Վյաչեսլավ Դմիտրիև

ռուս ֆուտբոլիստ

Վյաչեսլավ Սերգեևիչ Դմիտրիև (ռուս.՝ Вячеслав Сергеевич Дмитриев, մայիսի 28, 1990(1990-05-28)[1], Վյազմա, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Վյաչեսլավ Դմիտրիև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1990(1990-05-28)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Վյազմա, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ Վյազմա
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2007 Ռուսաստան Վյազմա Սիրող.
2006 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 0 (0)
2008 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 25 (0)
2009 Ռուսաստան Մոսկվա 0 (0)
2010—2011 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 22 (1)
2012—2013 Ռուսաստան Վիտյազ (Պոդոլսկ) 19 (0)
2013 Մոլդովա Զիմբրու 10 (0)
2014—2017 Ռուսաստան Ռոսիչ Սիրող.
2018—2019 Հայաստան Փյունիկ 23 (0)
2019 Ռուսաստան Արարատ (Մոսկվա) 15 (2)
Ազգային հավաքական
2005—2007 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 9 (0)
2008—2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 17 (5)
2010—2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18.2.2020:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Վյազեմյան ֆուտբոլի սան է, առաջին մարզիչը Ալեքսեյ Վիկտորովիչ Չուբարովն է։ 15 տարեկան հասակում խաղադաշտ է դուրս եկել տեղի «Լոկոմոտիվ» ակումբի կազմում (հետագայում՝ «Վյազմա» ՖԱ), ինչպես նաև դարձել է երիտասարդական մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։ 2006 թվականին միացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբի երկրորդ կազմին, այդ մրցաշրջանում երկրորդ առաջնությունում անցկացել է 3 խաղ։ Մոսկվայում մարզվել է Պյոտր Իվանովիչ Սեմշովի ղեկավարությամբ։ 2008 թվականին հայտարարվել է, որ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է այդ պաշտպանով[2]։

2008 թվականին՝ «Տորպեդոյի» բարձրագույն լիգայից դուրս մնալուց հետո, ֆուտբոլիստը նորամուտ է կատարել ակումբի հիմնական կազմ և մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 25 խաղ։ 2009 թվականին Տորպեդոն կորցրել է պրոֆեսիոնալ կարգավիճակը, և Դմիտրիևը տեղափոխվել է «Մոսկվա», սակայն խաղացել է միայն ակումբի երկրորդ կազմում (23 խաղ, 1 գոլ)։ Հաջորդ մեկուկես մրցաշրջաններում հանդես է եկել Առաջին դիվիզիոնի Բրյանսկի «Դինամո» ակումբի կազմում, իսկ 2012/13 մրցաշրջանն անցկացրել է Պոդոլսկի «Վիտյազում»։

2013/14 մրցաշրջանում հանդես է եկել Մոլդովայի առաջնությունում՝ Քիշնևի «Զիմբրույի» կազմում։ Բարձրագույն դիվիզիոնում նորամուտը կատարել է 2013 թվականի հուլիսի 27-ին «Շերիֆի» դեմ խաղում՝ 83-րդ րոպեին փոխարինելով իսպանացի Վելինգտոնին[3]։ «Զիմբրույի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 10 խաղ, դրանցից միայն 3-ը՝ ամբողջությամբ, և ձմեռային ընդմիջման ժամանակ հեռացել է թիմից։

2014 թվականին հանդես է եկել սիրողական մակարդակում՝ Մոսկվայի «Ռոսիչ» ավանի ակումբում։ 2017 թվականին Մոսկվայի «Ավանգարդ» ակադեմիայում աշխատել է որպես երեխաների մարզիչ[4]։

2018-2019 թվականներին հանդես է եկել Հայկական «Փյունիկում»[5]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2005 թվականին հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքական[6][7]։ 2010 թվականին մասնակցել է Համագործակցության գավաթին[8]։ Տարբեր տարիքայինների հավաքականներում անցկացրել է 25 խաղ և խփել 5 գոլ։

Անձնական կյանք խմբագրել

Ավարտել է Սմոլենսկի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի բաժինը։

Հայրը՝ Սերգեյ Վիկտորովիչը (ծնվ. 1965), եղել է ֆուտբոլիստ և երկար տարիներ խաղացել «Լոկոմոտիվ» (Վյազմայի) կազմում՝ պաշտպանի դիրքում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Молодой россиянин перешел в «Арсенал»
  3. Матч Шериф — Зимбру. soccerway.com
  4. «НАША КОМАНДА». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Vyacheslav Dmitriev - профиль игрока 18/19» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Семь футболистов «Москвы» получили вызов в различные сборные
  7. Объявлен состав молодежной сборной России на товарищеский матч с Италией
  8. Три игрока «Москвы» вызваны в сборную клубов России для участия в Кубке Содружества
  9. Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել