Վոլանդը (ռուս.՝ Воланд), Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի գլխավոր հերոսներից մեկն է։

Վոլանդ
Վոլանդը «Արբաթ» թատրոնի բեմադրությունում
Տեսակչար ոգի գեղարվեստական ստեղծագործության մեջ և գրական հերոս
ՀեղինակՄիխայիլ Բուլգակով
Ստեղծագործություն«Վարպետը և Մարգարիտան»
Ներկայացված էՎարպետը և Մարգարիտան
Սեռարական
Դերը կատարել ենԱլեն Կյունի, Gustaw Holoubek?, Վալենտին Գաֆտ, Միխայիլ Կոզակով, Օլեգ Բասիլաշվիլի, Ալեքսանդր Գրադսկի և Իվան Օժոգին

Անուն խմբագրել

Վոլանդ Բուլգակովան իր անունը ստացել է գետևյան Մեֆիստոֆելեսից։ «Ֆաուստ» պոեմում այն հնչում է ընդամենը մեկ անգամ, երբ Մեֆիստոֆելը խնդրում է անմաքուր ուժերին բաժանվել և ճանապարհ տալ իրեն՝ «Ազնվական Վոլանդն է գալիս»։ Հին գերմանական գրականության մեջ չորտին այլ կերպ էլ էին անվանվում՝ Ֆալանդ։ Այն երևում է նաև «Վարպետ և Մարգարիտա»-ի մեջ, երբ աշխատակցուհին չի կարողանում հիշել մոգի անունը՝ «...միգուցե Ֆալա՞նդ»։ 1929-1930 թվականների «Վարպետը և Մարգարիտան» վեպի խմբագրությունում Վոլանդի անունը նրա այցեքարտում ամբողջությամբ լատինատառ է վերարտադրվել՝ «D-r Theodor Voland»: Վերջին տեքստում Բուլգակովը հրաժարվել է լատիներեն տարբերակից՝ Իվան Անտունը պատրիարքականի վրա հիշում է միայն ազգանվան առաջին տառը՝ W («դուբլ-վե»)[1]։

Արտաքին տեսք խմբագրել

«...վերոնշյալը չէր կաղում և ոչ մի ոտքով, նա ոչ հսկա էր, ոչ էլ թզուկ, նա ուղղակի բարձրահասակ էր։ Ինչ վերաբերվում է ատամներին, ձախ կողմում նա պլատինային մետաղաշապիկ ուներ, իսկ աջ կողմում՝ ոսկյա։ Նա արտասահմանյան մոխրագույն թանկարժեք կոստյումով էր և նույն գույնի կոշիկներով։ Մոխրագույն բերետը նա ձախ ականջին էր թեքում։ Արտաքինից քառասուն և ավելի տրիքի էր երևում։ Հարթ սափրված էր։ Սևահեր։ Աջ աչքը սև էր, իսկ ձախը չգիտես ինչու կանաչ։ Ունքերը սև էին, բայց մեկը մյուսից բարձր։»

Տեղը վեպի աշխարհում խմբագրել

 
Վոլանդ և Մարգարիտա

Վեպում ասվում է, որ Վոլանդը խավարի ուժերի տիրակալն է, որը հակադրվում է Յեշուային, լույսի ուժերի տիրակալին։ Վեպի հերոսները Վոլանդին անվանում են Դև կամ Սատանա։ Այնուամենայնիվ, Բուլգակովի տիեզերքի տիեզերագրությունը տարբերվում է ավանդական քրիստոնեականությունից[2][3]՝ ինչպես Հիսուսն, այնպես էլ Սատանան այս աշխարհում այլ են, դրախտն ու դժոխքը չեն հիշատակվում, իսկ «աստվածների» մասին ասվում է հոգնակի թվով։ Գրականագետները վեպի աշխարհում մանիքեական կամ գնոստիկ գաղափարախոսության նմանություն են գտել[4][5][6], ըստ որի՝ աշխարհում ազդեցության ոլորտները հստակ բաժանված են լույսի և խավարի միջև[2], դրանք իրավահավասար են, և մի կողմը չի կարող, ուղղակի իրավունք չունի՝ խառնվել մյուս կողմի գործերին։ Վոլանդը չի կարող ներել Ֆրիդին, իսկ Յեշուան չի կարող իր մոտ Վարպետին վերցնել։ Պիղատոսի ներումը Վոլանդը նույնպես չի կատարում, այլ հավատում է Վարպետին։

Վոլանդն ի տարբերություն քրիստոնեական «ստի Հոր», ազնիվ է, արդար և նույնիսկ մի քիչ էլ երախտապարտ։ Քննադատ Վ. Յ. Լակշինը նրան անվանում է «երկնային (բայց մոտիվացված) դաժան բարկություն»[7]։ Ս. Դ. Դովլաթովն ասում էր, որ Վոլանդը ոչ թե չարիք այլ արդարություն է մարմնավորում[8]։ «Բուլգակյան Վոլանդը զուրկ է չարիք փափագող խավարի իշխանի ավանդական կերպարից և իրականացնում է ինչպես պատժիչ գործողություններ «հատուկ» չարիքի համար, այնպես էլ հատուցումների ակտեր (ստեղծագործություններ)՝ դրանով իսկ արարելով երկրի գոյության մեջ բացակայող բարոյական օրենքը»[5]։

Վոլանդը կատարում է իր խոստումներն, ընդ որում կատարում է նույնիսկ Մարգարիտայի երկու ցանկությունները՝ խոստացված մեկի փոխարեն։ Նա և իր պալատականները չեն վնասում մարդկանց՝ պատժելով միայն անբարոյական արարքներ կատարողներին՝ ագահություն, մատնություն, քծնանք, կաշառակերություն և այլն[9]։ Օրինակ՝ ՆԳԺԿ-ի աշխատակիցների հետ կատվի փոխհրաձգության ժամանակ ոչ ոք չի տուժել։ Նրանք չեն զբաղվում «ոգու գայթակղություններով»։ Վոլանդն ի տարբերություն Մեֆիստոֆելի, հեգնական է, բայց ոչ կեղտոտ, հակված է չարության, ծիծաղում է Բերլիոզի և Անտունի վրա, հյութի բուֆետչիկի վրա (տասնութերորդ գլուխ)։ Ընդ որում, նա ավելորդ դաժանություն չի դրսևորում, հրամայում է վերադարձնել աղքատ ելույթավար Բենգալսկու գլուխը, Մարգարիտայի խնդրանքով ազատում է Ֆրիդային (որը սպանել է իր երեխային) պատժից։ Վոլանդի և նրա շքախմբի շատ արտահայտություններ անսովոր են քրիստոնեական Դևի համար՝ «պետք չէ լռել ... ստել...», «ինձ նա դուր չի գալիս, նա հրճվում է և թքում...», «գթությունը թակում է նրանց սրտերը»։

Այսպիսով, Վոլանդի դերը վեպի աշխարհում կարելի է սահմանել որպես «չարիքի պահապան»։ Ում մեջ մտել է չար ոգին, նա դառնում է նրա ենթական։ Վոլանդն ինքը, ի տարբերություն քրիստոնեական Սատանայի, չի տարածում չարը[10], միայն հետևում է նրան, և անհրաժեշտության դեպքում՝ կասեցնում և արդարացիորեն դատում է (օրինակ՝ Բարոն Մայգելին, Ռոմանին, Լիխոդեևին և Բենգալյանին)։ Ուղղափառ փիլիսոփա Ալեքսանդր Մենը բացատրում է՝ «Վոլանդն, ով հանդես է գալիս Սատանայի դիմակով. ի՞նչ է նա Սատանա է։ նա բարոյականի վերաբերյալ նորմալ պատկերացումներ ունի։ Չէ որ նա ոչ Վարենուհի է, ոչ Լեխոդեացի. ահա թե ովքեր են դևերը՝ նա նորմալ է։ Դրանք ընդամենը դիմակներ են»[11]։

Սիմվոլիկա խմբագրել

Թատերական խմբագրել
 
Ձախից աջ՝ Իվան Անտուն, պրոֆեսոր Վոլանդ, Միխայիլ Բերլիոզը «Գեշեր» թատրոնի բեմահարթակում

Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի շատ հետազոտողներ նշում են Վոլանդի կերպարով թատերական օպերային մոտիվները։ Նրա կերպարը օժտված է հագուստի և վարքի որոշ վառ, մի քիչ անբնական դետալներով։ Տպավորիչ տեսքը և անսպասելի անհետացումները, անսովոր տարազները, նրա ցածր ձայնի մշտական տոնը, նրա կերպարին հաղորդում են թատերական պայծառություն, խաղի և դերասանության տարրեր։

