Վրացիների էթնիկ զտումները Աբխազիայում

Վրացիների էթնիկ զտումները Աբխազիայում կամ վրացական իշխանության կողմից պաշտոնապես ճանաչված Վրացիների զանգվածային սպանությունները Աբխազիայում և Վրացիների ցեղասպանությունը Աբխազիայում (վրաց.՝ ქართველთა გენოციდი აფხაზეთში), 1992-1993 և 1998 թվականների Աբխազական պատերիազմի ժամանակ վրացիների էթնիկսպանություններ և զանգվածային տեղահանումներ Աբխազիայում, որոնցում մեղադրվում են աբխազ անջատողականները և որոշ երկրների նրանց դաշնակիցները (այդ թվում Ռուսաստանի)։ Էթնիկ մաքրումների ընթացքում զանգվածային սպանությունների զոհեր են դարձել նաև աբխազները, ինչպես նաև հայերը, հույները, ռուսները և այլ ազգեր։ 200 - 250 հազար վրացիներ փախստական են դարձել։

Թանգարանում ցուցադրված նկարի վրա տարեց կինը իր սպանված որդուն է ցույց տալիս, 2005

Աբխազիայում վրացիների էթնիկ զտումները պաշտոնապես ճանաչվել են ԵԱՀԿ Բուդապեշտի, Լիսսաբոնի, Ստրասբուրգի 1994, 1996 և 1997 թվականների գագաթաժողովներին` կոչ անելով դատական պատասխանատվության ենթարկել Աբխազիայում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրող անձանց (այդ թվում, վրացիների նկատմամբ կատարած էթնիկ զտումները)։

2008 թվականի մայիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 14 ձայնով ընդդեմ 11-ի (105 ձեռնպահ) ընդունեց «Աբխազիայից ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավիճակը Վրաստանում» 62/249 բանաձևը, որում հայտարարվում էր, որ «ընդգծում է Աբխազիայից փախստականների և ներքին տեղահանված անձանց սեփականության իրավունքերի պահպամնան կարևորությունը, ներառյալ «էթնիկ զտումների» զոհերինը, և կոչ է անում բոլոր անդամ-պետություններին, որ թուլ չտան իրենց իրավասության շրջանակներում գտնվող անձանց Աբխազիայի տարածքում որևէ սեփականության ձեռք բերում ի վնաս վերադարձող անձանց»։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաեւ ընդունել է կրակի դադարեցման մասին մի շարք բանաձեւեր[1]։

Նախապատմություն խմբագրել

Մինչև 1992 թվականի պատերազմը վրացիները Աբխազիայի բնակչության գրեթե կեսն էին կազմում, ընդ որում աբխազները չէին գերազանցում բնակչության 1/5 մասը։ Մինչդեռ 1926 թվականին աբխազները և վրացիները կազմում էին բնակչության 1/3-ական մասը, իսկ մյուս 1/3 մասը հայեր էին, ռուսներ և հույներ։ Եվ մինչև 1989 թվականը ռուսների, հայերի և վրացիների մեծ ներգաղթի հետևանքով այդ ժողովուրդների թվաքանակն ավելացել էր, իսկ այդ ընթացքում աբխազների թիվը նույնիսկ չէր էլ կրկնապատկվել։ Վրացիները գրեթե չորս անգամ էին ավելացել` 67 494-ից 239 872 մարդ, հայերը` երեք, իսկ ռուսները` վեց անգամ[2]։

Աբխազավրացական հակամարտություն խմբագրել

1992 թվականին Վրաստանի կառավարության և Աբխազիայի անկախության կողմնակիցների միջև հակամարտություն բռնկվեց, որը վերաճեց պատերազմի։ Պայքարը սաստկացավ, երբ Վրաստանի ՆԳՆ ուժերը գրավեցին Սուխումի քաղաքը և զորքերը մոտեցան Գուդաութա քաղաքին։ Սուխումիում վրացիների էթնիկ քաղաքականությունը հանգեցեց նրան, որ շատ մարդիկ տեղահանվեցին իրենց տներից, բայց փախստականներից շատերի մեջ եղան այնպիսիք, ովքեր տրամադրված էին հարազատ հողում հանուն իրենց իրավունքները պահպանելու զենքը ձեռքներին պայքարել[3]։ Նմանատիպ քաղաքականություն էին վարում նաև աբխազները վրացիների նկատմամբ, որի հետևանքով ավելի քան 250 հազար մարդ իրենց տներից վտարվեցին[4]։

Աբխազները Ռուսաստանի օգնությամբ բազմաթիվ կամավորական ջոկատներ զինեցին։ Քաղաքագետ Գեորգի Միրսկիի խոսքերով, աբխազներին օգնություն է հասցրել Գուդաութայի ռուսական ռազմական բազաներից մեկը, որը տրամադրել է ծանր հետևակային զենք, զրահապատ տրանսպորտային միջոցներ, հրետանի, հակատանկային հրթիռներ եւ արկեր, չնայած այդ մասին ուղղակի ապացույցներ չկային[5]։ Վրացական զորքի դեմ պայքարում մասնակցել են Կովկասի լեռնական ժողովուրդների կոնֆեդերացիայի ջոկատները, Իչկերիայի Չեչենական հանրապետության «Մոխրագույն գայլեր» ջոկատը, Աբխազիայի հայերից կազմված Բաղրամյանի անվան գումարտակը, Կուբանի կազակները, Պրեդնեստրովիայի և Ռուսաստանի Դաշնության կամավորականները (այդ թվում նախկին զինծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումները)[6][7]։ Քաղաքագետ Բրունո Կոպպիտերսը գրել է, որ Արևմտյան Եվրոպայի երկրները ձգտում էին որքան հնարավոր է արագորեն հանգցնել հակամարտությունը, համոզելով, որ Մոսկվան դադարի աբխազներին աջակցել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի շարք օրինագծեր ընդունեց, որոնցով կրակը դադարեցնելու և էթնիկ զտումների հետաքննություն անցկացնելու կոչ էր անում, որին կարող էին մասնակից լինել աբխազները[8]։

Վրացական իշխանությունները մեղադրում էին աբխազական կողմին հարյուր հազարավոր էթնիկ վրացիների բնաջնջման համար, որոնք հրաժարվել էին լքել իրենց տները և իրենց պատմական երկիրը[9]։ Ըստ նախնական տվյալների զանգվածային սպանությունների զոհ են դարձել 8-ից 10 հազար մարդ, չհաշված 1998 թվականի Գալիի շրջանում եղած կոտորածի զոհերը[10]։ 200-ից 250 հազար մարդ զրկվեցին իրենց տներից և տեղահանվեցին[11]։ Վրացիների հետ տուժվեցին նաև բնիկ աբխազները, ռուսները, հույները, հայերը և այլ ժողովուրդներ։ Ավերվեցին ավելի քան 20 հազար բնակելի տներ, հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ և պատմական հուշարձաններ[12]։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը հիմնվելով Human Rights Watch կազմակերպության զեկույցների վրա, աբխազական իշխանությանը մեղադրել է վրացական քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարած հանցագործություններում.

  [Աբխազական] անջատողական ուժերը իրականացրել են լայնածավալ վայրագություններ ընդդեմ Վրաստանի քաղաքացիների, սպանելով շատ կանանց, երեխաների եւ ծերերի, մի մասին որպես պատանդներ հափշտակելով եւ մյուս մասին խոշտանգումների ենթարկելով ... նրանք նաեւ սպանել են բազմաթիվ վրացի քաղաքացիների, ովքեր մնացել էին աբխազ անջատողականների կողմից գրավված տարածքներում... անջատողականները տեռոր են սկսել ազգային մեծամասնություն կազմող վրացիների նկատմամբ, չնայած տուժել են նաեւ այլ ազգություններ։ Ռուսաստանի Դաշնության չեչենները եւ հյուսիսային Կովկասի ժողովուրդների այլ ներկայացուցիչները միացել են տեղական աբխազական զորքերին եւ մասնակցել են վայրագություններին ... Աբխազիայից փախածները չափազանց ճշմարտանման հայտարարություններ են կատարել վայրագությունների, այդ թվում քաղաքացիական անձանց սպանությունների մասին` անկախ տարիքից և սեռից։ Այն մարմինները, որոնք դուրս էին բերվել աբխազական տարածքներից վկայում են զանգվածային խոշտանգումների կիրառման մասին[13]։  

Պատերազմից հետո Վրաստանի իշխանությունը, ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փախստականների հետ հետաքննություն սկսեցին պատերազմի ժամանակ Աբխազիայում վրացիների ցեղասպանության, էթնիկ զտումների և տեղահանումների փաստեր հավաքելով։ 1994 և 1996 թվականներին Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթաժողովում ճանաչվեց Աբխազիայիում վրացիների նկատմամաբ էթնիկ զտումների փաստը, իսկ անձինք, ովքեր կատարել էին այդ հանցագործությունները, դատապարտվեցին[14]։ 2006 թվականի մարտին Հաագայի Միջազգային ռազմական տրիբունալը հայտարարեց, որ ուսումնասիրել է Վրաստանի ներկայացրած բոլոր փաստաթղթերը և լայնածավալ ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրակացության, որ կարելի է սկսել Աբխազիայում վրացիների դեմ էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների և տեռորի գործով մեղադրյալների քրեական հետապնդումը[15][16]։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից Քեթրին Դեյլը հանդես եկավ հայտարարությամբ, որում պատմեց կատարված վայրագությունների մասին։

  Քութայիսի նախկին զբոսաշրջային ճամբարում մեծ թվով փախստականներ պատմում էին «առօեական գործելաոճ» դարձած, այսպես կոչված, «իտալալակն փողկապի» մասին, որի ժամանակ լեզուն կոկորդից պոկում ու կապում էին պարանոցի շուրջը։ Մի կին պատմում էր մի մարդու մասին, ում ստիպել էին բռնաբարել իր անչափահաս դստերը, նա նաև պատմում էր դիապղծությամբ զբաղվող աբխազների մասին։ Տղամարդը հաղորդում էր, որ Գուդաութայում աբխազները սպանում էին մանկահասակ երեխաներին և նրանց կտրած գլուխներով ֆուտբոլ էին խաղում։ Իրարից առանձին զեկույցներում նման հայտարարությունները կրկնվել են։  

Էթնիկ զտումներ. 1992-1993 թվականներ խմբագրել

 
Աբխազիայի քարտեզ

Հաագայի Միջազգային ռազմական տրիբունալում և Human Rights Watch կազմակերպության հաշվետվություններում, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացրած փաստաթղթերում շոշափվեցին 1992 թվականից մինչև 1993 թվականը և հետագա հետպատերազմյան տարիների ընթացքում վրացիների նկատմամբ Աբխազիայում իրականացված բազմաթիվ հանցագործությունների մասին հարցեր։ Աբխազական իշխանությունները պնդում էին, որ վրացիները նպատակամղված ավելացրել են աբխազների ձեռքից սպանված զինվորականների թիվը և որ նույնիսկ Վրաստանի կառավարության պաշտոնական զեկույցներում, սպանվածների թիվը շատ ավելի փոքր է։

Գագրա խմբագրել

1992 թվականի սեպտեմբերի 3-ին Վրաստանի և Աբխազիայի միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի, վրացիները պարտավորվում էին իրենց զորքը հանել Գագրայից և նրա շրջակայքից։ Ճիշտ նույն կերպ, աբխազները պարտավորվում էին չգրոհել Գագրայի վրա։ Շատ չանցած վրացական «Շավնաբադա», «Ավազա» և «Բելի արյոլ» գումարտակներն իրենց տեխնիկայով և ծանր հրետանիով թողեցին քաղաքը։ Այնտեղ մնացին միայն Գագրայի վրացական կամավորական ջոկատները։ Սակայն 1992 թվականի հոկտեմբերի 1-ին աբխազներն այնուամենայնիվ կրկին շարժվեցին դեպի Գագրա։ Հարձակումը ծրագրել էին չեչենները Շամիլ Բասաևի գլխավորությամբ և հյուսիս-կովկասյան կամավորականները։ Վրացական ջոկատները, կորցնելով Լեսելիձե և Կոլխիդա տարածքների վերահսկողությունը, օրվա վերջում ամբողջությամբ ոչնչացվեցին։ Քաղաքի անկումից հետո գերության մեջ հայտնվեցին բազմաթիվ քաղաքացիական բնակիչներ։ Նույն օրը սպանդ սկսվեց քաղաքում[18]։

Աբխազների և չեչենների ձեռքով սպանվեցին Գագրայի, Լեսելիձեի, Կոլխիդայի և այլ բնակավայրերի բնակիչներ։ Հիմնական զոհերը երիտասարդներ էին և երեխաներ։ Ողջ մնացածներից մեկը հայտնել էր հետևյալը.

  Երբ տուն վերադարձա, զարմացած էի մնացել, որ փողոցում բազմաթիվ զինված մարդիկ կային։ Նրանք իրենց հանգիստ էին պահում։ Ես կարծեցի իմ հարևան վրացիներից մեկն է և վրացերեն հարցրեցի. «Գործերդ ոնց են»։ Նա ուսիցս բռնեց ու ասաց. «Լռի՛ր»։ Ես ինձ համար չէի վախենում և կարծեցի, թե նա սպանել է իմ ընտանիքը։ Նա հարցրեց ռուսերենով. «Ո՞ւր են ջահելները։ Մենք քեզ չենք սպանի, նրանց կսպանենք»։ Ես ասացի, որ ջահելներ չկան, այստեղ միայն ծերեր են[19]։  

Կանանց և աղջիկներին բռնաբարում էին։ Վրացի տարեց մի կին, որը ողջ էր մնացել Գագրայի հարձակումից հետո, պատմել է, որ հարձակվողներից մի քանիսը բերել էին կույր մի մարդու և նրա եղբորը, որից հետո ավտոմատի կոթունով սկսեցին ծեծել կույրին, նրա եղբորը և կնոջը` «շուն» անվանելով։ Երբ նա ընկավ, արնաքամ եղավ, զինվորներից մեկը հարցրեց, թե ջահել աղջիկներ կա՞ն` խոստանալով չսպանել ծեր կնոջը։ Կինը պատասխանեց, որ այստեղ աղջիկներ չկան[20]։

  Իմ ամուսնուն` Սերգոյին քարշ տվեցին և կապեցին ծառից։ Զոյա Ցվիզբա անունով աբխազուհին աղով սկուտեղ բերեց, որից հետո դանակը վերցրեց և դրանով սկսեց կտրտել ամուսնուս։ Դրանից հետո նա աղ ցանեց ամուսնուս կտրվածքների վրա և նրան 10 րոպե այդպես տանջում էր։ Որից հետո մի վրացի տղայի ստիպեցին (նրան հետո սպանեցին) տրակտորով փոս փորել։ Այդ փոսի մեջ նետեցին իմ ամուսնուն և ողջ-ողջ թաղեցին։ Ես հիշում եմ, որ հողով ծածկվելուց առաջ նա ասաց. «Դալի, երեխաների մասին հոգա»[21][22][23]։  

Ով չէր կարողացել քաղաքից հեռանալ, դատապարտված էր կտտանքների, տանջանքների, բռնաբարության և մահվան։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 17։ 00-ին 1-ից 1,5 հազար մարդ հավաքել և ֆուտբոլի դաշտում էին կալանել։ Հոկտեմբերի 6-ին հայտնաբերվեցին 50 մարդ, որոնք կախաղան էին բարձրացվել էլեկտրահաղորդալարերի վրա։ Ֆուտբոլի դաշտում մնացած տղամարդիկ, կանայք և երեխաները գնդակահարվել էին և մարզադաշտից ոչ հեռու եղբայրական գերեզմանում թաղվել։ Միխայիլ Դեմյանովը, որը ՌԴ ԶՈւ դիտորդ էր, որին վրացիներն անվանում էին Վլադիսլավ Արձինբայի խորհրդական (ավելի ուշ Դեմյանովը վրացիների կողմից գերեվարվեց)[24], Human Rights Watch-ին հայտնել է.

  Երբ նրանք [աբխազները] Գագրա մտան, ես տեսա բասաևյան գումարտակը։ Նման սարսափ ես չէի ապրել. նրանք բռնաբարել և սպանել էին բոլորին, ում կարողացել էին բռնել և տներից քարշ տալով հանել էին։ Աբխազների հրամանատար Արշբան բռնաբարել էր 14-ամյա մի աղջկա և հրամայել էր գնդակահարել նրան։ Ես ամբողջ օրը մարդկանց գոռոցներ և ճիչեր էի լսում, որոնց դաժանորեն տանջել էին։ Իսկ հետո տեսա, թե ինչպես գնդակահարեցին մարզադաշտում գտնվող մարդկանց։ Դրեցին ականանետներով գնդացիրներ, մարդկանց դաշտ քշեցին։ Մի երկու ժամում սպանեցին բոլորին[25]։  

ՄԱԿ-ի դիտորդները Գագրայի զանգվածային սպանությունների հետաքննություն սկսեցին։ Գագրայի սպանդի ժամանակ գնդակահարվել էր նաև Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, Գագրայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միխային Ջինջարաձեն[26]։

Կամանի խմբագրել

 
Կամանի գյուղը, որի բնակիչների մեծ մասը կոտորվել են Աբխազիայի անջատողական պատերազմի ժամանակ
 
Կամանի կուսանոցի եկեղեցի

1993 թվականի մարտի 14-ին աբխազներին Սուխումին գրավել չհաջողվեց։ Նրանց զորքն ուղղություն վերցրեց հյուսիս, դեպի վրացիների հսկողության տակ գտնվող Սուխումի և Աբխազիայի հսկողության տակ գտնվող հողերը բաժանող տարածք։ Հուլիսի 4-ին Կովկասի լեռնային ժողովուրդների կոնֆեդերացիայի ոստիկանությունը, աբխազական գումարտակները և Բաղրամյանի անվան հայկական գումարտակը ՌԴ ՌԾՈւ նավերով ուղղվեցին դեպի Տկվարչելի քաղաք, որից հետո հարձակում սկսեցին Սուխումիի հյուսիսում։ Վրացիները և УНА-УНСО-ի կամավորականները պաշտպանում էին Շրոմա, Թամիշի, Կամանի գյուղերը։ Աբխազները շատ անակնկալ հարձակում գործեցին։ Հուլիսի 5-ին ընդամենը երկու ժամվա ընթացքում վրացիները 500 մարդ կորցրեցին[27]։ Կամանի գյուղը հիմնականում բնակեցված էր սվաններով (վրացական էթնոս) և Սուրբ Գևորգի ուղղափառ եկեղեցու կուսանոցի միանձնուհիներով։ Այդ օրը կոտորվեցին գյուղի բնակիչներից բազմաթիվ կանայք և երեխաներ։ Եկեղեցու շրջակա տարածքը ամբողջությամբ արյունով էր ցողված։ Միանձնուհիները բռնաբարվեցին և սպանվեցին Յուրի (Անուա) և Անդրեյ հոգևոր հայրերի աչքի առաջ։ Հոգևորականներին ձերբակալեցին և ուղարկեցին հարցաքննության, բայց նրանք հայտարարեցին, որ եկեղեցու հողերը ո՛չ Աբխազիային են պատկանում, ո՛չ էի Վրաստանին, այլ «Աստծո հողեր են»։ Լեռնային ժողովուրդների կոնֆեդերացիայի զինվորներից մեկի ձեռքով երկուսն էլ սպանվեցին։ Սպանեցին նաև այն հոգևորականին, որին ստիպել էին կրակել հոգևոր հայր Անդրեյի վրա[28]։ Այդ օրը 120 մարդ սպանվեց։

Սուխումիի մարտեր խմբագրել

Ռազմական թղթակից Թոմաս Հոլցը վկայել է, որ 1993 թվականի սեպտեմբերին Սուխումիի մարտերի ժամանակ քաղաքի վրա նետվել են 500 կգ-ոց վակուումային ռումբեր МиГ-29 ռնբակոծիչներից, որոնք ավերել են Սուխումի քաղաքը և Գումիստա գետի վրա գտնվող գյուղերը[29] (էջ 139)։ Քաղաքի իրադարձությունները լուսաբանել է ռուսական լրագրող Դմիտրի Խոլոդովը։ Ըստ նրա, առաջին ռմբակոծությունները սկսվել են 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Միր փողոցի հրթիռւ պայթյունեվ։ Դրանից հետո հրետակոծվեց քաղաքային շուկան, որտեղ 18 մարդ զոհվեց[30]։ 1993 թվականի հուլիսի 27-ին Ռուսաստանի եռակողմ համաձայնագիրը պետք է ծառայեր կրակի անհապաղ դադարեցմանը։ Վրացիները Սուխումիից կրկին հանեցին իրենց ծանր հրետանին, տանկերը և զորքը։ Աբխազներին արգելվեց առաջ շարժվել կամ քաղաքը ռմբակոծել, իսկ Ռուսաստանը Վրաստանին երաշխավորում էր, որ քաղաքին ոչինչ չի սպառնա, եթե վրացիները հանեն իրենց զորքը։ Վրացական ամբողջ բանակը ՌԴ ՌԾՈւ նավերով տարհանվեց Փոթի, իսկ Սուխումիում ոչ մի զինվորական չմնաց։ Սեպտեմբերի 1-ին կրկին բացվեցին դպրոցները և քաղաքացիական բնակչությունը Սուխումի վերադարձավ։ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, Ելցինից բոլոր երաշխիքները ստանալով, քաղաք վերադառնալու կոչ արեց վրացիներին։

Սակայն զինադադարը չպահպանեց կողմերից և ոչ մեկը. սեպտեմբերի 16-ին առավոտյան ժամը 8-ին աբխազական ուժերը եւ նրանց դաշնակիցները հարձակվեցին Սուխումիի վրա[29] (էջ 93)։ Պայքարը 12 օր տևեց։ Քաղաքի պաշտպանները, որոնք Կալաշնիկովի ավտոմատներով եւ հրացաններով էին զինված, որևէ աջակցություն չստացան հրետանային եւ մեքենայացված ստորաբաժանումներից[29] (էջ153)։ Ճակատամարտում ներգրավվել էին նույնիսկ Սուխումիի թատրոնի դերասանները, որոնք մասնակցում էին քաղաքի պաշտպանությանը։ Սուխումին օդային ռմբակոծության և մշտական գնդակոծությունների էր ենթարկվում[29] (էջ 135) և սեպտեմբերի 27-ին, քաղաքն ընկավ։ Աբխազները, լեռնաբնակները և ռուս կամավորները ներխուժեցին Աբխազիայի Կառավարության շենք։ Ճակատամարտի ընթացքում քաղաքից տարհանվեց մոտ 1 000 մարդ, որոնք այնուհետեւ գազանաբար սպանվեցին։ Ըստ Թամազ Նադարեիշվիլիի, որը «Աբխազիայի ցեղասպանություն» գրքի հեղինակն է, պաշարողներ ոչնչից չէին վախենում[31].

  Նրանք բռնեցին աղջկան, ով տան մոտի թփերում էր թաքնվել, որտեղ սպանված էին նրա ծնողները։ Նրան մի քանի անգամ բռնաբարեցին, որից հետո սպանեցին։ Նրա մարմինը երկու կես արեցին։ Նրա մարմնի մոտ գրություն թողեցին. «Այնպես ինչպես անհնար է միացնել այս մարմնի կեսերը, այդպես էլ Աբխազիան և Վրաստանը այլևս միասին չեն լինի։  

Վայրագությունների վրացի վկաներից մեկն էլ պատմել է կինոռեժիսոր Անդրեյ Նեկրասովին, թե ինչպես աբխազները բռնեցին իր յոթնամյա որդուն և իր աչքի առաջ գնդակահարելով սպանեցին, որից հետո իրեն քարշ տվեցին ջրհորի մոտ, որտեղ մինչև ծնկները ջրով ծածկված մերկ տղամարդիկ և կանայք էին կանգնած և օգնություն էին կաչում։ Զինվորները նրանց վրա դիակներ նետեցին, որից հետո ռումբ նետեցին նրանց վրա և նորից դիակներ նետեցին։ Այդ ամբողջ ընթացքում ծնկած վրացուհուն ստիպել էին այդ պատկերը տեսնել։ Հետո զինվորներից մեկը դիակներից մեկի աչքը հանել էր և փորձել էր կնոջ բերանը մտցնել[32][33]։

Աբխազները գերի վերցրեցին Աբխազիայի կառավարության անձնակազմի վրացամետ անդամներին` Աբխազիայի նախարարների խորհրդի նախագահ Ժիուլի Շարտավային, պետխորհրդական Վախթանգ Գեգելաշվիլիին, Սումբատ Սահակյանին, արդյունաբերության նախարար Ռաուլ Էշբաին և այլոց, ինչպես նաև Սուխումիի քաղաքագլուխ Գուրամ Գաբիսկիրիային և Սուխումիի ոստիկանության աշխատակիցներին։ Սկզբում նրանց անվտանգությունը երաշխավորում էին[34], բայց շուտով բոլորին պարզապես գլխատեցին. Շարտավային մինչ այդ նաև դաժանորեն տանջել էին[35][36]։

Քաղաքի ջարդերը երկու շաբաթ տևեցին, իսկ ովքեր չէին հասցրել հեռանալ քաղաքից, թաքնվում էին լքված տներում և նկուղներում։ Սակայն վրացական աշխարհազորայիններից ըստ էության գրեթե ոչ ոք ողջ չմնաց, խոշտանգումներից և մահվան դատապարտվելուց չկարողացան խուսափել նաև ո՛չ խաղաղ բնակչությունը, ո՛չ էլ բժշկական անձնակազմը (հիմնականում կանանցից կազմված)[37]։ Զոհվածների մեջ էին Գումիստայի Հանգստյան տան գեղարվեստական ղեկավար Նատո Միլորավան, Դրամատիկական թատրոնի դերասաններ Վասիլի Չխեիձեն, Թեյմուրազ Ժվանիան, Գուրամ Գելովանին, ինչպես նաև Սուխումիի Մշակութային և հանգստյան պարկի տնօրեն Յուրի Դավիթայան։ 200 ուսուցիչներ, որոնցից 60-ը կանայք էին, սպանվեցին քաղաքում։ Խիպստայում (Աքալսոպելի) գնդակահարվեցին 17 մարդ, որոնցից 70-ամյա մի մարդու սիրտը հանել էին, մեկ ուրիշին` կացնահարել, 65-ամյա մի մարդու կապել էին տրակտորից և տանջել մինչև մահ։

Այս վայրագությունների զոհ են դարձել աբխազ քաղաքացիներ նույնպես, որոնք փորձել էին թաքնել վրացի փախստականներին և օգնել նրանց։ Ադիգեյները սպանել էին աբխազ Թեմուր Քութարբային` իր երեխաների աչքի առաջ, այն բանի համար, որ հրաժարվել էր սպանել քաղաքացիներին։ Այդ ժամանակ սպանվեցին նաև 23-ամյա վրացի Վ. Վադակրիան և նրա աբխազ ընկերը, ով պաշտպանել էր Քութարբիային[38]։

Օչամչիրա խմբագրել

Օչամչիրայում աբխազական հարձակման ժամանակ զոհվեցին 400 վրացական ընտանիքներ։ Տեղի բնակիչներին քշեցին Աքալդաբայի ֆուտբոլի դաշտ։ Տղամարդկանց առանձնացրեցին կանանցից ու երեխաներից[39]։ Տղամարդկանց գնդակահարեցին, կանանց ու երեխաներին բռնաբարելուց հետո սպանեցին[40]։ Ողջ մնացած վրացիները վկայում են, որ աբխազները 25 օր շարունակ ճամբարներում էին պահում կանանց ու երեխաներին, անընդհատ բռնաբարելով և ծեծելով[41]։ 50-ից ավելի ռազմագերիներ սպանվեցին։ Համանման կոտորած էր եղել նաև Քոչարում, որտեղ մինչև պատերազմը բնակվում էր 5340 մարդ։ Մոտ 235 մարդ սպանվեց, 1000-ից ավելի տներ ավերվեցին[42]։

Օչամչիրայի բնակիչներից Լեյլա Գոլետանին Անդրեյ Նեկրասովին պատմել էր, թե գերիների հետ ինչպես էին վերաբերվում աբխազները. կազակները 1993 թվականի սեպտեմբերի 16-ին նրան բռնել և փորձել էին բռնաբարել։ Լեյլան դիմադրել էր, որի համար նրան ծեծել էին ինքնաձիգի կոթունով, սպառնալով տանջամահ անել։ Նրան աբխազական դպրոց էին տարել, որտեղ ռազմագերիներ կային` տղամարդիկ, կանայք (նաև հղիներ) և երեխաներ։ Գերիներից մի 8-ամյա աղջնա շատ անգամ բռնաբարել էին, բայց նա հրաշքով կենդանի էր մնացել[43]։

Գալի խմբագրել

Սուխումին գրավելուց հետո Գալին Աբխազիայի միակ շրջանն էր, որի մեծամասնությունը վրացիներ էին, սակայն որի բնակիչները պատերազմին չէին մասնակցել։ 1994 թվականի սկզբին Գալիում արյունահեղ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ավարտվեցին տեղի բնակիչների վտարմամբ և զանգվածային բնաջնջմամբ[44]։ Այդ աղետալի իրադարձությունների մասին վկայում են ՄԱԿ-ի դիտորդները[45]։ 1994 թվականի փետրվարի 8-13-ը աբխազական ռազմական միավորումները հարձակվեցին գյուղի վրա, ավերելով 4200 տուն, սպանելով շատ մարդկանց և բռնաբարելով գրեթե գյուղի բոլոր կանանց[46]։ Աբխազների մոլեգնությանը չկարողացան դիմակայել ռուսական խաղաղարարները. 1995 թվականից մինչև 1996 թվականը աբխազները անդադար հարձակվում էին վրացիների վրա (450 մարդ զոհվեց, հազարավորներ փախան)[46]։

