Ռուս-վրացական պատերազմ (վրաց.՝ რუსეთ–საქართველოს ომი, ռուս.՝ Русско-грузинская война), հայտնի նաև որպես զինված հակամարտություն Հարավային Օսիայում և «օգոստոսյան պատերազմ»[25], Անդրկովկասի երկրամասում տեղի ունեցած զինված հակամարտություն Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և վերջինիս ռազմական աջակցությունը վայելող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջև։ Տեղի է ունեցել նախկինում Խորհրդային Միության կազմում հանդես եկող Վրաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վատթարացման կիզակետում՝ 2008 թվականի օգոստոս ամսին՝ տևելով հինգ օր՝ օգոստոսի 7-ից մինչև 12-ը[25]։ Զանգվածային լրատվամիջոցների կողմից բազմաթիվ առիթներով որակվել է որպես 21-րդ դարի առաջին միջեվրոպական պատերազմը[26]։

Ռուս-վրացական պատերազմ

Օդացամաքային ճակատամարտերը ցույց տվող քարտեզ
Թվական Օգոստոսի 7-12, 2008
Վայր Անդրկովկաս
Պատճառ Վրաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն. Ցխինվալի տարածաշրջանում ռազմական գործողության իրականացում՝ ի պատասխան Հարավային Օսիայի զինված խմբավորումների սադրանքներին և Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիային, որը սկսվել է Հարավային Օսիայում ռազմական գործողություններից 6 օր առաջ
Արդյունք Ռուսական, հարավօսական և աբխազական զինված ուժերի հաղթանակ
  • Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքների նկատմամբ Վրաստանի վերահսկողության ամբողջական կորուստ
  • Հարավային Օսիայի և Կոդորիի հովտի տարածքից բնիկ վրացիների արտաքսում[1]
  • Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչում Ռուսաստանի Դաշնության կողմից[2]
  • Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում ռուսական ռազմակայանների տեղակայում
Հակառակորդներ
Հարավային Օսիա Հարավային Օսիայի զինված ուժեր
Վրաստանի զինված ուժեր
Հրամանատարներ
Ռուսաստան Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստան Անատոլի Սերդյուկով
Ռուսաստան Վլադիմիր Բոլդիրև
Ռուսաստան Մարատ Կուլախմետով
Ռուսաստան Վլադիմիր Շամոնով
Ռուսաստան Վյաչեսլավ Բորիսով
Ռուսաստան Անատոլի Խրուլյով (վիրավորված մարտում)
Հարավային Օսիա Էդուարդ Կոկոյտի
Հարավային Օսիա Վասիլի Լունև
Հարավային Օսիա Անատոլի Բարանկևիչ
Աբխազիա Սերգեյ Բաղապշ
Աբխազիա Միրաբ Կիշմարիա
Աբխազիա Անատոլի Զայցև
Վրաստան Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստան Դավիթ Կեզերաշվիլի
Վրաստան Զազա Գոգավա
Վրաստան Մամուկա Կուրաշվիլի
Վրաստան Դավիդ Նաիրաշվիլի
Վրաստան Ալեքսանդր Լոմայա
Վրաստան Վանո Մերաբիշվիլի
Կողմերի ուժեր
Ռուսաստան Հարավային Օսիայում՝
10 000 զինվոր
Աբխազիայում՝
9000 զինվոր
Հարավային Օսիա 3000 կանոնավոր զորք
Աբխազիա 1000 հատուկ ջոկատային ուժեր[19]
Վրաստան Հարավային Օսիայում՝
10 000 – 11 000 զինվոր, ներառյալ ՆԳՆ հատուկ ուժայիններ
մոտ 5000 ՆԳՆ ոստիկանության սպաներ[17]
10 000 ռեզերվիստ
Իրաքում՝ 2000 զինվոր[18]
Ռազմական կորուստներ
Ռուսաստան Ռուսաստան

Հարավային Օսիա Հարավային Օսիա

  • ռազմագերի՝ 27

Պաշտպանության նախարարություն

  • զոհ՝ 26
  • վիրավոր՝ 69

Ներքին գործերի նախարարություն՝

  • զոհ՝ 6

Աբխազիա Աբխազիա

  • զոհ՝ 1
Վրաստան Վրաստան

Զինված ուժեր

  • զոհ՝ 169
  • վիրավոր՝ 947
  • ՆԳՆ՝ 1
  • ռազմագերի՝ 39

Ներքին գործերի նախարարություն՝

  • զոհ՝ 11
  • վիրավոր՝ 227
  • ՆԳՆ՝ 3
  • ռազմագերի՝ 10
Քաղաքացիական զոհեր

Հարավային Օսիա՝ 162, ըստ Ռուսաստանի;[20] 365, ըստ Հարավային Օսիայի[21][22] 255 վիրավոր, ըստ Ռուսաստանի

