Վռամ Եզեկի Բեջանյան (1909, Չկալով, Լոռու մարզ, Հայաստան -), հայ բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Վռամ Բեջանյան
Ծնվել է1909
ԾննդավայրՉկալով, Լոռու մարզ, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1938)
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կիրովականում։ 1938 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և մինչև 1940 թվականը աշխատել է Սիսիանում որպես առողջապահության բաժնի վարիչ։ 1941 թվականին տեղափոխվել է Կիրովական, աշխատել ընդամենը երկու ամիս։ Հունիսի 23-ին զորակոչվել է բանակ։ 1941 թվականին խորհրդային զորամիավորումների կազմում Իրանում էր, ապա տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս։ Մասնակցել է Կրասնոդարի, Թամանի, Ղրիմի ազատագրման համար մղված մարտերին, որոնցից մեկի ժամանակ վիրավորվել է։ 1943 թվականին Սիմֆերոպոլում բժշկական հանձնաժողովը որոշում է բժիշկ Բեջանյանին ուղարկել Հարավային Կովկասի զինվորական օկրուգի հրամանատարության տնօրինության տակ։ Որպես հաշմանդամ ազատվել է բանակից և եկել է Երևան։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո, 1945 թվականին ուղարկվում է Կիրովական, ուր աշխատում է 25 տարի՝ վարելով տարբեր պաշտոններ։ 1970 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 57-58։