Վոլգոդոնսկի էկոլոգիական-պատմական թանգարան
Վոլգոդոնսկի էկոլոգիական-պատմական թանգարան (ռուս.՝ Волгодонский эколого-исторический музей, 1969-2003 թթ.` Վոլգոդոնսկի քաղաքային գավառագիտական թանգարան), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում։
Վոլգոդոնսկի էկոլոգիական-պատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռոստովի մարզ |
Վայր | Վոլգոդոնսկ |
Հասցե | ул. Ленина, 52 և ул. Рабочая, 11 |
Հիմնադրվել է | 1969 |
Կայք | veimmuseum.ru(ռուս.) |
Պատմություն
խմբագրելԹանգարանը ստեղծվել է որպես ժողովրդական քաղաքային գավառագիտական թանգարան 1969 թվականի փետրվարին[1]։ 1977 թվականի հունվարին այն վերափոխվել է Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանի մասնաճյուղի։ 1993 թվականի հոկտեմբերի 23-ին թանգարանին տրվել է անկախ կարգավիճակ[2]։ 2003 թվականի հուլիսի 30-ին այն վերանվանվել է «Վոլգոդոնսկի էկոլոգիական-պատմական թանգարան» պետական տարածաշրջանային մշակութային հաստատություն[3]։
Ներկայումս թանգարանն ունի երեք ստորաբաժանումներ`
Վոլգոդոնսկ քաղաքի կենտրոնում գտնվող 2 կառույց 12 ցուցասրահներով և առանձին էթնոգրաֆիկ համալիր` «19-րդ դարի կազակակական խրճիթ» կից շինության հետ, որի տարածքում 2003 թվականի սեպտեմբերի 19-ին բացվել է Դոնի Ժողովրդական մշակույթի, արհեստների և կենցաղի պատմության թանգարանի բացումը[4]։
Թանգարանն ունի 6 բաժին` գիտա-ֆոնդային, գիտա-ազգագրական, գիտական-ցուցադրության, գիտա-կրթական, տեխնիկական, տնտեսական։ Թանգարանն ունի նաև գիտական գրադարան և գիտա-վերականգնման արհեստանոց։ Տարիների ընթացքում թանգարանը կուտակել է զգալի ֆոնդային հավաքածու` ավելի քան 100 հազար միավոր, որոնք ներկայացված են թեմատիկ հավաքածուներով` ռուսական և դոնի սրբապատկերներ, 15-րդ դարից մինչև 20-րդ դարասկզբի մետաղապլաստ պաշտամունքային առարկաներ, գեղարվեստական և կենցաղային մետաղ, խեցեղեն և ապակի, խորհրդային, ռուս և արտասահմանյան նկարիչների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ Նիկոլայ Ժուկովի և Ի. Յազևի ստեղծագործություններից, նյութեր Քաղաքացիական և Հայրենական պատերազմից[5]։
Թանգարանում կազմակերպվում են թեմատիկ Էքսկուրսիաներ[6]։
«Պատրաստման քայլեր»` Վոլգա-Դոնի նավահանգիստների և Ցիմլյանսկի հիդրոէլեկտրոկայանի ստեղծման պատմությունը, որի շնորհիվ ստեղծվեց Վոլգոդոնսկ քաղաքը։ Ցուցահանդեսում ներառված են լուսանկարներ, փաստաթղթեր, այս մեծ կառույցի մասնակիցների անձնական իրեր։
«Դարերի խորքից»` ցուցանմուշներ քարի, բրոնզի, երկաթե դարաշրջաններից, ինչպես նաև միջնադարից։
«Դոնի կազակների ողբերգությունը 1917-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ»։
«Դոնյան ուղղափառ սրբապատկեր»
«1941-1945 թթ. Հայրենական պատերազմի տարիներին Ռոստովի մարզի արևելյան շրջանը»
«Դոնի տաճարները» ցուցադրությունում ներկայացված է Սուրբ ծննդյան (1902 թ. կառույց), Սուրբ Երրորդություն եկեղեցու (1896 թ.) և Համբարձման եկեղեցու (1914 թ.) մակետները։ Ցուցադրությունը ներառում է նաև եկեղեցական գրքեր, հին ձեռագրեր[6]։
Ամեն տարի թանգարանն ունենում է ավելի քան 125 հազար այցելու։ Գիտա-կրթական գործունեության ավանդական ձևերին զուգընթաց (էքսկուրսիաներ, դասախոսություններ, թեմատիկ թանգարանային դասեր և երեկոներ), թանգարանն աչքի է ընկնում պատմական, էթնոգրաֆիկ և էկոլոգիական կողմնորոշմամբ թատերական ներկայացումներով[5][7][8]։
Հասցե
խմբագրելԻ սկզբանե թանգարանը գտնվել է ԽՍՀՄ 50-ամյակի փողոցի 2 հասցեում[9]։ Այժմ թանգարանը տեղակայված է երեք հասցեներում`
- Լենինի փողոց 52[10]
- Ռաբոչայա փողոց 11
- Լենինի փողոց 53
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Решение № 64 от 26.02.1969 года исполкома Волгодонского городского совета депутатов трудящихся
- ↑ Постановление № 422 от 23 октября 1993 года Главы Администрации Ростовской области «О преобразовании филиалов государственных музеев области в самостоятельные музеи»
- ↑ Постановление № 370 от 30.07. 2003 года Администрации Ростовской области государственное учреждение культуры
- ↑ «Волгодонский эколого-исторический музей | оВолгодонске.ru» (ռուսերեն). ovolgodonske.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «Место встречи с искусством — эколого-исторический музей Волгодонска». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «Экскурсии». veimmuseum.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Ночь в музее в Волгодонском эколого-историческом музее». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Волгодонский эколого-исторический музей
- ↑ «В Волгодонске решают судьбу бывшего музея». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «ВЭИМ приглашает в новое здание». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.