Վրաստան՝ 224 քաղաքացիական զոհ և 15 անհետ կորած, 547 վիրավոր
սպանված 1 և վիրավորված 3 օտարերկրյա քաղաքացի«Ռուսական հարձակումների ամփոփում». ՎՀ արտաքին գործերի նախարարության. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.</ref>


Փախստականներ
Առնվազն 158 000 տեղահանված քաղաքացիներ[23], (ներառյալ ՌԴ անցած 30 000 հարավօսիացիներ և Վրաստանի տարածք տեղափոխված Հարավային Օսիայի բնակիչներ հանդիսացող 15 000 վրացիներ[ըստ ՄԱՓԳՀ-ի])[24]

Լարվածության աճը խմբագրել

2004թ-ին Վրաստանի նախագահ ընտրվեց Միխեիլ Սաակաշվիլին, ով իր կառավարության առաջնային խնդիրներից համարեց Հարավային Օսիայի և Աբխազիայի վերադարձը Վրաստանի վերահսկողության տակ։ Արդեն իսկ այդ ժամանակ լարված էին ռուս-վրացական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը պաշտպանում էր Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանության իրավունքը։ Վրսատանը այդ ժամանակ հարաբերությունները զարգացնում էր ՆԱՏՕ-ի հետ, «գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում մասնակցելով խաղաղասիրական ձեռնարկությունների, ինչպես նաև վրաց զինվորականները վերապատրաստություն էին անցնում ՆԱՏՕ-ի ռազմական հաստատություններում, զարգանում էր նաև զենքի առևտուրը դաշինքի անդամ երկրների հետ։ Վրաստանը փորձում էր ՆԱՏՕ-ի լծակները օգտագործելով Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն Ռուսաստանը հեռուն գնացող քայլերով Հարավային Օսիայի ոչ վրաց բնակչությանը սկսեց բաժանել անձնագրեր, և հայտնում իր աջակցությունը Հարավային Օսիային և Աբխազիային։

Հարաբերությունների սրումը 2008 թվականին խմբագրել

 
Վրացական բանակին Т-72

2008 թվականին Վրաստանում անցկացվեց հանրաքվե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, հանրաքվեին մասնակցածների 77 տոկոսը կողմ էր քվեարկել այս որոշմանը ինչը արտահայտեց Ռուսաստանի դժգոհությունը։ Իրավիճակը առավել սրվեց Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, ինչը ևս արտահայտեց Ռուսաստանի դժգոհությունը։ Այդ ընթացքում հարավօսական և վրացական զինված ուժերի միջև տեղի էին ունենում հրադադարի խախտումներ, ինչը ուղեկցվում էր խաղաղ բնակավարյերի գնդակոծմամբ։ Հարավօսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, խոցված վրացական անօդաչու թռչող սարքի փաստը առավել մեծ աղմուկ բարձրացրեց այն ժամանակ երբ Վրաստանը հրապարակեց տեսանյութ, որտեղ երևում էր որ անօդաչու թռչող սարքի խոցումը կատարվել է ոչ թե հարավօսական զինված ուժերի`այլ, ռուսական «միգ 29» գրոհիչ ինքնաթիռի կողմից, սակայն Ռուսաստանը հերքեց հայտարարելով, որ Հարավային Օսիայում չկան ռուսական ուժեր։ Ռուսաստանը նաև դատապարտեց Վրսատանի կողմից` 1994 թվականին կնքված հրադադարը խախտելը, հարավօսական բնակավայրերը գնդակոծելը։ Ռուսական կողմը Հարավային Օսիա ուղարկեց 300 զինվորական շինարարական աշխատանքներ իրականացնելու, մասնավորապես երկաթուղիները վերանորոգելու համար ինչը` Վրաստանի կողմից մեկնաբանվեց որպես, Ռուսաստանի կողմից հարձակողական գործողությունների պատրաստվելու ծրագիր։ Միջազգային կառույցները` մասնավորապես ԵԱՀԿ-ն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը կողմ լինելու մասին, նաև Վրաստանին իրենց աջակցությունն էին հայտնում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ Նույն ժամանակահատվածում շարունակվում էին հրադադարի պայմանագրի խախտումները, Վրսատանը հայտարարեց որ հարավօսական զինված ուժերի գնդակոծման արդյունքում զոհվել են 10 խաղաղ բնակիչ և վրաց խաղաղապահներ։ Այս ամենին հետևում է հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսական 58-րդ բանակի ստորաբաժանումների իրականացրած զորավարժությունը, որն իր մեջ ներառում էր 8000 զինվորական և 700 միավոր ռազմական տեխնիկա, սա ևս Վրաստանի կողմից մեկնաբանվեց ագրեսիվ գործողությունների նախապատրաստում, իսկ ռուսական դիվանագիտական խողովակները հայտարարում էին, որ Վրաստանի կողմից տարածաշրջանում կոնֆլիկտի սրման` այսինքն պատերազմի դեպքում, Ռուսաստանը միջամտելու է։ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում էր հրադադարի ռեժիմը պահպանելու մասին, սակայն օգոստոսի 7-ի երեկոյան հեռուստատեսությամբ ելույթ ունենալով Սահակաշվիլին հայտնեց, որ Վրսատանը մտադիր է վճռական գործողություններով իր վերահսկողությունը հաստատել տարածաշրջանում։

Վրացական ուժերը խմբագրել

Պատերազմը սկսվեց Վրաստանի նախագահի ելույթից մի քանի ժամ անց վրացական զորքերի գիշերային գրոհով, վրացական զորքերի թիվը հասնում էր 10000-11000-ի, նաև 160 միավոր T-72 տանկ, 110 միավոր T-55 տանկ, 256 հրետանային միջոցներ, 67 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Հարավօսական զինված ուժերը խմբագրել

Հարավային Օսիան երբեք չի հրապարակել իր զինված ուժերի քանակը, սակայն մոտավորապես այն կազմում է 3000 մարդ։ Բացի այդ, այն ներառել է իր մեջ 3 ուղղաթիռ և 87 տանկ, որոնցից շատերը T-55 և փոքր թվով T-72 տանկեր։

 
ռուսական տանկերը Հարավային Օսիայում 2008 թվական օգոստոս.

Աբխազիայի զինված ուժերը խմբագրել

Աբխազիան ունեցել է 70 տանկ, 5000-10000 զինվոր, 5 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ։ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում աբխազական կառավարությանը և օգնում վրացական ուժերի դեմ պայքարում։

 
Ту-22М3. Российский самолёт этого типа был сбит в районе боевых действий в ночь на 9 августа
 
Գորիի ռմբակոծությունից հետո

Ռուսական զորքերի հարձակումը, պատերազմի սկիզբը խմբագրել

Վրսատանի բացահայտ հարձակողական գործողություններից ժամեր անց, հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսական 58-րդ բանակի ստորաբաժանումները դիմեցին հակահարձակման։ 58-րդ Բանակը իր մեջ ներառում էր 10000 զինվոր, 609 տանկ, 2000 հետևակային մեքենաներ, 190 ավիացիոն միջոցներ։ Ռուսական զորքերը կազմված էին նաև ռազմական լավ պատրաստություն անցած հատուկ ջոկատայիններից, արդեն իսկ օգոստոսի 8-ին վրացական զորքերը մեծ վնաս էին պատճառել Հարավային Օսիային ռմբակոծելով մայրաքաղաքը, ռուսական ուժերը անցնելով հակահարձակման հետ են շպրտում վրացական զորքերին և վերացնում Հարավային Օսիայի մայրաքաղաքի շրջափակումը։ Ռուսական զորքերը ռազմական գործողությունները 2 օրվա ընթացքում տեղափոխում են Վրաստանի տարածք։ Ռազմական գործողությունները ընթանում էին ծանր տեխնիկայի գործադրմամբ, մասնավորապես հրթիռների գործադրմամբ։ Ռուսաստանը հրթիռային հարվածներով շարքից հանեց վրացական կարևոր ռազմական ենթակառուցվածքները, ռազմական գործողությունները ընթանում էին նաև Սև ծովում։ Պատերազմում վրացական զորքերը կրեցին ծանր պարտություն, արդեն պատերազմի 5-րդ օրը Ռուսաստանը իր հսկողության տակ էր առել Վրաստանի մեծ մասը` Փօթի նավահանգստով, մայրաքաղաք Թբիլիսիից 35 կիլոմետր հեռավորության վրա կանգ առնելով։ Ռուսական զորքերը մնացին Վրաստանի տարածքում պատերազմի ավարտից հետո նաև, մինչև օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածը, միայն միջազգային կառույցների կողմից արված հայտարարություններից հետո Վրաստանի մայրաքաղաքի մատույցներից Ռուսաստանը դուրս բերեց իր զորքերը։

Պատերազմի հետևանքները խմբագրել

Պատերազմի արդյունքում Վրաստանը ունեցավ մարդկային և նյութական կորուստներ, մոտ 256 մարդկային կորուստ, ջախջաղվել էին Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ամբողջությամբ ջախջախված էր նաև Գորիի հրետանային ստորաբաժանումը և տանկային գումարտակը։ Պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, վերցնելով իր պաշտպանական հովանու տակ` տեղակայեց իր ռազմակայանները Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Պատերազմի արդյունքում ավելացավ փախստականների թիվը, Հարավային Օսիայից մոտ 12000 խաղաղ բնակիչներ հեռացան Հյուսիսային Օսեթիա, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսական զորքերի հարձակման արդյունքում տասնյակ հազարավոր վրացիներ լքեցին իրենց տները։ Լրատվական աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն օգոստոսի 12-ին ռուսական ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ զոհվել են 2 լրագրող, որոնք գտնվում էին Գորի քաղաքից դուրս, իսկ Ցխինվալիում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 1 Հունաստանի քաղաքացի։ Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին էթնիկ զտումների և 1965թ-ի «ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի» խախտման համար` և խնդրել միջազգային կառույցներին, պաշտպանել իրեն Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող բռնի գործողություններից։ Պատերազմի ժամանակ ըստ «Human Rights Watch» լրատվական ծառայության հաղորդման, Ռուսաստանը օգտագործել է միջազգային կոնվենցիայով արգելված համարվող` վտանգավոր զենքեր։

Օսերի դեմ ուղղված ռազմական հանցագործությունները խմբագրել

Ռուսական առաջին ալիքի տեղեկացմամբ, վրացական զորքերը միտումնավոր կրակում էին խաղաղ բնակիչների, փախստականների ճամբարների վրա, օգտագործում արգելված զենքեր։ Վրացական զորքերը Ցխիվալիում նաև հարվածներ են հասցրել թաքստոցներին, շենքերին` բնակելի տներին, իսկ հետաքննության ժամանակ ռուս քննիչները հայտնաբերել են կտրված գլղով հղի կնոջ դիակ։ Պատերազմի ժամանակ կողմերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, խախտելով պատերազմի վարման միջազգային կանոնները։

Վրացիների դեմ ուղղված ռազմական հանցագործությունները խմբագրել

Ռազմական գործողությունների արդյունքում, օգոստոսի 11-ին երբ Ռուսաստանը գրավել էր Վրաստանի մեծ մասը, և այդ տարածքները հռչակել էր անվտանգության գոտի։ Ռուսաստանի կողմից վերահսկվող անվտանգության գոտի համարվող այդ տարածքներում վրացական բնակչության նկատմամբ իրականացվել են ռազմական հանցագործություններ։ Օրինակ վրացական Չչուի գյուղում հայտնաբերվել են` ավերածությունների, թալանի հետքեր, այրել են նաև մարդկանց տները։ Նույնիսիկ զինվորները կտրել են խաղաղ բնակիչների գլուխները, ենթարկել անմարդկային տանջանքների, ինչի մասին շարունակում էին խոսել լրատվամիջոցները։ Միջազգային կառույցները քննադատեցին ռուսներին ռազմական հանցագործությունների իրականացման համար։

