Վսևոլոդ Գարշին
Վսևոլոդ Միխայլովիչ Գարշին (ռուս.՝ Все́волод Миха́йлович Га́ршин, փետրվարի 2 (14), 1855[1][2][3][…], Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - մարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4]), ռուս գրող, 1877 թվականին կամավոր մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին և ստացած տպավորությունները արտահայտել «Չորս օր» (1877), «Վախկոտը» (1879), «Շարքային Իվանովի հիշողություններից» (1883) պատմվածքներում։ Հայտնի են Գարշինի «Հանդիպում» (1879), «Նկարիչներ» (1879) պատմվածքները և «Կարմիր ծաղիկ» վիպակները։ Նա պատմվածքի մեծ վարպետ է։ Նրա երկերին հատուկ են հուզականությունն ու դրամատիկական լարվածությունը[5]։
Վսևոլոդ Գարշին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2 (14), 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] |
Վախճանվել է | մարտի 24 (ապրիլի 5), 1888[1][2][3][…] (33 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի[3] |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, բանաստեղծ և արվեստի քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1876)[3][2] |
Ամուսին | Նադեժդա Զոլոտիլովա[3] |
Վսևոլոդ Գարշին Վիքիքաղվածքում | |
Vsevolod Garshin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳարշինները հին ազնվականական տոհմ են` ըստ ավանդության սերված Գորշիներից (կամ Գարշիներ) Իվան III-ի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է ռազմական միջավայրում (հայրը` Միխայիլ Եգորովիչ Գարշինը (1817—1870) սպա էր), իսկ մայրը հետաքրքրվում էր գրականությամբ և քաղաքականությամբ, ազատ տիրապետում էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին և հսկայական ազդեցություն է ունեցել որդու վրա։ Գարշինի դաստիարակը եղել է Պ. Վ. Զավադսկին` 1860-ական թվականների հեղափոխական գործիչը, որի հետ հետագայում հեռացել է նրա մայրը։ Այս ընտանեկան դրաման ծանր է անդրադարձել նրա առողջության և աշխարհազգացողության վրա։
1864 թվականին Գարշինը սովորել է Սանկտ Պետերբուրգի 7-րդ գիմնազիայում։ 1872 թվականին կրթություն է ստացել ռեալական դպրոցում։ 1874 թվականին Գարշինը ավարտել է ուսումնարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի Պետական լեռնային ինստիտուտը, բայց չի ավարտել։ 1877—1878 թվականի ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան Թուրքիայի դեմ նրան կտրում է պարապմունքներից։ Նա վիրավորվում է ոտքից։ Պատերազմից հետո սպայի աստիճան է ստանում և պաշտոնաթող լինում։ Մանուկ հասակից Գարշինը ծայրաստիճան նյարդային էր և տպավորվող։ Հետագայում նա տառապում է նյարդային լարվածությունից և 33 տարեկան հասակում ինքնասպան է լինում` իրեն նետելով աստիճանավանդակից (ցած նետվելը եղել է ոչ մեծ բարձրությունից, մահը վրա է հասել մի քանի օր անց)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Азарова Н. И. Гаршин // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Венгеров С. А. Гаршин, Всеволод Михайлович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 163—164.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Гаршин, Всеволод Михайлович (ռուս.) // Русский биографический словарь — М.: 1914. — Т. 4. — С. 246—258.
- ↑ 4,0 4,1 4,2 Гаршин Всеволод Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ ՀՍՀ
- ↑ Могила В. Гаршина
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսևոլոդ Գարշին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսևոլոդ Գարշին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 701)։ |