Վյաչեսլավ Շարպար

ֆուտբոլիստ

Վյաչեսլավ Վլադիմիրովիչ Շարպար (ուկրաիներեն՝ В'ячеслав Володимирович Шарпар; հունիսի 2, 1987(1987-06-02)[1][2], Զելենոդոլսկ, Ապոստոլովի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, ուկրաինական «Վորսկլա» ակումբի կիսապաշտպան։

Վյաչեսլավ Շարպար
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վյաչեսլավ Վլադիմիրովիչ Շարպար
Ազգությունը ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1987(1987-06-02)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Զելենոդոլսկ, Ապոստոլովի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Կիսպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա «Վորսկլա»
Համար 11
Պատանեկան կարիերա
1999-2001 Ուկրաինա «ԴՅՈւՇՍ Զելենոդոլսկ»
2001-2003 Ուկրաինա «Տորպեդո-Կոսմոս (Զապորոժիե)»
2003-2004 Ուկրաինա «Տորպեդո (Զապորոժիե)»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 Ուկրաինա «Նաֆկոմ» 9 (1)
2005-2006 Ուկրաինա «Տավրիյու» 0 (0)
2006   Ուկրաինա «Խիմիկ» 13 (3)
2007-2008 Ուկրաինա «Նեֆտյանիկ-Ուկրնեֆտ» 28 (3)
2008   Ուկրաինա «Իլիչեվեց» 11 (1)
2009 Ուկրաինա «Դեսնա» 12 (2)
2009-2010 Ուկրաինա «Վոլին» 43 (0)
2011-2015 Ուկրաինա «Մետալիստ» 16 (0)
2011-2012   Ուկրաինա «Վոլին» 25 (0)
2013   Ուկրաինա «Արսենալ (Կիև)» 9 (2)
2014   Ուկրաինա «Գովերլա» 9 (4)
2014   Ուկրաինա «Մետալուրգ Դոնեցկ» 7 (0)
2015 Ուկրաինա «Վոլին» 11 (1)
2015 Մոլդովա «Շերիֆ» 1 (0)
2015 Ուկրաինա «Վոլին» 10 (5)
2016 Ղազախստան «Ատիրուա» 20 (3)
2017-այժմ Ուկրաինա «Վորսկլա» 34 (8)
Ազգային հավաքական
2007 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2018 թվականի մարտի 4:

Կենսագրություն խմբագրել

Վյաչեսլավը ծնվել է 1987 թվականի հունիսի 2-ին, Դնեպրոպետրովսկի շրջանի Զելենոդոլսկ քաղաքում։

Շապարը սկսել է զբաղվել ֆուտբոլով հայրենի քաղաքում, տեղական ԴՅՈՒՇՍ-ում։ Հետո նա խաղացել է Ուկրաինայի մանկական և երիտասարդական ֆուտբոլային լիգայում, Զապորոժի «Տորպեդո-Կոսմոս» և «Տորպեդո» ակումբների կազմում։

Ակումբային կարիերա

2004 թվականի ամռանը նա տեղափոխվել է Բրովարի քաղաքը ներկայացնող «Նաֆկոմ» ակումբում, որը հանդես էր գալիս Ուկրաինայի առաջին լիգայում։ Թիմում նա մնաց կես տարի և անցկացրեց և 9 հանդիպում խփելով 1 գնդակ։ 2005 թվականի ձմռանը տեղափոխվեց սիմֆերեպոլի «Տավրիյու» ակումբ, որտեղ մարզիչը «Նաֆկոմի» նախկին մարզիչ Օլեգ Ֆեդորչուկն էր[3]։ «Տավրիյուի» կազմում նա այդպես էլ չի խաղացել, բայց փոխարենը անցկացրել է 37 հանդիպում և հեղինակել 4 գոլ երիտասարդական առաջնությունում։

2006/07 մրցաշրջանի առաջին կեսին նա վարձավճարային հիմունքներով անցկացրել է Կրասնոպերեքոպսկի «Խիմիկ» ակումբում, որը հանդես էր գալի երկրորդ լիգայում[4]։ Այդ ակումբի կազմում նա մասնակցեց 13 հանդիպման դառնալով 3 գոլի հեղինակ։ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի կիևյան «Արսենալ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ (2:1)[5], Շապարը խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում նա խփեց իր առաջին գոլը «Խիմիկի» կազմում․ գոլը նա խփել է հանդիպման ավարտից 3 րոպե առաջ, գրավելով Ալեքսանդր Կարիլովի դարպասը։ Հաջորդ փուլում «Խիմիկը» զիջել է Դոնեցի «Մետալուրգին» (2։3), և դուրս մնացել Գավաթի խաղարկությունից։

2007 թվականի հունվարին դիտումների է մասանակցել Կրիվոյ Ռոգի «Կրիվբաս» ակումբում, բայց թիմը նրան չի ընտրել[6]։ Արդյունքում, նա տեղափոխվել է Ախտտիրկայի «Նեֆտյանիկ-Ուկրնեֆտ» ակումբ։ 2006/07 մրցաշրջանում «Նեֆտյանիկը» հաղթեց Առաջին լիգայում և տեղափոխվեց Բարձրագույն լիգա։ 2007 թվականի հուլիսի 14-ին նա կատարեց իր նորամուտը Ուկրաինայի Պրեմիեր լիգայում Խարկովի «Մետալիստ» ակումբի դեմ խաղում (2-0)[7]։

2008 թվականի սկզբին Շարպարն վարձավճարով տեղափոխվեց Մարիուպոլի «Իլիչեվեց» ակումբ։ 2007/08 մրցաշրջանում նա թիմի հետ միասին դարձավ Ուկրաինայի Առաջին լիգայի հաղթողը։ Ակումբի կազմում Շարպարը անցկացրել է 11 հանդիպում և խփել 1 գնդակ։ Նա երբ վերադարձել է «Նեֆտյանիկ», անցկացրել է 28 խաղ, որոնցում նա դարձել է 3 գոլի հեղինակ։ 2009 թվականի ձմռանը Շարպարը հեռացավ «Նեֆտյանիկից», իսկ հետագայում նա դիտումների է մասնակցել լեհական ակումբներից մեկում[8]։ Այնուհետև Վյաչեսլավը Չեռնոգորիայի «Դեսնա» ակումբ և վեց ամիս խաղացել այդ ակումբում։ Թիմում նա 12 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ։

2009 թվականի ամռանը նա տեղափոխվեց Լուցկի «Վոլին» ակումբ։ 2009/10 մրցաշրջանում թիմի հետ միասին նա դարձավ Առաջին լիգայի արծաթե մեդալակիր, պարտվելով միայն «Սևստոպոլ» ակումբին, և «Վոլինը» նվաճեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Այս մրցաշրջանում ակումբը, պատմության մեջ երկրորդ անգամ, հասել է Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվեց Սիմֆերոպոլի «Տավրի» ակումբին(1։ 2), որը դարձավ գավաթի ապագա տերը։ Թիմում Շարպարը դարձավ հիմնական կազմի խաղացող։

2011 թվականի հունվարին Վյաչեսլավը մեկնել է տիտումների Խարկովի «Մետալիստ», իր համադասարանցի Ալեքսանդր Պիշչուրի հետ[9]։ Շարպարը «Մետալիստ» հետ մասանակցել է գրեթե բոլոր ձմեռային մարզումներին, բայց երկար ժամանակ թիմը չէր կարող համաձայնվել նրա Տրանսֆերի գնի հետ[10]։ Բացի դրանից, Միրոն Մարկևիչն ասել է, որ ցանկանում է նրան տեսնել թիմում, ինչպես նաև այն որ նրանք ֆուտբոլիստին հետևելն են դեռ «Նեֆտյանիկում» ելույթ ունենալու ժամանակ[11]։ Արդյունքում, Շարպարը պաշտոնապես դարձել է  «Մետալիստի» ֆուտբոլիստ վերցնելով 87 համարը[12]։ Ակումբը նրա հմաար վճարել է 2 մլն եվրո։

«Մետալիստ» ակումբի կազմում, մարտի 5-ին, Պոլտավայի «Վորսկլայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը (0:0)[13]։ Ընդհանուր առմամբ 2010/11 մրցաշրջանում Շարպարը մասնակցել է Ուկրաինայի առաջնության 7 հանդիպման, նա ևս 2 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում։ Թիմի հետ նա դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։

2011 թվականի ամռանը նա անվճար վարձավճարով տեղափոխվեց «Վոլին»[14]։ 2011/12 մրցաշրջանում ակումբի կազմում Շարպարն անցկացրել է 24 հանդիպում Պրեմիեր լիգայում և ևս 2 հանդիպում երիտասարդական առաջնությունում։ Ուկրաինայի գավաթում «Վոլինը» հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Դոնեցկի «Շախտյորին» (3։ 4)։ Շարպարը գավաթում անցկացրել է 4 խաղ և խփել է 2 գոլ։

2012 թվականի հունիսի սկզբին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Օդեսայի «Չերնոմորեցը» Վյաչեսլավ Շարպարին վարձավճարով ձեռք է մեկ մրցաշրջանի համար[15]։ Թիմի հետ միասին նա մեկնել է վերապատրաստական մարզումների Ավստրիայում[16]։ 2012 թվականի հուլիսին Վյաչեսլավը դիմել է գլխավոր մարզիչ Ռոման Գրիգորչուկին` խնդրելով որ իրեն թույլ տալ վերադառնալ «Մետալիստ» ընտանեկան խնդիրների պատճառներով[17]։ Արդյունքում նա վերադարձավ «Մետալիստ», քանի որ որոշ փաստաթղթեր դեռևս ձևակերպված չէին[17]։ Մարզիչ Գրիգորչուկը նաև ասել է, որ ցանկանում է ստորագրել լիակատար պայմանագիր նրա հետ[17]։

«Մետալիստ» վերադառնալուց հետո Միրոն Մարկեվիչը նրա նշանակել է վերջին պաշտպանի դիրքում[18]։ 2012 թվականի հուլիսի 21-ին խաղացել է «Մետալիստ» ակումբում երկրորդ տուրում Սիմֆերոպոլի «Տավրիի» ակումբի դեմ խաղում (0:1)[19], Շարպարը հանդիպման երկրերդ խաղակեսի 76-րդ րոպեին Դենիս Բարվանկոյի հետ դուրս է եկել խաղադաշտ։

2013 թվականի սկզբին նա վարձավճարով տեղափոխվել է Կիևի «Արսենալ» ակումբ։ Նա խաղադաշտում առաջին անգամ հայտնվել է Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբի դեմ խաղում կատարելով իր նորամուտը։ 2015 թվականի մարտին վերադարձավ «Վոլին», որտեղ նա հանդես եկավ 11-րդ համարի տակ։

Նույն տարվա հունիսին նա պայմանագիր է կնքել Մոլդովայի «Շերիֆ» ակումբի հետ[20]։ 2015 թվականի հունիսի 25-ին «Շերիֆի» կազմում հանդես գալով նա օգնեց Տիրասպոլյաններին նվաճել Մոլդովայի Սուպերգավաթը[21]։ Սակայն օգոստոսին նա հեռացավ թիմից և պայմանագիր խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ընդհանուր առմամբ, Վյաչեսլավը ակումբում մասնակցել է հինգ պաշտոնական հանդիպուման և հաղթել է Մոլդովայի Սուպերգավաթը 2015-ին[22]։

2015 թվականի օգոստոսի վերջին նա վերադարձավ Վոլին[23], որը 2016 թվականի հունվարի 22-ին դադարեցրեց պայմանագիրը[24], իսկ հաջորդ օրը նա համաձայնագիր կնքեց ղազախական «Ատիրուա» ակումբի հետ[25]։

