Բացել գլխավոր ցանկը

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահը

Հնարավոր է կենդանության օրոք Մոցարտի վերջին դիմանկարն է, որը վրձնել են 1790 թվականին, Մյունխենում

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին Վիեննայում, 35 տարեկանում, կարճատև հիվանդությունից հետո: Հանգամանքները, որոնցում մահացել է Մոցարտը, առաջացրել են մի շարք վարկածներ նրա մահվան վերաբերյալ, որոնք մինչև այժմ բանավեճի առարկա են հանդիսանում: Վարկածների թվում են՝ դիտավորյալ թունավորում[1], մահ՝ մանկական հիվանդության արդյունքում[2], կամ հիվանդություն, որը ստացել է հասուն տարիքում, ինչպես նաև բժշկական սխալի հավանականություն[3]:

Վերջին հիվանդություն և մահԽմբագրել

Մոցարտի վերջին հիվանդությունը սկիզբ է առել Պրահայում, որտեղ նա մեկնել էր ղեկավարելու «Տիտոսի ողորմածությունը» օպերայի բեմադրությունը, այս մասին վկայում է Ֆրանց Կսավեր Նիմեչեկը, երգահանի կենսագրության առաջին հեղինակը[4]: Վիեննա վերադառնալուց հետո Մոցարտի վիճակն աստիճանաբար վատթարանում էր, սակայն նա շարունակում էր աշխատել. գրել է կոնցերտ կլառնետի համար նվագախմբի հետ՝ Շտադլերի համար, գրել է «Ռեքվիեմը», դիրիժորություն է արել «Կախարդական սրինգ»-ի պրիմերիայի ժամանակ՝ 1791 թվականի սեպտեմբերի 30-ին:

Նիմեչեկը նշում է նրա կնոջ՝ Կոնստանցիայի պատմությունը, այն մասին, որ մահից քիչ առաջ Պրահայում զբոսնելու ժամանակ Մոցարտը ասում էր, որ «Ռեքվիեմ» կգրի նրա համար, որ շուտով մահանալու է:

«Ես ինձ շատ վատ եմ զգում, ինձ երկար ժամանակ չի մնացել. իհարկե ինձ թույն են տվել: Ես չեմ կարողանում հրաժարվել այդ մտքից»: Ըստ Նիմեչեկի գրքի (1798 թ.)` խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-րդ կեսից ոչ շուտ, սակայն նրա երկրորդ հրատարակության մեջ (1808 թ.) նշված է, որ Պրահայում երգահանը նախազգացել էր մահը: 1829 թվականին Կոնստանցիան անգլիացի երգահան Նովելլոյին և նրա կնջը պատմել էր, որ Մոցարտը մահվանից կես տարի առաջ խոսում էր թունավորման մասին, բայց երբ նա այդ միտքը կոչել էր «անհեթեթ», Մոցարտը համաձայնել էր նրա հետ[5]:

Վերջնականապես հիվանդանալուց երկու օր առաջ Մոցարտը դիրիժորում էր «Փոքրիկ մասոնական կանտանտայի» կատարման ժամանակ: Նոյեմբերի 20-ին Մոցարտի մոտ հոդերի բորբոքում սկսվեց, նա չէր կարողանում շարժվել և ուժեղ ցավեր էր զգում: Մոցարտի մահվան մանրամասները նկարագրված են նրա վաղ կենսագրոջ և Կոնստանցիայի ապագա ամուսնու՝ Գեորգ Նիկոլաս ֆոն Նիսենի կողմից: Նիսենը վկայությունները վերցրել է նշումներից, որոնք նրան էր հանձնել Կոնստանցիայի քույրը՝ Սոֆի Վեբերը: Նրա վկայությամբ «հիվանդությունը սկսել է ձեռքերի և ոտքերի այտուցմամբ, որոնք գրեթե կաթվածահարվել էին, ավելի ուշ սկսվել էին փսխման նոպաներ: Մահից երկու ժամ առաջ նա բացարձակ գիտակցության մեջ էր»: Նրա մարմինը այնպես էր այտուցվել, որ նա այլևս ունակ չէր նստել կամ շարժվել առանց օգնության: Նրան բուժող բժիշկը Նիկոլաս Կլոսետն էր (գերմ.՝ Nicolaus Closset)` 1789 թվականից նրանց ընտանեկան բժիշկը: Խորհրդածության համար նա հրավիրել էր Վիեննայի հանրապետական հիվանդանոցի բժիշկ Սալաբային (գերմ.՝ Mathias von Sallaba): Վերջին հիվանդության ընթացքում օգտագործել էին բոլոր այն միջոցները, որոնք հասանելի էին տվյալ ժամանակաշրջանի բժշկությանը. փսխադեղ, սառը թրջոցներ, արյունառություն: 1784 թվականի դեկտեմբերին հիվանդի մահվան դեպքում բուժող բժիշկը նրա մայրենի լեզվով տանը գրություն էր թողնում, որտեղ հասկանալի, ոչ մասնագիտական ձևով նշում էր հիվանդության տևողությունն ու բնույթը[6]:

Մոցարտը մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին` կեսգիշերին: Ականատեսների վկայությամբ կինը պառկել է ամուսնու կողքին, նրա անկողնում, որպեսզի վարակվի նույն հիվանդությամբ և մահանա նրա հետ[7]:

ՀուղարկավորությունԽմբագրել

Մոցարտի թաղման արարողությունը ղեկավարում էր նրա ընկեր և հովանավոր, մասսոնական ժողովարանի բարոն Գոտֆիրդ վան Սվետենը: Համարվում է, որ Սվիտենը պատվիրել է 3-րդ կարգի թաղում` Յոզեֆ կայսեր սահմանած կանոնների համապատասխան[8]:

Կոնստանցիան հիվանդացել էր և ամուսնու թաղմանը չէր մասնակցել: Դեկտեմբերի 6-ին երգահանի աճյունը տեղափոխվել էր Սուրբ Ստեփանոսի տաճար, որտեղ կատարվել է եկեղեցական արարողությունը: Սակավամարդ արարողությանը մասնակցել են վան Սվիտենը, Սալերին, Զյուսմայերը, սպասավոր Յոզեֆ Դայները, կապելմեյստեր Ռոզերը, թավջութակահար Օրսլերը[9][10]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Геннадий Смолин Гений и злодейство // «Вокруг Света». — 2006. — № 1.
  2. «Моцарта убил не Сальери, а собственная мать?»։ «Аргументы и Факты» Aif.ru։ Վերցված է 2014-08-17 
  3. Николай Фёдоров Моцарт: убийство со многими неизвестными // «Вокруг Света». — 2015. — № 1.
  4. Штейнпресс, 1980, էջ 54
  5. Штейнпресс, 1980, էջ 60
  6. Штейнпресс, 1980, էջ 43, 46—47
  7. Аберт, 1990, էջ 375—376
  8. Саква, 1990, էջ 503
  9. Аберт, 1990, էջ 376
  10. Корти, 2005, էջ 16


ԳրականությունԽմբագրել

  • Аберт Г. В. А. Моцарт / Пер. с нем., вступ. статья, коммент. К. К. Саквы. — 2-е изд.. — М.: Музыка, 1990. — Т. 4. — 559 с. — ISBN 5-7140-0213-6
  • Саква К. К. Комментарии // Аберт Г. В. А. Моцарт / Пер. с нем., вступ. статья, коммент. К. К. Саквы. — 2-е изд.. — М.: Музыка, 1990. — Т. 4. — С. 423—512.
  • Григорьев А. Болезнь и смерть Моцарта // Будь здоров! : журнал. — 1995. — № 7.
  • Григорьев А. Болезнь и смерть Моцарта // Будь здоров! : журнал. — 1995. — № 8.
  • Корти М. Сальери и Моцарт. — СПб.: Композитор, 2005. — 160 с. — ISBN 5-7379-0280-3
  • Кушнер Б. В защиту Антонио Сальери // «Вестник» № № 14—19 (221—226). [1]
  • Лихтенштейн Е.. История болезни и смерти Моцарта.
  • Ломунова М. Моцарт и Сальери: Встреча через два века // Наука и религия : журнал. —М., 2002. — № 10. — С. 26—28.
  • Трахтенберг И. Загадка болезни и смерти Моцарта // Зеркало недели : еженедельная газета. —Киев., 2001. — № 30 [354] 11—15 августа.
  • Штейнпресс Б. Миф об исповеди Сальери // Советская музыка : журнал. — 1963. — № 7.
  • Штейнпресс Б. Очерки и этюды / Общ. редакция С. В. Аксюка. Предисловие доктора искусствоведения Ю. Н. Тюлина. Рецензенты: доктор искусствоведения Г. В. Келдыш, доктор искусствоведения И. В. Нестьев. — М.: Советский композитор, 1980. — 352 с.
  • Andreas P. Otte, Konrad Wink. Kerners Krankheiten grosser Musiker: die Neubearbeitung. Schattauer Verlag, 2008, s. 451, 17—80. 6 Auflage wurde neu bearbeitet von isbn 978-3-7945-2601-7 [2]

Արտաքին հղումներԽմբագրել