Վոյտեխ Միգալիկ (սլովակ.՝ Vojtech Mihálik, մարտի 30, 1926(1926-03-30)[1][2] կամ մարտի 30, 1928(1928-03-30)[3], Դոլնա Ստրեդա, Գալանտա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն - 2001[1][4][5][…], նոյեմբերի 3, 2001(2001-11-03)[3] կամ նոյեմբերի 30, 2001(2001-11-30)[2], Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ և չեխ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, քաղաքական գործիչ։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր։

Վոյտեխ Միգալիկ
Ծնվել էմարտի 30, 1926(1926-03-30)[1][2] կամ մարտի 30, 1928(1928-03-30)[3]
ԾննդավայրԴոլնա Ստրեդա, Գալանտա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն
Վախճանվել է2001[1][4][5][…], նոյեմբերի 3, 2001(2001-11-03)[3] կամ նոյեմբերի 30, 2001(2001-11-30)[2]
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիա
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Սլովակիա
ԿրթությունԿոմենսկու անվան համալսարան
ԿուսակցությունՍլովակիայի Կոմունիստական կուսակցության և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վոյտեխ Միգալիկը ծնվել է 1926 թվականին Դոլնա Ստրեդա գյուղում։ 1945-1949 թվականներին սովորել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է որպես խմբագիր։

Գրական գործունեությունն սկսել է հետպատերազմյան շրջանում։ Առաջին ժողովածուները՝ «Հրեշտակներ» (1947) և «Պլեբեյական շապիկ» (1950) իրենց վրա են կրում գրական տարբեր դպրոցների ազդեցությունը։ 1950-ական թվականներին Միգալիկը, հրաժարվելով ֆորմալիստական թեմաներից, գրում է «Երգող սիրտը» (1952) պոեմը՝ ազատագրված ժողովրդի աշխատանքի հիմնը։ Նրա վերջին շրջանի ստեղծագործությունները նվիրված են նոր բարոյականության խնդիրներին, դրանք բողոք են դոգմաներին հպատակվելու դեմ։ Նա գովերգում է մարդկային բնավորության լավագույն կողմերը[6]։

Պոեմ
  • «Ապստամբած Հոբը», 1960
Բանաստեղծական ժողովածուներ
  • «Զինված սեր», 1953
  • «Ծղոտի վրա չեմ մեռնի», 1955
  • «Արքիմեդի շրջանները», 1960
  • «Տտիպ հատապտուղներ», 1963

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1966
  • Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ, 1978
  • Աշխատանքի շքանշան, 1976
  • Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 opac.vatlib.it
  6. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Արտաքին հղումներ խմբագրել