Վիենտյան[1][2] (ֆր.՝ vjɛ̃ˈtjan; լաոս.՝ ວຽງຈັນ, Վիանգ Չան, լաոս.՝ ʋíəŋ tɕàn; թաի.՝ เวียงจันทน์, Վիանգ Չան, թաի.՝ wiəŋ tɕan, կխմեր.՝ វៀងច័ន្ទ, Վիենգ Չան), Լաոսի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է Մեկոնգ գետի վրա, Թայլանդի հետ սահմանից փոքր-ինչ հեռավորության վրա։

Քաղաք
Վիենտյան
ວຽງຈັນ
ԵրկիրԼաոս Լաոս
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1560 թ.
Մակերես3920 կմ²
ԲԾՄ174±1 մետր
Բնակչություն754 000 մարդ (2009)
Ագլոմերացիա600 000
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ+856
Վիենտյան (Լաոս)##
Վիենտյան (Լաոս)

Մայրաքաղաք է 1563 թվականից[3]։ Երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է։ Բնակչությունը՝ 797 130 (2012)[4]։ 2009 թվականին Վյետնանը հյուրընկալել է Հարավարևելյան Ասիայի 25-րդ խաղերը։

Անվանում խմբագրել

Քաղաքի անվանումը թարգմանվում է պալի լեզվից՝ որպես «ճանդակի ծառի քաղաք», ինչի մասին վկայում են հին լաոսերենով արված արձանագրությունները։

Ժամանակակից լաոսերենում քաղաքի անվանումը գրվում է նրա արտասանության ուղղագրությամբ, որն առաջացնում է անվանման մեկնաբանման զանազան տարբերակներ։ Բազմաթիվ լաոսցիներ պնդում են, որ անվանումը թարգմանվում է որպես «Լուսնի քաղաք»․ սա պայմանավորված է նրանով, որ «լուսին» (ຈັນ կամ ຈັນທຣ໌ ― չանդանից चन्द्र սանսկրիտին) և «ճանդակի ծառ» (ຈັນ կամ ຈັນທນ໌ ― չանդանից चन्दन սանսկրիտին) բառերը ժամանակակից լաոսերենում գրվում և արտասանվում են նույնությամբ՝ Չան։

Նմանօրինակ նշանակությունը («ճանդակի ծառի քաղաք») քաղաքն ունի և թաիլանդերենում (เวียงจันทน์) և կխմերերենում (វៀងចន្ទន៍)։ «Վիենտյան» բառի ռոմանականացված արտասանությունն ունի ֆրանսիական ծագում և կապված է ֆրանսերենում չոր «Չ»-ի արտասանման դժվարության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: Լույս. էջ II, 354.
  2. Հայկական սովետական հանրագիտարան, հտ. 11, էջ 428
  3. «Vientiane». Farlex Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Population and Demography». Lao Statistics Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիենտյան» հոդվածին։