԻՆ «Վաստակավոր աշխատակից» մեդալ,
  • ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար» մեդալներ,
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ,
  • ՀՀ ոստիկանության,,Մարտական զորակցության համար,, մեդալ,
  • «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով,
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
  • Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության կողմից «Կոլեկտիվ անվտանգության հոբելյանական ՀԱՊԿ 20-ամյակ» մեդալ,
  • ՌԴ Նախագահի կողմից պատվոգիր,
  • Բելառուսի Հանրապետության Նախագահի կողմից պատվոգիր,
  • ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի գերազանց ծառայության I և II աստիճանների կրծքանշաններ,
  • ԽՍՀՄ ՆԳՆ գերազանց ծառայության կրծքանշան
  • ԽՍՀՄ գերագույն խորհուրդի կողմից «ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի» մեդալ,
  • Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկյա հուշամեդալով։
  • Անվանական զենք,
  • Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից նրան շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության ասպետի կոչում։
  • Ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի։

Կոչումներ խմբագրել

  • 2007 թ. սեպտեմբերի 18 -ին Հայաստանի Նախագահի թիվ 223Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
  • Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ – ակադեմիկոս (2007 թ.)։
  • Սանկտ-Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (2004 թ.)։
  • Տպագրել է գիտական հոդվածներ և մեկ մենագրություն՝ նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերին։

Ամուսնացած է։ Ունի երկու որդի և չորս թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել