Վրացիներն Ադրբեջանում
Վրացիներն Ադրբեջանում (վրաց.՝ ქართველები აზერბაიჯანში` քարթվելեբի ազերբայջանշի), վրացական սփյուռքի այն մասը, որը բնակվում է պատմական Վրաստանի՝ ներկայիս Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում և Ադրբեջանի այլ շրջաններում ու քաղաքներում։ 2009 թվականին երկրում անցկացված մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանի տարածքում բնակվում էր 9990 վրացի և ինգիլոյ[1]։ Դա ամենացածր ցուցանիշն է՝ 1926 թվականից ի վեր[2][3][4][5][5][6][7]։
Վրացիներն Ադրբեջանում ქართველები აზერბაიჯანში Azərbaycanda gürcülər | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
10,000[1] | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
վրացերեն, ադրբեջաներեն | |||
Հավատք(ներ) | |||
սուննի իսլամ, վրաց ուղղափառ եկեղեցի |
Աշխարհագրություն
խմբագրել1999 թվականին Ադրբջանում բնակվող 14877 վրացիներից 12252-ը բնակվել են պատմական Հերեթում՝ Կախի, Բալականի և Զաքաթալայի շրջաններում։ Պատմական Հերեթում՝ Սաինգիլոյում, վրացիները հիմնականում ապրում են հետևյալ ութ գյուղերում՝ Կախինգիլո, Ինգիլո-Կոտոկլո, Ալիբեգլու, Մեշաբաշ, Ալաթեմուր (Կախի շրջան), Մոսուլ, Ալիաբադ (Զաքաթալայի շրջան) և Իթիթալա (Բելականի շրջան)։ Ի տարբերություն Բաքվի և Գանձակի վրացիների, որոնք տեղափոխվել են նորագույն շրջանում, տեղացիները գերազանցապես սուննի մուսուլմաններ են։
Պատմություն
խմբագրելԸստ ավանդական տեղեկությունների՝ հերեթցիների անունը ծագել է լեգենդար առաջնորդ «Հերոսից»՝ Հայկի և Քարթլոսի հայր Թորգոմի որդուց, ով Ալազան գետի մոտ հիմնել է Հերեթ քաղաքը։ Աղվանքի անկումով տարածքը աստիճանաբար ընդգրկվեց Վիրքի թագավորության (վրաց մարզպանության) մեջ՝ կազմելով նրա իշխանություններից մեկը։ 5-րդ դարի ընթացքում նրա ժողովուրդները ի վերջո ձուլվեցին վրացիներին։
Արաբական տիրապետության ժամանակ տարածաշրջանը առանձին թագավորություն էր՝ վրացական մշակութային և քաղաքական ազդեցության ներքո։ Հերեթն ի վերջո դարձավ Կախեթի և Հերեթի թագավորության մի մասը։ Վերջինս միացվել է Վրաց թագավորությանը 1104 թվականին: Միջնադարում Հերեթում գործում էին վրացական յոթ դպրոցներ, որոնք ներառում էին աստվածաբանության, փիլիսոփայության, ուղղագրության, եկեղեցու պատմության և Վրաստանի պատմության դասընթացներ ուսանողների համար: 15-րդ դարում «Հերեթ» տերմինը աստիճանաբար անհետացավ քաղաքական նոմենկլատուրայից և փոխարինվեց «Կախեթ» բառով, երբ ստեղծվեց Կախեթի թագավորությունը։
17-րդ դարի սկզբին Պարսկաստանի Սեֆյան շահ Աբբաս I-ը Կախեթի թագավորից խլեց այդ հողերը և դրանք շնորհեց դաղստանյան ավատատիրական տոհմերին։ «Հերեթ» տեղանունը սկսեց հանդիպել նաև «Սաինգիլոյ» անվամբ, որտեղ ավար և ծախուր ռազմիկների ջոկատների արշավանքների (Լեկիանոբայի) արդյունքում տեղացի վրացիները (ինգիլոյներ) դարձան դաղստանյան տիրակալների ճորտերը, որոնք ստիպեցին նրանց տուրք տալ։ Այս կերպ աստիճանաբար, խաղաղ կամ թշնամական միջոցներով, այս ցեղերը հաստատվեցին Սաինգիլոյում և գաղութացրին այն։ Արդեն Էլիսուի սուլթանության հիմնադրումից հետո նվաճողները համաձայնեցված ջանքերով ձեռնարկել էին շրջանի իսլամացումը։
1801 թվականից հետո, երբ Քարթլի-Կախեթի թագավորությունը (Արևելյան Վրաստան) դարձավ Ռուսական կայսրության մաս, Սաինգիլոն ներառվեց վրացական, ապա՝ վրացա-իմերեթական, վերջում՝ Թիֆլիսի նահանգի Զաքաթալայի օկրուգում: 1918-1920 թվականներին և՛ Վրաստանի դեմոկրատական հանրապետությունը, և՛ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը պնդում էին իր տարածքը որպես իրենց, սակայն վեճը երբեք չի հանգեցրել զինված առճակատման: 1920 թվականին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Խորհրդային Ռուսաստանը և Ադրբեջանական ԽՍՀ-ն այն ճանաչեցին որպես Վրաստանի մաս, որի կառավարությունը այդ հողերին շնորհեց որոշակի ներքին ինքնավարություն: 1921 թվականին Կարմիր բանակի Վրաստան ներխուժումից հետո տարածքը 1922 թվականին Մոսկվայի կենտրոնական կոմունիստական կառավարության կողմից պաշտոնապես անցավ Ադրբեջանական ԽՍՀ իրավասությանն ու վերահսկողությանը[8]։
Կրթություն
խմբագրելԱդրբեջանի Հանրապետության տարածքում գործում է վրացական 6 դպրոց և նույնքան վրացալեզու կրթության ոլորտներ, այդ թվում՝ Կախի շրջանում՝ 6 դպրոց; Բելականում և Զաքաթալայում գործում են վրացերենի դասավանդման բաժիններ։ Վերոնշյալ դպրոցներում և բաժիններում սովորում է 2452 աշակերտ։
Սաինգիլոյի շրջանում գործում է վրացալեզու 7 նախադպրոցական հաստատություն՝ 6-ը՝ Կախի շրջանում, 1-ը՝ Բելականի շրջանում։
Մշակութային կյանք
խմբագրել2001 թվականից Կախի շրջանի Կախինգիլո գյուղում գործում է վրացական մշակութային կենտրոն։
1985 թվականից Կախի շրջանի Ալիբեգլու գյուղում գործում է Իլյա Ճավճավաձեի անվան վրացական թատրոնը, որի խաղացանկում ընդգրկված են վրացի և արտասահմանցի դրամատուրգների գործեր։ 2004 թվականին Ադրբեջանի նախագահի հրամանագրով վերոնշյալ թատրոնին շնորհվել է պետական ակադեմիական թատրոնի կարգավիճակ։
Կախիի շրջանում գործում է վրացական ժողովրդական երգի «Ղազար» անսամբլը, մանկական խորեոգրաֆիկ և վրացական երգի խմբեր տղաների և աղջիկների համար, ովքեր վրացական գործիքներ են նվագում:
Եկեղեցիներ
խմբագրելԿախիի շրջանում կան վրացական եկեղեցիներ՝ գործող Կախինգիլո եկեղեցին և Կուրմուխիում գործող Սուրբ Գեորգի եկեղեցին։
Շրջանն ունի հետևյալ եկեղեցիները՝ Ալիբեգլուի սուրբ Նինո եկեղեցի, Մեշաբաշիի Միքայել Հրեշտակապետ եկեղեցի, Կոտոկլոյի սուրբ Երրորդություն և Կախի Ալավերդի և սուրբ Նինո եկեղեցիներ։
Համայնք
խմբագրելՎրացական համայնքը պաշտոնապես ստեղծվել և գրանցվել է Ադրբեջանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 1999 թվականի ապրիլի 2-ին։ Համայնքն իր մեջ ներառում է Բաքվի, Կախեթիի, Զաքաթալիի և Բելականի շրջանների բնակիչներին։ Նրա ղեկավարն է Ադրբաջանի Սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Գվալաձեն։
Կախի շրջանում գործում է համայնքի մասնաճյուղ՝ Վարաբիոն Բաբաջանաշվիլիի գլխավորությամբ։
Հայտնի ներկայացուցիչներ
խմբագրել- Իվանե Բուլուղաշվիլի
- Քահանա Դիմիտրի Ջանաշվիլի
- Քահանա Միխայիլ Կուլոշվիլի
- Պրոֆեսոր Ուզեիր Ռամազանով
- Գնդապետ Կոնստանտին Տարթարաշվիլի
- Պրոֆեսոր Մոսե Ջանաշվիլի
- Ուսուցիչ Բատլոմե Խուցիշվիլի
- Պրոֆեսոր Գիորգի Գամխարաշվիլի
- Աշխարհագրագետ Արսեն Օկրոջանաշվիլի
- Պրոֆեսոր Արչիլ Ջանաշվիլի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Состав населения». Государственный Комитет Статистики АР Официальный сайт (ադրբեջաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2021-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Всесоюзная перепись населения 1926 года. Национальный состав населения по регионам республик СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին. Վերցված է 2021-03-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Всесоюзная перепись населения 1939 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2014-08-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Всесоюзная перепись населения 1979 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին. Վերցված է 2009-11-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 5,0 5,1 «AZERBAIJAN DAILY DIGEST». Eurasianet. Արխիվացված է օրիգինալից 2007-07-16-ին. Վերցված է 2009-02-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Этнический состав Азербайджана (по переписи 1999 года)». «Демоскоп». 2001-03-12. Արխիվացված է օրիգինալից 2010-10-06-ին. Վերցված է 2009-02-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Всесоюзная перепись населения 1989 года. Национальный состав населения по республикам СССР». «Демоскоп». Արխիվացված է օրիգինալից 2011-07-28-ին. Վերցված է 2009-02-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ georgiatoday.ge Արխիվացված 2021-02-04 Wayback Machine Georgian Churches in Azerbaijan
Գրականություն
խմբագրել- Aivazishvili-Gehne, Nino (2023). Staatsbürgerschaft an der Grenze. Die georgischsprachigen Ingiloer in Aserbaidschan [Citizenship at the border. The Georgian-speaking Ingiloy people in Azerbaijan]. Kaukasienstudien, vol. 14. Wiesbaden: Reichert, 9783752007138 (in German).
- Akiner, Shirin (1986). Islamic Peoples of the Soviet Union: An Historical and Statistical Handbook. 2nd ed., 251–252. London: KPI.
- Bennigsen, Alexandre, and S. Enders Wimbush (1986). Muslims of the Soviet Empire: A Guide, 208–209. Bloomington: Indiana University Press.
- Changashvili, G. Z. (1970). Saingilo: Geographic-historical Study (in Georgian). Tbilisi.
- Dumbadze, M. (1953). Iz istorii Vostochnoi Kakhetii (Saingilo) (From the history of Eastern Kakheti [Saingilo]). Tbilisi.
- von Plotto, A. (1870). "Priroda i liudi Zakatal'skogo okruga" (Ecology and people of the Zakatal district). Sbornik Svedenii o Kavkazskikh Gortsakh (Tbilisi) 4.
Արտաքին հղումներ
խմբագրել- Şirinbəy Hacıəli (2007), Şimal- Qərbi Azərbaycan: İngiloylar (I kitab: ən qədim zamanlardan XIII əsrin ortalarınadək) (az)