Պատերազմից հետո խմբագրել

1995 թվականին Human Rights Watch կազմակերպությունն իր հաշվետվություններում Աբխազիային մեղավոր է ճանաչել վրացիների նկատմամբ աններելի բռնությունների ալիքի համար և էթնիկ վրացիների դեմ բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար, որոնք հանգեցրին Աբխազիայից վրացիների զանգվածային փախուստի[47]։ Այդ հաշվետվությունում ասվում է, որ հանցագործության մասնակցել էին ոչ միայն բնիկ աբխազները, այլև Ռուսաստանի հանրապետության կովկասյան կամավորները, որոնց առատ նյութական փոխհատուցում էին խոստացել[48]։ Էթնիկ զտումների արդյունքում 200-250 փախստականներ և տեղահանվածներ եղան, ովքեր տեղափոխվեցին Վրաստան (հիմնականում Սամեգրելո, ըստ UNHCR 2000 թվականի հունիսի տվյալների` 112 208 մարդ)։ Թբիլիսիում փախստականները տեղավորվեցին հյուրանոցներում, հանրակացարաններում և նախկին խորհրդային զորանոցներում[49]։

1990 թվականի սկզբում Վրաստանում բնակվող փախստականները հրաժարվում էին վրացական հասարակության հետ ձուլվել, Վրաստանն էլ չէր ցանկանում թուլացնել Աբխազիայի նկատմամբ ճնշումը[50]։ 1994-1998 թվականներին Գալի վերադարձավ շուրջ 60 հազար մարդ, 1998 թվականի հակամարտության ժամանակ տասնյակ հազարներ նորից փախան Գալիից, բայց շուտով, այնուամենայնիվ, 40-60 հազար մարդ վերադարձավ Գալի։

ՄԱԿ-ը Աբխազիային կոչ է անում. ձեռնպահ մնալ վերադառնալու իրավունքի հետ անհամատեղելի գործողություններից և մարդու իրավունքների միջազգային նորմերի հետ անհամատեղելիությունից, ինչպիսիք են խտրական օրենսդրությունը; սկսել Գալիում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մշտական ներկայացուցչի հետ համագործակցել եւ որդեգրել ՄԱԿ-ի քաղաքացիական քաղաքականությունը[51]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Mirsky, Georgiy. On Ruins of Empire: Ethnicity and Nationalism in the Former Soviet Union. MacArthur Foundation and the London School of Economics and Political Science.
  • Chervonnaia, Svetlana Mikhailovna. Conflict in the Caucasus: Georgia, Abkhazia, and the Russian Shadow. Gothic Image Publications, 1994.
  • Human Rights Watch. "Georgia/Abkhazia: Violations of the Laws of War and Russia's Role in the Conflict." Published on hrw.org, March 1995.
  • Lynch, Dov. The Conflict in Abkhazia: Dilemmas in Russian 'Peacekeeping' Policy. Royal Institute of International Affairs, February 1998.
  • Marshania L. Tragedy of Abkhazia Moscow, 1996
  • White Book of Abkhazia. 1992–1993 Documents, Materials, Evidences. Moscow, 1993.
  • Dmitry Kholodov, Moscow journalist covering the Conflict, 1992
  • Andersen, Andrew. "Russia Versus Georgia: One Undeclared War in the Caucasus." Published October 2001.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Резолюции и решения принятые Генеральной Ассамблеей на шестьдесят второй сессии.
  2. անգամ Переписи населения в Абхазии по годам: 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003. (ռուս.)
  3. Human Rights Watch. Georgia/Abkhazia: Violations of the Laws of War and Russia's Role in the Conflict, page 23. Published in March, 1995 (անգլ.)
  4. The Guns of August 2008, Russia's War in Georgia, Svante Cornell & Frederick Starr, p 27
  5. Georgiy Mirsky. On Ruins of Empire: Ethnicity and Nationalism in the Former Soviet Union, (United States: Greenwood Press 1997), էջ 73
  6. Open Democracy: Abkhazia-Georgia, Kosovo-Serbia: parallel worlds?
  7. The War in Abkhazia (1993 Russian Forces Ethnic Cleansing Campaign) by Svante E. Cornell
  8. Commonwealth and Independence in Post-Soviet Eurasia Commonwealth and Independence in Post-Soviet Eurasia by Bruno Coppieters, Alekseĭ Zverev, Dmitriĭ Trenin, p 61
  9. US State Department, Country Reports on Human Rights Practices for 1993, February 1994, pp. 120
  10. Chervonnaia, Svetlana Mikhailovna. Conflict in the Caucasus: Georgia, Abkhazia, and the Russian Shadow., p 10
  11. Abkhazia Today Europe Report N°176 - International Crisis Group. Europe Report N°176, 15 September 2006 page 23.
  12. Military of Abkhazia.(չաշխատող հղում) From Sandpages, the Cloud of Data. (անգլ.)
  13. SDHR. State Department, Country Reports on Human Rights Practices for 1993, February 1994
  14. From the Resolution of the OSCE Budapest Summit, December 6, 1994.
  15. The conflict in Abkhazia: dilemmas in Russian 'peacekeeping' policy, Lynch, Dov, pp 36–37
  16. Edited by Edward Newman and Oliver Richmond. [Challenges to peacebuilding: Managing spoilers during conflict resolution]
  17. Catherine Dale. The Dynamics and Challenges of Ethnic Cleansing: The Georgia-Abkhazia Case, 1 August 1997, Oxford Press, Refugee Survey Quarterly.1997; 16: 77-109
  18. Human Rights Watch Report, First draft made in December 1993 and submitted to Helsinki office.
  19. Human Rights Watch report. GEORGIA/ABKHAZIA: VIOLATIONS OF THE LAWS OF WAR AND RUSSIA'S ROLE IN THE CONFLICT. HUMAN RIGHTS WATCH ARMS PROJECT HUMAN RIGHTS WATCH/HELSINKI. page 26. Published in March, 1995 (անգլ.)
  20. Human Rights Watch report. GEORGIA/ABKHAZIA: VIOLATIONS OF THE LAWS OF WAR AND RUSSIA'S ROLE IN THE CONFLICT. HUMAN RIGHTS WATCH ARMS PROJECT HUMAN RIGHTS WATCH/HELSINKI. page 27. Published in March, 1995 (անգլ.)
  21. War Crimes in Abkhazia, Massacre of Civilians in Gagra 1992
  22. S.Chervonnaia.Chervonnaia, Svetlana Mikhailovna. Conflict in the Caucasus: Georgia, Abkhazia, and the Russian Shadow. Gothic Image Publications, 1994
  23. Antero Leitzinger, Caucasus and an Unholy Alliance, Leitainger Books (January 1, 1997), pages 120
  24. Российский генералитет на войне в Абхазии. (ռուս.)
  25. HRWI. Human Rights Watch Interview, GL87650 Abkhazia, 1995.
  26. Conspiracy Against Georgia by Tamaz Nadareishvili, Merani Publishing, Tbilisi 2002, page 93
  27. The Conflict in Abkhazia: Dilemmas in Russian 'Peacekeeping' Policy by Dov Lynch
  28. Conflict in the Caucasus: Georgia, Abkhazia, and the Russian Shadow by S. A. Chervonnaia and Svetlana Mikhailovna Chervonnaia, p 51, 52
  29. 29,0 29,1 29,2 29,3 Goltz Thomas. Georgia Diary: A Chronicle of War and Political Chaos in the Post-Soviet Caucasus
  30. Д. Холодов. "Московский комсомолец", 29 июля 1993 г., էջ 3
  31. Nadareishvili, Tamaz. Genocide in Abkhazia. Tbilisi: Samshoblo, 1997, էջ 94
  32. STD. State Department, Country Reports on Human Rights Practices for 1993, February 1994 Chapter 11, էջ 96
  33. Военные преступления в Абхазии, Свидетель из Сухуми
  34. ЖИУЛИ ШАРТАВА.
  35. Report of the UN Secretary General on the situation in Abkhazia, Georgia, October 12, 1993 Արխիվացված Սեպտեմբեր 23, 2021 Wayback Machine[1] Արխիվացված 2021-09-23 Wayback Machine
  36. Захват Совмина и расстрел Шартава (рассказ кабардинцев). Наша Абхазия.
  37. ЗАКЛЮЧЕНИЕ Государственной комиссии Грузии по установлению фактов политики этнической чистки — геноцида, проводимой в отношении грузинского населения Абхазии, Грузия, и передачи материалов в Международный трибунал.
  38. Erin Mooney. Internal Displacement and Conflict in Abkhazia, էջ 237
  39. Chervonnaia, Svetlana Mikhailovna. Conflict in the Caucasus: Georgia, Abkhazia, and the Russian Shadow. Gothic Image Publications, 1994
  40. State Department, Country Reports on Human Rights Practices for 1993, February 1994
  41. The conflict in Abkhazia: dilemmas in Russian 'peacekeeping' policy, Lynch, Dov, p 34
  42. The conflict in Abkhazia: dilemmas in Russian 'peacekeeping' policy, Lynch, Dov, pp 16–17
  43. Военные преступления в Абхазии, Свидетель из Очамчире. Caucasus House.
  44. Briefing on Current Situation in Georgia and Implications for U.S. Policy, Commission on Security and Cooperation in Europe, October 25, 1993
  45. Report of the UN Secretary General on the situation in Abkhazia, Georgia, October 12, 1994
  46. 46,0 46,1 S State Department, Country Reports on Human Rights Practices for 1993, February 1994
  47. GEORGIA/ABKHAZIA: VIOLATIONS OF THE LAWS OF WAR AND RUSSIA'S ROLE IN THE CONFLICT. I. EXECUTIVE SUMMARY, RECOMMENDATIONS. March 1995. (անգլ.)
  48. Briefing on Current Situation in Georgia and Implications for U.S. Policy, Commission on Security and Cooperation in Europe Monday, October 25, 1993', p.7
  49. 30,000 Georgians left Abkhazia for Russia - Mullen, J. Atticus Ryan; Christopher A. Mullen (1998). Unrepresented Nations and Peoples Organization: Yearbook 1997. Martinus Nijhoff Publishers, 1998. — P. 173. — ISBN 90-411-1022-4.
  50. Dudwick, Nora; Elizabeth Gomart; Alexandre Marc (2003). When Things Fall Apart. World Bank Publications. p. 245. ISBN 0-8213-5067-6.
  51. SPECIFIC GROUPS AND INDIVIDUALS: MASS EXODUSES AND DISPLACED PERSONS. MISSION TO GEORGIA (21 to 24 December 2005). COMMISSION ON HUMAN RIGHTS. Sixty-second session. Item 14 (c) of the provisional agenda

Արտաքին հղումներ խմբագրել