Վյաչեսլավ Իվանովիչ Շչոգոլև (ռուս.՝ Вячеслав Иванович Щёголев, դեկտեմբերի 30, 1940(1940-12-30)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 9, 2022(2022-10-09)[2], Pushchino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային շաշիստ, միջազգային գրոսմայստեր (1960), շաշկիի աշխարհի կրկնակի չեմպիոն (1960, 1964), ԽՍՀՄ քառակի չեմպիոն[3], ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Վյաչեսլավ Շչոգոլև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ և շաշկիստ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 30, 1940(1940-12-30)[1]
Ծննդավայր՝Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 9, 2022(2022-10-09)[2] (81 տարեկան)
Մահվան վայր՝Pushchino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Վյաչեսլավ Շչոգոլևը ծնվել է բանվորի ընտանիքում։ Մանկուց զբաղվել է շաշկիով, նախ 64 վանդականոց, ապա՝ 100։ 1959 թվականին Շչոգոլևը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1960 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորից 1964 թվականին, Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը՝ 1963, 1964 և 1976 թվականներին։ Աշխարհի առաջնություններում Վյաչեսլավ Շչոգոլևը երեք անգամ արծաթե և երկու անգամ բրոնզե մեդալակիր է դարձել։ Այլ մրցաշարերում եղել է հաղթող ու մրցանակակիր։

2010 թվականին Վյաչեսլավ Շչոգոլևը հաղթող է ճանաչվել Եվրոպայի վետերանների կայծակնային առաջնությունում, իսկ 2011 թվականին «Mo & Z Volendam» ակումբի հետ դարձել է Հոլանդիայի ակումբային առաջնության հաղթող։

2012 թվականին ավտովթարի հետևանքով մահացել է նրա կինը, որից հետո Շչոգոլևը դադարել է մասնակցել մրցաշարերին[4]։

«Սկսնակներից մինչև չեմպիոն» (ռուս.՝ «От новичка до чемпиона») գրքի հեղինակն է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Щёголев Вячеслав Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 https://vk.com/wall-193638250_1758
  3. «Щеголев Вячеслав Иванович – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  4. Вячеславу Щёголеву
  5. От новичка до чемпиона - Щёголев В.И.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Профиль на сайте Всемирная федерация шашек
  • Профиль на сайте KNDB
  • Щёголев // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Большой энциклопедический словарь. — М., 1999.
  • Пыхов А. За шашечную корону // Бюллетень Центрального шахматного клуба СССР. — 1984. — № 21
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Շչոգոլև» հոդվածին։