Այս առումով Վոլանդի կերպարի հետ համապատասխանում են Բուլգակովի «Թատերական վեպ»-ի որոշ կերպարներ։ Մասնավորապես, անկախ թատրոնի ուսումնական բեմի ռեժիսոր Քսավերիա Բորիսովիչ Իլչինը Մաքսուդովին է ներկայացնում՝ «ֆոսֆորային լույսով» լուսավորվածությունը։ Ավելի սերտորեն կապված է Վոլանդի հետ մեկ այլ կերպար, խմբագիր-հրատարակիչ Իլյա Իվանովիչ Ռուդոլֆին, որի անսպասելի մուտքը Մաքսուդովի բնակարան «Ֆաուստի» հնչյունների ներքո «Վարպետը և Մարգարիտան» վեպում քշում է Վոլանդին։

Դուռը բացեցի և ես սառեցի սարսափից։ Դա նա էր, անկասկած։ Մթնշաղում ինձնից բարձր հայտնվել էր իշխանական քթով, ընդգծված հոնքերով նրա դեմքը։ Ստվերները խաղում էին և ինձ թված, որ քառակուսի ծնոտի տակ կախված է սուր և սև մորուսը։ Բերետը թեքված էր ձախ ականջին։ Բայց գիրչը՝ ճիշտ է, չի՛ երևացել:
 
Ձախից աջ՝ Իվան Անտուն, պրոֆեսոր Վոլանդ, Միխայիլ Բերլիոզը Սևերոդվինի դրամատիկական թատրոնում
«Դիվայնություն» խմբագրել

Վեպում տեղի ունեցող իրադարձությունների նկարագրության մեջ անընդհատ կրկնվող բառերը, տանում են դեպի մութ ուժերի կողմ։ Սկսած հենց առաջին գլխում, հերոսները իրենց ելույթում կրկնում են դժոխք բառը։ «Ամեն ինչ դժոխք են նետում...», «Ֆու, դու գրող ես...», «Ի՞նչ գրող է նրան պետք», «Գրողը նրան տանի», «Գրողը լսում է ամեն բան»։ Այս «սատանայական» բառերը կրկնվում են ամբողջ վեպի ընթացքում։ Մոսկվայի բնակիչները կարծես Սատանային կոչ են անում և նա չի կարող հրաժարվել հրավերից։ Սակայն բոլոր այդ դրդապատճառները մութ ուժերի, Մոսկվայի և բնակիչների հետ է կապված և ոչ թե կոնկրետ Վոլանդի։

Լուսին խմբագրել

Վեպի ընթացքում Վոլանդին է հետևում Լուսինը։ Նրա լույսը միշտ ուղեկցում էր մութ ուժերի ներկայացուցիչներին, քանի որ նրանց բոլոր մութ գործերը կատարվում էին գիշերվա ընթացքում։ Բայց Բուլգակովի վեպում Լուսինը այլ իմաստ է ձեռք բերում. այն իր մեջ կրում է մերկացնող գործառույթ։ Նրա լույսի ներքո ի հայտ են գալիս մարդկանց իրական հատկանիշները։ Լուսնի լույսը Մարգարիտին վհուկ է դարձնում։ Առանց դրա նույնիսկ Ազազելի կախարդական քսուկը չէր գործում։

Պուդել խմբագրել

Պուդելը ուղիղ ակնարկ է Մեֆիստոֆելին և այն հանդիպում է մի քանի անգամ։ Հենց առաջին գլխում, երբ վեհ Վոլանդը ցանկացավ շան գլխով զարդարել իր ձեռնափայտ շպագը այն ժամանակ, երբ Մեֆիստոֆելն ինքն իրեն մտցրեց պուդելի կաշվի մեջ։ Այնուհետեւ պուդելը հայտնվում է բարձի վրա, որի վրա Մարգարիտան դնում է ոտքը պարահանդեսի և թագուհու ոսկե մեդալիոնի արարողության ժամանակ։

Ենթադրյալ նախատիպեր խմբագրել

Բուլգակովը կտրականապես հերքել է, որ Վոլանդի կերպարը որևէ նախատիպ ունի։ Ս. Ա. Երմոլինսկու հիշողություններով Բուլգակովն ասել է՝ «Չեմ ուզում երկրպագուներին առիթ տալ նախատիպեր փնտրելու։ Վոլանդը ոչ մի նախատիպ չունի»[12]։ Այնուամենայնիվ, այն հիպոթեզները, որ Վոլանդի կերպարն ունի որոշակի իրական նախատիպ, բազմիցս են բարձրաձայնվել։ Ավելի հաճախ որպես թեկնածու ընտրում են Ստալինին։ Ըստ Վ. Յ. Լակշինի՝ «դժվար է պատկերացնել ավելի հարթ, միաչափ, հեռու արվեստի բնությունից, քան բուլգակովյան վեպի նման մեկնաբանությունը»[13]։