Ռուսաստան-Վրաստան կարծիքը հակամարտության վերաբերյալ խմբագրել

Պատերազմի հենց սկզբից Ռուսաստանը Վրաստանին համարեց պատերազմի միակ մեղավորը և պատասխանատուն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը հայտարարել է, որ Ռուսաստանի միակ նպատակը «Վրաստանին խաղաղության պարտադրումն էր» և պաշտպանել ժողովուրդների «ինքնիշխանության իրավունքը»։ Վրաստանը Պնդում էր, որ Ռուսաստանը խախտել է իր տարածքային ամբողջականությունը, օկոպացրել իր տարածքի 20 տոկոսը, Վրաստանի պնդմամբ Ռուսաստանը ոտնահարել է ժողովրդավարական սկզբունքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայդեր, Ջեյմս (2008 թ․ օգոստոսի 27). «Ռուսական կողմերի աջակցությունը վայլող զինյալները գյուղերում կատարում են էթնիկական զտումներ». «Թայմս». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  2. «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը». «դը Կրեմլին». 2008 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  3. Добровольцы из Приднестровья в Южной Осетии не понесли потерь и скоро вернутся домой. Лента ПМР, 15.8.2008.
  4. В Северной Осетии и Абхазии созваны экстренные совещания. Сотни добровольцев направляются в Южную Осетию. NEWSru, 8 августа 2008.
  5. Добровольцы из России прибывают в Южную Осетию на помощь непризнанной республике. NEWSru, 5 августа 2008.
  6. В Цхинвали прибыли 300 добровольцев из Северной Осетии. Lenta.ru, 4 августа 2008.
  7. Дагестан отправляет толпу добровольцев в помощь Южной Осетии. Сегодня.ua, 12 августа 2008.
  8. «Азербайджанские грузины не останутся в стороне от участия в войне с осетинами» (ռուսերեն). Today.az. 2008 թ․ օգոստոսի 9.
  9. «Эстонские добровольцы прилетели в Грузию, несмотря на протесты своего правительства» (ռուսերեն). NEWSru. 2008 թ․ օգոստոսի 15.
  10. На стороне грузинских вооружённых формирований в вооружённой агрессии в отношении Республики Южная Осетия принимали участие военнослужащие регулярных воинских подразделений Министерства обороны Украины, а также не менее 200 членов организации УНА-УНСО Արխիվացված 2014-03-17 Wayback Machine. Следственный комитет Российской Федерации, 24 августа 2009.
  11. ГПУ подтвердила участие украинцев в войне в Южной Осетии Արխիվացված 2017-12-08 Wayback Machine. TCH.ua.
  12. В нападении на Южную Осетию принимали участие украинские военные и члены УНА-УНСО. Интерфакс, 24 августа 2009.
  13. СКП РФ: На стороне Грузии в августе 2008-го воевали наёмники УНА-УНСО Արխիվացված 2011-06-17 Wayback Machine. Росбалт-Кавказ, 4 марта 2010.
  14. Кобзев А. Украинских военных в Грузии используют против Ющенко. GZT.RU, 24 августа 2009.
  15. Украинские националисты собираются в Грузию воевать против России. NEWSru.com, 24 августа 2009.
  16. В нападении на ЮО участвовали военные Украины и члены УНА-УНСО — СКП. ՌԻԱ Նովոստի, 24 августа 2009.
  17. «Հյումըն ռայթս ուոթչ՝ հավելված» (PDF). «Հյումըն ռայթս ուոթչ».
  18. Միշա Ջինջիխաշվիլի (2008 թ․ օգոստոսի 9). «Լահնամասշտաբ պատերազմ։ Շարունակվում է Հարավային Օսիայի համար Վրաստանի մղած պայքարը». «Die Welt».
  19. Լյուկ Հարդինք (2008 թ․ օգոստոսի 11). «Աբխազիա։ Մոսկվան զորքեր է ուղարկում դեպի երկրորդ էնկլավ». «Գարդիան».
  20. «ru:Мы полагаем, что мы в полной мере доказали состав преступления» (ռուսերեն). «Interfax». 2009 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  21. «Սպանված զոհերի ցանկ». Ossetia-war.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  22. «ru:Список погибших граждан Южной Осетии на 04.09.08» (ռուսերեն). osetinfo.ru. 2008 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  23. «Ռուսաստանն իր հրթիռներն է փորձարկում Թբիլիսիի վրա». «The Australian». 2008 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  24. «ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ». «ՄԱՓԳՀ». 2008 թ․ օգոստոսի 15.
  25. 25,0 25,1 «2008-ի օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական պատերազմը». «ՌԱԶՄ.info». 2013 թ․ օգոստոսի 8.
  26. Մայքլ Էմերսոն (օգոստոս, 2008). «21-րդ դարի առաջին եվրոպական պատերազմից հետո» (PDF). «Եվրոպայի քաղաքական հետազոտությունների կենտրոն».