Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վյաչեսլավ Իվանի Դանիելյան, (մարտի 19, 1965(1965-03-19)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ (2000)։

Վյաչեսլավ Դանիելյան
մարտի 19, 1965(1965-03-19)[1] (59 տարեկան) -
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաքվի բարձրագույն սպայական հրետանային ուսումնարանը (1986)։ 1986֊1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, Մերձկարպատյան ռազմական օկրուգում մոտոհրաձգային դասակի, Նովոգրադ-Վոլժսկիի զորամասի վաշտի հրամանատար։ 1992-1993 թվականներին նշանակվել է ՊԲ № զորամասի բաժնի, ապա՝ շտաբի պետ, 1993-1995 թվականներին՝ հրամանատարի տեղակալ, 1995-2000 թվականներին՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, 2000 թվականից՝ հրամանատար։ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն է։

Վյաչեսլավ Դանիելյանը մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք, Մեծշեն, Դամիրլու, Գյուլաթաղ, Ջանյաթաղ, Կուսապատ, Սրխավենդ, Կիչան, Չլդրան և այլն), Ասկերանի, Հադրութի (Դիզակ, Ցոր, Սուլեյմանլու, Էֆենդիլար, Առաքյուլ և այլն), Ջաբրայիլի, Ֆիզուլիի (Հորադիզ) և այլ շրջանների, Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար»‏‎ և «Մարտական ծառայության համար» մեդալներով։ 2015 թ. հունվարի 21-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։