Կարիերան հավաքականի կազմում խմբագրել

2007 թվականի օգոստոսին Ալեքսեյ Միխայլիչենկոն առաջին անգամ Վյաչեսլավ Շարապարին 21 տարեկան հասակում հրավիրեց Ուկրաինայի պատանեկան հավաքական, որ մասնակացի Վալերի Լոբանովսկու հիշատակին նվիրված մրցաշարին[26]։ Իսրայելի հավաքայանի դեմ կիսաեզրափակիչի խաղերում (1:1 և 4:5 հաշվով տուգանային հարվածներով)[27], Շարպարը խաղը սկսել է թիմի մեկնարկային կազմից, սակայն ընդմիջման ժամանակ փոխարինվեց Սերգեյ Զելդին։ Երրորդ տեղի համար պայքարում Ուկրաինան հաղթել է Մոլդովիայի ընտրանուն (3։ 1)[28]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1)։ 2010/11
  • Ուկրաինայի առաջին լիգայի հաղթող (2)։ 2006/07, 2007/08
  • Ուկրաինայի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր (1)։ 2009/10
  • Մոլդովայի Սուպերգավաթի գավաթակիր (1)։ 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Трансферные новости «Таврии»» (ռուսերեն). UA-Футбол. 28.12.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  4. ««Таврия» подписала двоих сербов» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 18.07.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  5. «Протокол матча» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. ««Кривбасс» отпускает футболистов» (ռուսերեն). Football.ua. 09.01.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  7. «Дубль Девича и «Нефтяник» бит!» (ռուսերեն). Football.ua. 14.07.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  8. ««Александрия» улетела в Турцию. На очереди — «Гелиос»» (ռուսերեն). UA-Футбол. 14.02.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  9. ««Металлист» просмотрит двух игроков «Волыни»» (ռուսերեն). Football.ua. 15.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  10. ««Металлист» пока не может договориться по Шарпару» (ռուսերեն). UA-Футбол. 14.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  11. «Маркевич: Шарпар и Пищур останутся» (ռուսերեն). Football.ua. 26.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  12. «Официально. «Металлист» подписал Шарпара и Штетину» (ռուսերեն). iSport.ua. 03.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  13. «Серая нулевка в Полтаве» (ռուսերեն). Football.ua. 05.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  14. «Маркевич: «„Волынь" давно не была в Высшей лиге»» (ռուսերեն). Football.ua. 29.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 31.07.2011-ին.
  15. ««Черноморец» арендовал Шарпара и Тащи» (ռուսերեն). Football.ua. 07.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
  16. ««Черноморец» взял курс на Австрию» (ռուսերեն). Football.ua. 22.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Григорчук: «Сантана уже выглядит как родной»» (ռուսերեն). Football.ua. 06.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
  18. «Маркевич: «Есть определенные проблемы в обороне»» (ռուսերեն). Football.ua. 09.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
  19. «Трудовая победа «Металлиста» в Симферополе» (ռուսերեն). Football.ua. 21.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 24.07.2012-ին.
  20. «Украинский полузащитник усилил тираспольский "Шериф"». moldfootball.com. 2015 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  21. ««Вячеслав Шарпар стал обладателем Суперкубка Молдовы»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  22. «Вячеслав Шарпар покидает наш клуб». moldfootball.com. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  23. ««Волынь» подтвердила возвращение Шарпара». football.ua. 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  24. Владислав Колесниченко (22.01.2016). «Вячеслав Шарпар: «Я сегодня расторг контракт с „Волынью"»» (ռուսերեն). 1football.info. Վերցված է 22.01.2016-ին.
  25. ««Атырау» подписал Шарпара» (ռուսերեն). MatchDay.ua. 23.01.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 23.01.2016-ին.
  26. «Михайличенко пригласил 20 игроков» (ռուսերեն). Football.ua. 14.08.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  27. «Украинцы проигрывают Израилю» (ռուսերեն). Football.ua. 21.08.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  28. «Перемога у втішному фіналі» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. 23.08.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)