Մեֆիստոֆելը «Ֆաուստ» ողբերգությունից խմբագրել

Վոլանդի հնարավոր նախատիպը՝ Գյոթեի Մեֆիստոֆելեսն է։ Այս կերպարից էլ Վոլանդը ստանում է իր անունը, բնավորության որոշ գծեր և բազմաթիվ նիշեր, որոնք նկատելի են Բուլգակովի վեպում (օրինակ՝ շպագան և բերետը, սմբակները և նալերը, որոշ արտահայտություններ և այլն)։ Մեֆիստոֆելի խորհրդանիշները ներկա են ամբողջ վեպում, բայց դրանք սովորաբար վերաբերում են միայն Վոլանդի արտաքին հատկանիշներին։ Բուլգակովյան տարբերակում նրանք ձեռք են բերում այլ մեկնաբանություններ կամ պարզապես չեն ընդունվում որպես հերոսներ։ Դրանով Բուլգակովը ցույց է տալիս Վոլանդի և Մեֆիստոֆելի միջև եղած տարբերությունը։

Ստալին խմբագրել

Դրամատուրգ Էդվարդ Ռադզինսկու կարծիքով, Վոլանդի նախատիպը Իոսիֆ Ստալինն է՝

Իզուր չէ, որ Բուլգակովը գրել է «Վարպետը և Մարգարիտան» վեպը։ Ինչպես հայտնի է այս վեպի գլխավոր հերոսը՝ Վոլանդ անունով սատանան է։ Բայց այս դևն արտասովոր է։ Վեպը բացում է Գյոթեից էպիգրաֆը՝ «...այսպիսով ո՞վ ես դու վերջապես. - Ես այն ուժի մի մասն եմ, որ հավերժ չարիք է ուզում և հավիտյան բարիք է գործում»

Հայտնվելով Մոսկվայում՝ Վոլանդն իր ողջ դիվային ուժը թափում է անօրինականություն գործած իշխանավորների վրա։ Վոլանդը հաշվեհարդար է տեսնում նաև Վարպետին հալածողների հետ։

1937 թվականի ամառային կիզիչ արևի տակ, մոսկովյան առօրյայում, երբ մի այլ դև իրականացնում էր դիվային հերթական գործողությունները, երբ մեկը մյուսի հետևից կործանվում էին Բուլգակովի գրական թշնամիները, Վարպետը գրում էր իր հերթական վեպը ... այնպես որ դժվար չէ հասկանալ, թե ով էր կանգնած Վոլանդի կերպարի հետևում:

Ստալինի վերաբերմունքը Մ. Ա. Բուլգակովին և նրա ստեղծագործության նկատմամբ հայտնի է Ստալինի ի պաշտպանություն Բուլգակովի «Պատասխան Բիլ-Բելոցերկովսկուն» 1929 թվականի փետրվարի 2-ին ուղարկված նամակի[14], ինչպես նաև նրա բանավոր ելույթներից Ստալինի և ուկրաինացի գրողների խմբի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 1929 թվականի փետրվարի 12-ին[15][16]։

Քրիստոսի երկրորդ գալուստը խմբագրել

Հիմնական աղբյուրը[17]՝

Կա մի տարբերակ, որ Վոլանդի կերպարն ունի բազմաթիվ քրիստոնեական հատկություններ։ Մասնավորապես, այս տարբերակը հիմնված է Վոլանդի և Յեշուայի նկարագրության որոշ մանրամասների համեմատության վրա։ Յեշուան պրոկուրատորին ներկայացել է ձախ աչքի տակ մեծ կապտուկով, իսկ Վոլանդի աջ աչքը «դատարկ էր, մեռած»։ Յեշուայի բերանի անկյունում քերծվածք կար, իսկ Վոլանդի «բերանի անկյունը ձգված էր դեպի ներքև»։ Յեշուան սյան վրա վառված էր, իսկ Վոլանդի «դեմքը կարծես դարերով վառվել էր արևի ճառագայթներից»։ Յեշուայի պատառոտված քիտոնն աստիճանաբար վերածվում էր կեղտոտ կտորի, որից հրաժարվում էին նույնիսկ դահիճները։ Վոլանդը պարահանդեսի առաջ կանգնած էր «գիշերային մեկ վերնաշապիկով, որի ձախ ուսին կարկատան կար»։ Հիսուսին Մեսիա էին անվանում, Վոլանդին՝ պարոն։

