Վույադին Բոշկով
Վույադին Բոշկով (սերբ.՝ Vujadin Boškov, 1931 թ. մայիսի 16, Բեգեչ, Հարավսլավիայի Թագավորություն - 2014 թ. Ապրիլ 27), Սերբ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել Վոյվոդինա, Սամպդորիա և Յանգ Բոյզ ֆուտբոլային ակումբներում։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Ռեալ Մադրիդը, Սամպդորիաը, Ռոման և Նապոլին, ինչպես նաև Հարավսլավիայի ազգային հավաքականը։
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Սերբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Պրոֆեսոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1931 (92 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Բեգեչ, ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 27, 2014 (82 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Նովի Սադ, Սերբիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Վույադին Բոշկովը ֆուտբոլային կարիերան սկսել է Վոյվոդինա ակումբում, որտեղ հանդես է եկել 1950-ից 1960 թթ., հարավսլավական ակումբի կազմում անցկացրել է 512 հանդիպում, որում խփել է 182 գնդակ։ 30 տարեկան հասակում Բոշկովը արտերկրում հանդես գալու իրավունք ստացավ և տեղափոխվեց իտալական Սամպդորիա, սակայն այնտեղ նա ստացավ ծանր վնասվածք, ինչը նրան թույլ չտվեց ցուցադրել իր ողջ ունակությունները։ Բոշկովը կարիերան ավարտեց շվեյցարական Յանգ Բոյզում, որտեղ հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ։
Միջազգային կարիերա խմբագրել
1951 թվականի հունիսի 25-ին Բոշկովը իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Հարավսլավիայի ազգային հավաքականում, մրցակիցը Շվեյցարիայի ազգային հավաքականն էր, հանդիպումը տեղ էր ունենում Բելգրադում։ 1952 թվականին Հարավսլավիայի հավաքականը մասնակցեց Հելսինկիում կայացած օլիմպիական խաղերին, հավաքականի կազմում ընդգրկված էր նաև Բոշկովը, թիմը հասավ մինչև եզրափակիչ որտեղ պարտվեց Հունգարիայի հավաքականին, որի առաջատարն էր Ֆերենց Պուշկաշը։ Բոշկովը երկու անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին, որտեղ անցկացրել է 7 հանդիպում, հավաքականի վերջին հանդիպումը Վույադինը անցկացրեց 1958 թվականի աշխարհի առաջնությանը, մրցակիցը Գերմանիայի հավաքականն էր։
1955 թվականի օգոստոսի 13-ին Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի 75 ամյակի կապակցությամբ Բելֆաստում կայացավ Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի հավաքականների հանդիպումը, Բոշկովը հանդես եկավ առաջինի կազմում, խաղը ավարտվեց 4։ 1 հաշվով։
Նվաճումներ խմբագրել
- Հարավսլավիայի առաջնություն՝ 1966 թ.
- Իսպանիայի առաջնություն՝ 1980 թ.
- Նիդերլանդների գավաթակիր՝ 1975վթ.
- Իսպանիայի գավաթակիր՝ 1980 թ.
- Իտալիայի գավաթակիր՝ 1988, 1989 թթ.
- Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1990 թ.
- Իտալիայի չեմպիոն՝ 1991 թ.
- Իտալիայի սուպերգավաթակիր՝ 1991 թ.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պրոֆիլը fifa.com-ում Archived 2013-12-25 at the Wayback Machine.
- Պրոֆիլը footballplayers.ru-ում Archived 2014-12-04 at the Wayback Machine.
- Հարցազրույց Բոշկովի հետ Archived 2013-06-03 at the Wayback Machine.
- Պրոֆիլը weltfussball.de-ում
- Հոդված biografieonline.it-ում
- Կենսագրություններ(չաշխատող հղում)