Վտանգավոր արահետներ
«Վտանգավոր արահետներ» (ռուս.՝ «Опасные тропы»), խորհրդային արկածային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Ալեքսեևը և Եվգենի Ալեքսեևը։ Թողարկվել է 1955 թվականի փետրվարի 3-ին[1], եղել է վարձույթի առաջատարը (9-րդ տեղ)՝ 29,25 մլն հանդիսատես։
Վտանգավոր արահետներ ռուս.՝ Опасные тропы | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | լրտեսական ֆիլմ |
Թվական | 1954 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Aleksandr Alekseyev? և Yevgeny Alekseyev? |
Սցենարի հեղինակ | Գեորգի Մդիվանի |
Դերակատարներ | Նիկիֆոր Կոլոֆիդին |
Օպերատոր | Բորիս Վոլչեկ |
Երաժշտություն | Իգոր Մորոզով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 63 րոպե |
Սյուժե
խմբագրելՈւսուրիական տայգայում, որտեղ մոլեգնում է վարակիչ հիվանդությունը, դիվերսանտին են իջեցնում, որպեսզի վերջինս խանգարի պրոֆեսոր Պոմազովի ղեկավարությամբ աշխատող խորհրդային մանրէաբաններին՝ համաճարակի պատճառների հետազոտություն իրականացնել, և դրանով իսկ խոչընդոտել խոշոր արդյունաբերական շինարարությունը։ Երիտասարդ մասնագետ Վասիլի Ժոլուդևը բացահայտում է թշնամուն և ստիպում նրան փախչել տայգա։ Պոմազովի գիտական արշավախումբը հաջողությամբ ավարտում է աշխատանքը։
Դերերում
խմբագրել- Նիկիֆոր Կոլոֆիդին – Մաքսիմ Իվանովիչ Ժոլուդև
- Տատյանա Մուխինա – Ուլյանա Ժոլուդևա
- Վլադիմիր Դրուժնիկով – Վասիլի Ժոլուդև
- Անատոլի Կուզնեցով – Նիկոլայ Ժոլուդև
- Վլադիմիր Վսևոլոդով – Նիկիտա Պորֆիրևիչ Պոմազով
- Լիլիա Յուդինա – Գալինա Սերգեևնա (լուսագրերում՝ Լ. Զաևա-Յուդինա)
- Իվան Վորոնով – «Մայբորոդա»
- Ֆեոդոր Սախիրով – Միոնու, ուղեկցորդ
- Ռոզա Մակագոնովա – Լյուդա
- Ալեքսեյ Դոբրոնրավով – Գենադի Նիկիֆորովիչ Զայցև
- Բորիս Շուխմին – Արխիպ Տարասովիչ, պահակ
- Միխայիլ Տրոյանովսկի – Ինոկենտի
- Պուրշ վագր – ամուրյան վագր
- Էպիզոդներում
- Նիկոլայ Բոգոլյուբով – գնացքի ուղևոր
- Վլադիմիր Եմելյանով – Կոնդրատի Նիկոլաևիչ
- Միխայիլ Մայորով – Իվան Սիլիչ Մայբորոդա
- Նիկոլայ Ապարին
- Ալեքսեյ Ալեքսեև – ոստիկանության կապիտան
- Ա. Օլոնցև
- Վ. Տիունովա
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալեքսեև, Եվգենի Ալեքսեև
- Սցենարի հեղինակ՝ Գեորգի Մդիվանի
- Գլխավոր օպերատոր՝ Բորիս Վոլչեկ
- Բեմադրող նկարիչներ՝ Աբրամ Ֆրեյդին, Բորիս Չեբոտարյով
- Կոմպոզիտոր՝ Իգոր Մորոզով
- Երգերի տեքստի հեղինակ՝ Անատոլի Սոֆրոնով
- Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Ռյաբով
- Համակցված նկարահանումներ․
- Օպերատորներ՝ Կոնստանտին Պետրիչենկո, Վանդա Ալեքսեևա
- Նկարիչ՝ Իվան Գորդիենկո
- Ռեժիսորի ասիստենտներ՝ Ֆեոդոր Սոլույանով, Ի. Դոլժիկ
- Օպերատորի օգնական՝ Սոնյա Խիժնյակ
- Նկարիչ-գրիմարար՝ Մ. Չիկիրև
- Մոնտաժող՝ Լյուդմիլա Պեչիևա
- Գիտական խորհրդատու՝ պրոֆեսոր Պոլինա Պետրիշչևա
- Մարզիչ՝ Բորիս Էդեր
- Տնօրեն՝ Գ. Կուզնեցով
- Կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության նվագախումբ
- Դիրիժոր՝ Սեմյոն Սախարով
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Անատոլի Կուզնեցովի (Նիկոլայ Ժոլուդև) առաջին դերն է կինոյում։
- Նատուրալ նկարահանումների մի մասն անցկացվել է Բորժոմի-Բակուրիանի շրջանում;
- Որոշ կադրերում վարժեցնող Բ. Էդերը կրկնօրինակել է դերասաններ Ն. Կոլոֆիդինին, Ֆ. Սախիրովին, Վ. Վսեվոլոդովին, Վ. Դրուժնիկովին, Նազարովան՝ դերասանուհի Լ. Յուդինին։
- Ֆիլմը դարձել է նախկին ֆրոնտային կինոօպերատորներ Ալեքսանդր և Եվգենի Ալեքսեև եղբայրների առաջին խոշոր ռեժիսորական աշխատանքը։ Հետագայում, նկարահանելով ևս մեկ ֆիլմ, նրանք այլևս չեն աշխատել գեղարվեստական կինեմատոգրաֆիայի բնագավառում՝ դառնալով արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման ռեժիսորներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 539
- ↑ «Евгений Алексеев / оператор, режиссёр, фронтовой кинооператор». csdfmuseum.ru (ռուսերեն). Музей ЦСДФ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
Գրականություն
խմբագրել- Эдер Б. А. Мои питомцы. — Иваново: Книжное издательство, 1960. — 191 с.
- Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 539. — 784 с. — 3000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Опасные тропы». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Мосфильм. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- «Опасные тропы». gosfilmofond.ru (ռուսերեն). Госфильмофонд России. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.(չաշխատող հղում)