Այս տարբերակը նույնպես երբեմն համեմատվում է վեպի որոշ տեսարանների և աստվածաշնչյան որոշ մեջբերումների հետ։

Հիսուսն ասել է՝ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ»։ Վոլանդն հայտնվել է այն ժամանակ, երբ խոսվում էր Հիսուսի մասին՝

-Թույլ տվեք նստել - քաղաքավարի խնդրեց օտարերկրացին, իսկ մյուսները ինչ-որ կերպ ակամա տեղափոխվեցին, նստելու տեղ ազատելով նրան, օտարերկրացին նստեց նրանց միջև և անմիջապես զրույցի բռնվեց:

Վերջապես խոսակցության ընթացքում Վոլանդը հաստատում է Հիսուսի գոյության մասին՝ «ի նկատի ունեցեք, որ Հիսուսը գոյություն է ունեցել»[18]։

Վոլանդի կերպարը արվեստում խմբագրել

Ֆիլմերում խմբագրել
Երաժշտության մեջ խմբագրել
  • КняZz խմբի երգ - «Վոլանդը ճիշտ է»
  • Արիա խմբի երգ - «Խավարի իշխանի պարահանդես»

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Воланд :: Воланд, князь тьмы, дьявол, сатана, дух зла и повелитель теней, Meфистофель, Фауст, Иоганн Вольфганг Гёте, Шарля Гуно, Junker Voland kommt, Faland, Театр Варьете, D-r Theodor Voland, Демонологии, Мастер и Маргарита, Азазелло, Аль Пачино, Адвокат дьявола». www.bulgakov.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 Галинская Ирина. Альбигойские ассоциации в «Мастере и Маргарите» М. А. Булгакова. // И. Галинская. Загадки известных книг. М.: Наука, 1986.
  3. Зеркалов А. Воланд, Мефистофель и другие. // Наука и религия. 1987. № 8.
  4. Круговой Г. Гностический роман М. Булгакова // Новый журнал. 1979. № 134(Март). С.47-81.
  5. 5,0 5,1 Белобровцева И., Кулыос С. Роман М. Булгакова «Мастер и Маргарита». Комментарий. — М.: Книжный Клуб 36.6, 2007. — С. 141. — 496 с. — ISBN 978-5-98697-059-2
  6. Омори Масако. Роман М. А. Булгакова «Мастер и Маргарита» в контексте религиозно-философских идей В. С. Соловьёва и П. А. Флоренского Արխիվացված 2012-04-27 Wayback Machine (диссертация). М.: 2006.
  7. Лакшин В. Я. Мир Михаила Булгакова. М. 1996. С. 57.
  8. Генис А. Довлатов и окрестности. «Новый мир», № 7 (1998).
  9. Яновская Л. Творческий путь Михаила Булгакова. — М.: Сов. писатель, 1989. С. 274—278.
  10. Палиевский П. Последняя книга Булгакова. В сб. «Литература и теория», М.: 1974, стр. 190: «Нигде не прикоснулся Воланд, булгаковский князь Тьмы, к тому, кто сознаёт честь».
  11. «Пирог со вкусом Сатаны». Независимая газета. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  12. Чудакова М. О. Жизнеописание Михаила Булгакова. — 2-е изд., доп. — М.: Книга, 1988. С. 462.
  13. Лакшин В. Я. Роман “Мастер и Маргарита” // Новый мир. - 1968 - № 6.
  14. Сталин И. В. Сочинения Արխիվացված 2012-05-13 Wayback Machine. — Т. 11. — М.: ОГИЗ; Государственное издательство политической литературы, 1949. С. 326—329
  15. Владимир СКАЧКО, Анти-Булгаков по наследству. «Мытци-нацики» никому не прощают таланта(չաշխատող հղում). — Kіевскій ТелеграфЪ. — 14 — 20 августа 2009 № 33 (483)
  16. Новиков В. В. Михаил Булгаков — художник Արխիվացված 2009-12-03 Wayback Machine. — 2004, Русофил — Русская филология.
  17. Борис Соколов Нечистая сила — добрая или злая? // Расшифрованный Булгаков. Тайны «Мастера и Маргариты». — М: Эксмо, 2005. — С. 235—398. — 4100 экз. — ISBN 5-69910759-2
  18. Бузиновский С., Бузиновская О. Тайна Воланда: опыт дешифровки. — СПб.: Лев и Сова, 2007. — С. 6-11.