Վուրգավան
Վուրգավան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 38 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 89 կմ հեռավորության վրա, Հագարի գետի ստորին հոսանքի ձախ ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Վուրգավան | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Վուրգավան | |
Այլ անվանումներ | Խենդեկ (1992) | |
Տվյալ կարգավիճակում | 1998 թվականից | |
Բնակչություն | 135 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վուրգավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Խանդակ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
Աշխարհագրություն Խմբագրել
Համայնքը հարթավայրային է, ունի 1275.0 հա տարածք, որից 399.6 հա գյուղատնտեսական նշանակության, 817.1 հա անտառային հողեր։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 29 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն Խմբագրել
Գյուղի ազատագրման համար կատաղի մարտեր են մղվել, որի ժամանակ էլ զոհվել է հրամանատար Վուրգ Ոսկանյանը։ Վերջինիս պատվին այն վերանվանվել է Վուրգավան։ Բնակավայրն ամբողջովին ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին։ 1994 թվականից աստիճանաբար բնակեցվել է Գարդմանքից բռնագաղթված հայերով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն Խմբագրել
2015 թվականին Վուրգավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 135 մարդ, կա 38 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 129 | 121 | 131 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային բույսերի մշակմամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Գյուղում կիսով չափ կանգուն է մնացել հինավուրց եկեղեցի, որը խորհրդային տարիներին թուրքերի համար բնակարան էր ծառայում։
Հասարարակական կառույցներ Խմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ, «Բերձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Վուրգավանի մասնաճյուղը[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 644
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 383
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |